Ռոդրիգո Սանտորո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոդրիգո Սանտորո
Ծնվել էօգոստոսի 22, 1975(1975-08-22) (48 տարեկան)
ԾննդավայրՊետրոպոլիս, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
ԿրթությունՌիո դե Ժանեյրոյի հայրապետական ​​կաթոլիկ համալսարան
Քաղաքացիություն Բրազիլիա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Mel Fronckowiak?[1]
Համատեղ ապրող(ներ)Luana Piovani?
Պարգևներ և մրցանակներ
rodrigo-santoro.com

Ռոդրիգո Ժունկեյրա դոս Ռեյս Սանտորո (պորտ.՝ Rodrigo Junqueira dos Reis Santoro; օգոստոսի 22, 1975(1975-08-22), Պետրոպոլիս, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի դերասան։ Առավել հայտնի է դարձել՝ նկարահանվելով «Կարանդիրու», «Իրական սեր», «300 սպարտացիները», «Չե», «Ես քեզ սիրում եմ, Ֆիլիպ Մորիս», «Ֆոկուս», «300 սպարտացիներ. կայսրության ծաղկումը», «Բեն Հուր» ֆիլմերում, ինչպես նաև նկարիչ Պաուլոյի դերով Կորուսյալները հեռուստասերիալում։ Համարվում է 21-րդ դարի բրազիլացի ամենահայտնի դերասաններից մեկը։

Ռոդրիգոն ծնվել է 1975 թվականին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգի Պետրոպոլիս քաղաքում։ Սովորել է Ռիո դե Ժանեյրոյի կաթոլիկ համալսարանի լրագրության ֆակուլտետում։ Նկարահանվել է Ռեդե Գլոբո հեռուստաընկերության սերիալներում։ Մեծ կինոյում առաջին անգամ նկարահանվել է 2001 թվականին։ 2003 թվականին նկարահանվել է Իրական սեր ֆիլմում։ Ջիզել Բունդշենի հետ միասին նկարահանվել է գովազդային հոլովակներում։ 2004 թվականին նկարահանվել է Chanel No. 5 օծանելիքի գովազդում։ Ռոդրիգոն բնակվում է Ռիոյում և չի պատրաստվում տեղափոխվել Լոս Անջելես, չնայած որ տարվա մեծ մասը անց է կացնում Միացյալ Նահանգներում՝ նկարահանվելով հոլիվուդյան ֆիլմերում։ Սանտորոն ամերիկյան The Doors խմբի և Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների սիրահար է։ Ակտիվորեն մասնակցում է բարեգործական միջոցառումներին։ Այսպես, 2008 թվականին մասնակցել է ֆուտբոլային բարեգործական խաղին, որին մասնակցել են նաև հայտնի ֆուտբոլիստներ Ալան Շիրերը և Լուիշ Ֆիգուն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդրիգո Սանտորո» հոդվածին։