Ռոբին Լի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբին Լի
անգլ.՝ Robinne Lee
Ծնվել էհուլիսի 16, 1974(1974-07-16)[1] (49 տարեկան)
ԾննդավայրՄաունթ Վերնոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային պրոդյուսեր
robinnelee.com
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբին Լի (այլ կիրառումներ)

Ռոբին Լի (անգլ.՝ Robinne Lee, հուլիսի 16, 1974(1974-07-16)[1], Մաունթ Վերնոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբին Լին ծնվել է 1974 թվականի հուլիսի 16-ին ԱՄՆՆյու Յորք նահանգի Մաունթ Վեռնոնե քաղաքում։ Ավարտել է Կոլումբիայի համալսարանի իրավաբանական դպրոցը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինեմատոգրաֆիայում դեբյուտը եղել է «Անհաջողակը» (1997 թվական) ֆիլմում[2]։

Լիին առավել հաջողություններ բերեց 2003 թվականին նկարահանված «Ազգային անվտանգություն» ֆիլմը[2]։ Ռոբին Լին ունեցավ նաև նշանակալի դերեր «Ազատեք մեզ Եվայից» (2003 թվական), «13-ից 30» (2004 թվական) և «Հիթչի մեթոդը» (2005 թվական) կատակերգություններում։ Ավելի ուշ նա նկարահանվեց մի քանի անկախ ֆիլմերում, ինչպես նաև երկրորդ պլանի դեր ունեցավ «Յոթ կյանք» (2008 թվական) ֆիլմում։

Հեռուստատեսությունում Լին խաղում է նաև երկրորդական դերեր՝ «Numb3rs» և «Փեյն ընտանիքի տունը» սերիալներում։ 2013-14 թվականներին դերասանուհին նկարահանվեց BET «Լինել Մերի Ջեյն» սերիալում, որտեղ կատարեց գլխավոր դերակատարի թնամու դերը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 «Robinne Lee - Biography». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  3. «Actor Robinne Lee on breaking into Hollywood, independent film, and being a working mom». Reel Mama. 2012 թվականի հոկտեմբերի 12. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]