Ռոբերտ Բոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Բոշ
գերմ.՝ Robert August Bosch
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 23, 1861(1861-09-23)[1][2][3]
ԾննդավայրAlbeck, Գերմանիա[4]
Մահացել էմարտի 12, 1942(1942-03-12)[2] (80 տարեկան)
Մահվան վայրՇտուտգարտ, Նացիստական Գերմանիա[5]
ԳերեզմանWaldfriedhof Stuttgart
Քաղաքացիություն Վյուրտեմբերգի թագավորություն
Մասնագիտությունձեռնարկատեր, գյուտարար, արհեստավոր, ճարտարագետ, գործարանատեր և fabricator
ԱմուսինAnna Bosch?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունQ414887?
ԵրեխաներPaula Zundel?, Margarete Fischer-Bosch?, Robert Bosch Jr.?, Eva Madelung? և Robert Bosch?
Ստորագրություն
Изображение автографа
 Robert Bosch Վիքիպահեստում

Ռոբերտ Բոշ (գերմ.՝ Robert Bosch, սեպտեմբերի 23, 1861(1861-09-23)[1][2][3], Albeck, Գերմանիա[4] - մարտի 12, 1942(1942-03-12)[2], Շտուտգարտ, Նացիստական Գերմանիա[5]), գերմանացի արդյունաբերող, ինժեներ և գյուտարար, Robert Bosch GmbH ընկերության հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Բոշի հուշարձանը Ալբեկում

Ռոբերտ Բոշը (ընտանիքում տասներկուերորդ երեխան էր) ծնվել է 1861 թվականին Ալբեք քաղաքում (այժմ՝ Լանգենաուի կազմում), Ուլմ քաղաքից ոչ հեռու։ Նրա հայրը՝ Սերվացիուս Բոշը, հարուստ գյուղացի էր և համարվում էր իր սոցիալական միջավայրի համար շատ կրթված ևկարդացած մարդ։ Նա ուներ իր սեփական հյուրանոցը և գարեջրատունը, ինչպես նաև ուներ առանձին հողակտոր, որի վրայով անցնելու համար մաքսատուրք էր հավաքում[6]։

1869 թվականի գարնանը Բոշի ընտանիքը տեղափոխվել է Ուլմ։ 1869-1876 թվականներին Ռոբերտ Բոշը ուսանել է Ուլմայի դպրոցում, ապա աշխատել որպես վարպետի օգնական։ 1881 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 1882 թվականի հոկտեմբերի 1-ը նա կամավոր զինվորական ծառայություն է անցել 13-րդ ինժեներական գումարտակում, որն ավարտել է ենթասպայի և ասպիրանտ սպայի կարգավիճակով[7]։ 1894 թվականին Բոշը հաճախել է Շտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոցի դասախոսություններին[6]։

Ընկերության հիմնում[խմբագրել | խմբագրել կոդը]

1886 թվականի նոյեմբերի 15-ին Շտուտգարտում բացել է իր սեփական ընկերությունը, որը ստացել է «Ճշգրիտ մեխանիկայի և էլեկտրատեխնիկայի արհեստանոց» անվանումը (գերմ.՝ Werkstätte für Feinmechanik und Elektrotechnik)։ Սեփական գործի բացումից հետո առաջին տարիներին նրա համար հեշտ չէր, քանի որ շահույթի մեծ մասը գնում էր նոր սարքավորումների գնման։ Այդ ժամանակ Բոշը հիմնականում զբաղվում էր էլեկտրական սարքավորումների արտադրությամբ, բայց երբեմն ստիպված էր լինում  ընդունել նաև ոչ պրոֆեսիոնալ պատվերներ։ Իր հաճախորդների մոտ նա հեծանիվով էր գնում և իր աշխատակիցներին սովորեցնում էր այդ ամենը։ Նրա նման պահվածքը մեծ հետաքրքրասիրություն էր առաջացրել Շտուտգարտի բնակիչների շրջանում, քանի որ այդ ժամանակ տեղաշարժման նման միջոցը շատ անսովոր էր[6]։

Մագնետոյից այրման համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագնետո

1887 թվականին Բոշի ընկերությունը հաճախորդներից մեկի պատվերով մշակել է մագնետոյից այրման առաջին կոմերցիոն հաջող սարքը ստացիոնար գազային շարժիչի համար։ Սակայն փորձարկումները ցույց են տվել, որ այն հարմար չէ ամենօրյա օգտագործման համար։ Մի քանի ամիսների ընթացքում ընկերության աշխատանքի արդյունքում հաջողվել է կատարելագործել սարքը, ինչի շնորհիվ պատվերների քանակը կտրուկ աճել է, և 1890-ականների սկզբին մագնետոնից այրման սարքերին բաժին է ընկել ընկերության վաճառքի ծավալի մոտ կեսը։

1897 թվականին Բոշը «Daimler» ընկերության պատվերով մագնետոյից այրման սարքը հարմարեցրել է տրանսպորտային միջոցի շարժիչին՝ De Dion Bouton տրիցիկլին։ Հաջողությամբ հաղթահարելով այդ խնդիրը՝ Բոշը լուծել է ներքին այրման բարձր պտույտ ավտոմոբիլային շարժիչների համար այրման խնդիրը՝ ավտոմոբիլային տեխնիկայի կայացման գլխավոր տեխնիկական խնդիրներից մեկը[8]։

1902 թվականին Բոշի աշակերտ Գոթլոբ Հարոլդը մշակել է բարձր լարման մագնետոյից բռնկում, որտեղ կայծը առաջացել է այրման մոմերի էլեկտրոդների միջև՝ այժմ հնարավոր դարձնելով համակարգի ունիվերսալ օգտագործումը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 4,2 https://www.unser-stadtplan.de/Stadtplan/Langenau/pub/Geburtshaus-von-Robert-Bosch-Albeck.map#info
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118513818 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. 6,0 6,1 6,2 Беккер Р. «Роберт Бош. Жизнь и деятельность» (PDF). Вестник истории BOSCH. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 27-ին.
  7. Цалик С. (20 сентября 2007). «Зажигатель свечей зажигания». Комментарии. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին.
  8. Баранцев И. (15 декабря 2008). «Бошественное зажигание». За рулём. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 10-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  9. Симоненко К. «Хорошо забытое новое». Контракты. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Բոշ» հոդվածին։