Ռոբերտ Արմստրոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Արմստրոնգ
Ռոբերտ Արմստրոնգ
Ծնվել էնոյեմբերի 20, 1890(1890-11-20)[1][2]
ԾննդավայրՍագինո, Միչիգան, ԱՄՆ
Մահացել էապրիլի 20, 1973(1973-04-20)[1][2] (82 տարեկան)
Մահվան վայրՍանտա Մոնիկա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՎեսթվուդի գերեզմանատուն
ԿրթությունՎաշինգտոնի համալսարանի իրավունքի դպրոց
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1927-1964
Ժանրերդրամա, կատակերգություն, կրիմինալ, վեստերն, արկած, մարտաֆիլմ
Ամուսին(ներ)Peggy Allenby?

Ռոբերտ Արմստրոնգ (անգլ.՝ Robert William Armstrong, նոյեմբերի 20, 1890(1890-11-20)[1][2], Սագինո, Միչիգան, ԱՄՆ - ապրիլի 20, 1973(1973-04-20)[1][2], Սանտա Մոնիկա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, առավել հայտնի է դարձել «Քինգ-Քոնգ» և «Քոնգի որդին» (1933) ֆիլմերում կատարելով Կառլ Դենհեմի դերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Ուիլյամ Արմստրոնգը ծնվել է 1890 թվականին Միչիգան նահանգի Սագինո քաղաքում։ Տասներկու տարեկանում տեղափոխվել է Սիեթլ։ Վաշինգտոնի համալսարանում սովորելու տարիներին սկսեց գրել թատերական սցենարներ, ու նաև մասնակցել ներկայացումների։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է ԱՄՆ-ի բանակում։ 1926 թվականին սկսել է մասնակցել լոնդոնյան թատրոնների ներկայացումներին։ 1927 թվականից նկարահանվել է ֆիլմում, իսկ առաջին նկարը եղել է Շարլ Պատեի «The Main Event» համր ֆիլմը։

«Հասարակության թշնամու կինը» ֆիլմում, 1936 թվական

1933 թվականին Արմստրոնգը խաղացել է մշակութային «Քինգ-Քոնգ» և «Քոնգի որդին» նկարներում, կատարելով գլխավոր դերերից մեկը։ Արմստրոնգի կերպարի նախատիպը, համարձակ և նպատակասլաց ռեժիսոր Կառլ Դենհեմը, դարձավ Մերիան Կուպերի ֆիլմի պրոդյուսերը[3]։ Կուպերի, «Քինգ-Քոնգ»-ի պրոդյուսերը, հետ ունեցած արտաքին նմանության պատճառով Արմստրոնգը նկարահանվել է պրոդյուսերի ևս մի քանի ֆիլմի դերերում, որոնք հիմնված են եղել հենց Կուպերի անհատականություն վրա։ 1930-ականների և 1940-ականներին Արմստրոնգը ակտիվորեն նկարահանվել է շատ ֆիլմերում, նրա ֆիլմագրությունը պարունակում է ավելի քան 100 նկար[4]։

1949 թվականին հեղինակների և պրոդյուսերների կոլեկտիվը, որոնք ավելի շուտ նկարահանել են «Քինգ-Քոնգ»-ը, նկարահանեց ուրիշ արկածային ֆիլմ հսկայան գորիլայի մասին, «Հրաշագործ Ջո Յանգ»-ը, որտեղ Արմստրոնգը կատարեց գլխավոր դերը։

Արմստրոնգը ակտիվորեն նկարահանվել է մինչև 1960-ական թվականների սկիզբը, իսկ 1963 թվականին արդեն գնաց թոշակի[4]։ 1973 թվականի ապրիլի 20-ին Արմստրոնգը 82 տարեկան հասակում, Սանտա Մոնիկայում գտնվող իր տանը մահացավ։ Թաղված է Լոս Անջելեսի Վեստվուդյան գերեզմանատանը։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. Goldner, Orville and George E. Turner, The Making of King Kong, Ballantine Books, 1975
  4. 4,0 4,1 «Merian C. Cooper Dies; Creator of 'King King'». The Bridgeport Post. 1973 թ․ ապրիլի 23. էջ 26. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին – via Newspapers.com. հրապարակում բաց հնարավորություն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]