Ռոբեր Դեսնոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբեր Դեսնոս
ֆր.՝ Robert Desnos
Ծնվել էհուլիսի 4, 1900(1900-07-04)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ[4][5]
Վախճանվել էհունիսի 8, 1945(1945-06-08)[4][1][2][…] (44 տարեկան)
Վախճանի վայրՏերեզիենշտադտ, Terezín[5]
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Գրական անունValentin Guillois[6], Pierre de Ruynes[6] և Pierre de Ruysnes[6]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, սցենարիստ, լրագրող և Ֆրանսիական դիմադրության մարտիկ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունLycée Turgot?
Գրական ուղղություններսյուրռեալիզմ
ԱնդամակցությունRéseau AGIR?
ԿուսակցությունFrontist Party?
Պարգևներ
 Robert Desnos Վիքիպահեստում

Ռոբեր Դեսնոս (ֆր.՝ Robert Desnos, հուլիսի 4, 1900(1900-07-04)[1][2][3][…], Փարիզ[4][5] - հունիսի 8, 1945(1945-06-08)[4][1][2][…], Տերեզիենշտադտ, Terezín[5]), ֆրանսիացի բանաստեղծ, արձակագիր, ժուռնալիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծացել է Փարիզի հին թաղամասերից մեկում՝ Սեն-Մերիում, որտեղ էլ առել է ժողովրդական բանուխոսքի, փողոցային երգերի, տոնախմբությունների, գրաֆիտիի և այս կարգի այլ երևույթների համը (դրանք մինչև իր կյանքի վերջը հոգեհարազատ մնացին նրան)։ Դեսնոսի բանաստեղծական առաջին գործերը լույս են տեսել 1917 թվականին:Որոշ ժամանակ անց ծանոթացել է Բենժամեն Պերեի հետ, որը նրան ներկայացրել է փարիզցի դադաիստներին՝ Տրիստան Ցարային, Անդրե Բրետոնին, Պոլ Էլյուարին, Ֆիլիպ Սուպոյին, Մաքս Էռնստին, Ֆրանսիս Պիկաբիային։

1919 թվականին աշխատանքի է անցել «Պարի սուար» թերթի խմբագրակազմում որպես մշակութային բաժնի սյունակագիր։ Հենց այդ ժամանակաշրջանում էլ խզել է կապերը դադաիստների հետ և միացել սյուրռեալիստներին, դարձել նրանց խմբի ամենաակտիվ անդամներից մեկը, աշխատակցել «Սյուրռեալիստական հեղափոխություն» ամսագրին։ Արդեն իսկ այդ ժամանակներից նա աչքի է ընկնում տրանսի հասնելու և «ավտոմատ գրության» արտասովոր ունակությամբ։ Այն բանից հետո, երբ Անդրե Բրետոնն ու Պոլ Էլյուարն ընդունվում են կոմունիստական կուսակցության շարքերը, Դեսնոսը խզում է կապերը սյուրռեալիստների հետ՝ համարելով, որ գրական այդ հոսանքն անհամատեղելի է քաղաքականության հետ։ Դրանից հետո մտերմանում է Բատայի հետ, շարունակում աշխատակցել մամուլին, որտեղ գրում է հիմնականում կինոյի ու ջազի մասին։ Միաժամանակ աշխատում է ռադիոյում, որտեղ ստեղծում է Ֆանտոմասի մասին իր նշանավոր ռադիոսերիալը։ 1940 թ., այն բանից հետո, երբ գերմանացի ֆաշիստները զավթեցին Ֆրանսիայի զգալի մասը, Դեսնոսը ակտիվորեն մասնակցում է հայրենիքում նրանց դեմ ծավալված Դիմադրության շարժմանը, հակաֆաշիստական նյութեր հրատարակում տարբեր կեղծանուններով։ 1944 թվականի փետրվարին գեստապոյականներին հաջողվում է ձերբակալել նրան և նետել համակենտրոնացման ճամբար։ Ընդ որում՝ նա մեկուկես տարում հասցնում է անցնել Բուխենվալդի, Օսվենցիմի, Ֆլոսենբուրգի սարսափների միջով և չի կոտրվում, շարունակում է բանաստեղծություններ գրել, որոնք, ցավոք, կորչում են պատերազմական ժամանակների թոհուբոհի մեջ։ Եվ ոչ միայն իր բանաստեղծություններով, այլև իր պահվածքով ու բանավոր խոսքով ոգի էր ներշնչում համակենտրոնացման ճամբարներում գերվածներին։ Բանաստեղծի վերջին հանգրվանը Չեխոսլովակիայում գտնվող Տերեզին համակենտրոնացման ճամբարն էր։ 1945-ի մայիսին ողջ Չեխոսլովակիայի հետ Տերեզինն էլ ազատագրվեց գերմանացիներից, բայց Դեսնոսը ճամբարում վարակվել էր տիֆով և ազատագրումից մեկ ամիս անց մահացավ; Նրա մարմինը տեղափոխեցին Ֆրանսիա և հուղարկավորեցին Փարիզի Մոնպառնաս թաղամասի գերեզմանատանը։

Ռոբեր Դեսնոսի բանաստեղծությունների տեքստերով երգեր են գրել երգահաններ Վիտոլդ Լուտոսլավսկին, Ֆրանսիս Պուլենկը, Անրի Դուտիլյոն, Կարոլին Ֆորշեն և այլք։

Նրա բանաստեղծություններից մի փոքրիկ փունջ հայերեն թարգմանությամբ լույս է տեսել 1984 թվականին Երևանի պետական համալսարանի հրատարակչության կողմից տպագրված «Ֆրանսիական պոեզիա» ժողովածուում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Langage cuit (1923)
  • Deuil pour deuil (1924)
  • La Liberté ou l’Amour (1927, արգելվել է գրաքննության կողմից)
  • Les Ténèbres (1927)
  • Corps et biens (1930)
  • Sans cou (1934)
  • Fortunes (1942)
  • État de veille (1943)
  • Le vin est tiré (1943)
  • Contrée (1944)
  • Le Bain avec Andromède (1944)
  • Chantefables et chantefleurs (1970, հետմահու)
  • Destinée arbitraire (1975, հետմահու)
  • Nouvelles-Hébrides et autres textes (1978, հետմահու)
  • Comment le chameau acquit sa bosse (1928)

Երկերի լիակատար ժողովածու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Œuvres. Paris: Gallimard, 1999 (дополн и исправл. изд. — 2003, 2011).

Ուշագրավ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբեր Դեսնոսի մասին Պոլ Էլյուարը գրել է. «Իմ ճանաչած բոլոր պոետների մեջ Դեսնոսն ամենաանմիջականն էր, ամենաազատը, նա մի բանաստեղծ էր, որից անբաժան էր ներշնչանքը, և ունակ էր այնպես խոսելու, ինչպես ի զորու չեն նույնիսկ գրելու շատ ու շատ պոետներ։ Նա ամենից համարձակն էր...»

Համակենտրոնացման ճամբարներում, հուսալքված գերյալներին ոգի ներշնչելու նպատակով, Դեսնոսը հայտարարել էր, թե ինքը, իբր, շատ ճշգրիտ գուշակություններ է անում մարդկանց ձեռնափերը ուսումնասիրելով, և վհատվածներին երկար ու երջանիկ կյանք էր գուշակում, ամուսնություն, երեխաների ծնունդ և այդ կարգի այլևայլ լավ բաներ՝ նորից բորբոքելով հույսը նրանց հոգիներում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Berger P. Robert Desnos. Paris: Editions P. Seghers, 1970
  • Caws M.A. The surrealist voice of Robert Desnos. Amherst: University of Massachusetts Press, 1977
  • Dumas M.C. Robert Desnos. Paris: Editions de l’Herne , 1987.
  • Desanti D. Robert Desnos, le roman d’une vie.Paris: Mercure de France, 1999
  • Conley K. Robert Desnos, surrealism, and the marvelous in everyday life. Lincoln: University of Nebraska Press, 2003
  • Шенье-Жандрон Ж. Сюрреализм/ Пер. с франц. Сергея Дубина. М.: Новое литературное обозрение, 2002 (по указателю)
  • Пинковский В. И. Поэзия Робера Десноса. Магадан: ИП Кацубина Т. В., 2014.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբեր Դեսնոս» հոդվածին։