Ռոբեն Ռենուչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբեն Ռենուչի
Ծնվել էհուլիսի 11, 1956(1956-07-11)[1][2][3] (67 տարեկան)
ԾննդավայրԿրյոզո[3]
ԿրթությունԲարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունկինոդերասան, կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասան և սցենարիստ
Պարգևներ և մրցանակներ
Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր[4] և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Ռոբեն Ռենուչի (ֆր.՝ Robin Renucci, հուլիսի 11, 1956(1956-07-11)[1][2][3], Կրյոզո[3]), ֆրանսիացի դերասան և ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբեն Ռենուչին ծնվել է 1956 թվականի հուլիսի 11-ին, ոստիկանության ժանդարմ Լուի Ռոբենի և դերձակուհի Պոլետ ռենուչիի որդին է։ Նրա հայրն ունի բուրգունդական ծագում, իսկ մայրը` Կորսիկայից է։ Ապագա դերասանի մանկությունն անցել է Յոննայում։

Սովորել է Փարիզի Դրամատիկական բարձրագույն ազգային կոնսերվատորիայում[5]։

1981 թվականին նա կատարել է իր նորամուտը կինոյում՝ նկարահանվելով Միշել Դևիլի «Խորը ջրեր» ֆիլմում։ 1980-ականների առաջին կեսին նա վառ դերեր է ունեցել «Ճամփորդություն դեպի հրավերը», «Առեղծվածներ» և «ֆորթ Սագան» ֆիլմերում։ 1985 թվականին Ժան Շարլ Տակելի «Աստիճան C» ֆիլմում արվեստի երտասարդ քննադատ և մարդատյաց Ֆորտերի դերը կատարելու համար ներկայացվել է «Սեզար» մրցանակի տղամարդու լավագույն դերակատարում անվանակարգում, սակայն զիջել է Քրիստոֆեր Լամբերտին։

1988 թվականին Ռոբեն Ռենուչին առաջին անգամ փորձել է իրեն ռեժիսորի պաշտոնում։ Նա այդ բնագավառում իր նորամուտը կատարել է Ժակի Ֆրիժմանի սցենարով նկարահանված «Մի մարդու կինը» ֆիլմով։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խոր ջրեր (1981) — Ռալֆ
  • Մերժվածները (1982) — Կուրֆեյրակ
  • Սեր առաջին հայացքից (1983) — Ռեյմոնդ
  • Ֆորտ Սագան (1984) — Հազան
  • Դիմակներ (1987) — Ռոլան Վոլֆ
  • Դարի երեխաները (1999) — Ֆրանսուա Բուլոզ
  • Երազողները (2003) — հայր
  • Արսեն Լյուպեն (2004) — Լորդ Դրյո Սուբիզ
  • Իշխանության կատակերգությունը (2006) — Ֆիլիպ Շարման Կլիման
  • Անակնկալ (2007) — Փոլ
  • Կին գործակալներ (2008) — Մելխիոր

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեզար (1986)

  • Տղամարդու լավագույն դերակատարում («Աստիճան С») - անվանակարգ

7 d'Or (1996)

  • Տղամարդու լավագույն դերակատարում հեռուստասերիալում («Երեխաները ծառերի վրա», «Կես դրույքով ծնողներ») - հաղթանակ

Մոլիեր (1997)

  • Տղամարդու լավագույն դերակատարում կատակերգությունում («Նամակագրություն») - անվանակարգ

FIPA (2003)

  • Լավագույն դերասան («Գնացք ժամը 16:19-ին») - հաղթանակ

Բրիգադիր (2010)

  • Տղամարդու լավագույն դերակատարում («Դեզիրե») - հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  4. http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-ete-2017
  5. «Robin Renucci sur le site de l'association des anciens élèves du Conservatoire national supérieur d'art dramatique». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբեն Ռենուչի» հոդվածին։