Ռյորոսի համայնք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռյորոս
նորվ.՝ Røros

Զինանշան

ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում է Սյոր Թրյոնդելագ կոմսություն
ՎարչկենտրոնՌյորոս
ԲԾՄ628 մետր
Հիմնական լեզուԲուկմոլ
Պաշտոնական լեզուներնորվեգերեն և Հարավսաամերեն
Բնակչություն (2008)5558
Տարածք1956.39
Հիմնադրված է1838 թ.
Սահմանակցում էTydal?, Holtålen Municipality?, Ուս, Engerdal Municipality? և Härjedalen Municipality?
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ1640
roros.kommune.no
Ռյորոսի համայնքը Սյոր Թրյոնդելագ կոմսության քարտեզին

Ռյորոս (նորվ.՝ Røros, սաամ. Plassje), համայնք Նորվեգիայի Սյոր Թրյոնդելագ կոմսությունում։ Վարչական կենտրոնը Ռյորոս քաղաքն է։ Տեղակայված է Շվեդիայի սահմանի մոտ՝ Ռեա գետի և Նորվեգիայի ամենաերկար Գլոմմա գետի հատման վայրում։ Վարչական կենտրոն Ռյորոս քաղաքի կենտրոնը համաշխարհային ժառանգության օբյեկտ է[1]։

17-րդ դարից Ռյորոսը եղել է պղնձի արդյունահանման կարևորագույն կենտրոններից։ Դանիա-շվեդական պատերազմի ժամանակ երկու անգամ՝ 1678 և 1679 թվականներին ամբողջությամբ ավերվել էշվեդական զորքի կողմից։ Պատերազմից հետո պղնձի հանքավայրերի շահագործումը անցել է գերմանացի բանկիր Յոհան Ինգերսը։ Ռյորոսը կրկին գրավվեց շվեդական զորքի կողմից 1718 թվականին՝ Հյուսիսային մեծ պատերազմի ժամանակ, սակայն հետագայում շվեդները ստիպված էին լքել քաղաքը և հեռանալ լեռներ, որտեղ ցրտահարությունից զոհվեց 3000 զինվոր[1]։ 

Ռյորոս քաղաքի կենտրոնում պահպանվել են լեռնահանքարդյունաբերության ծաղկման ժամանակաշրջանի տարիների շինություններ։ 1980 թվականին Ռյորոսը ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Ռյորոս քաղաքը գտնվում է Ռյորոսյան երկաթուղու գծի վրա, որը Գլոմա դաշտավայրով միացնում է Օսլոն և Թրոնհեյմը։ Քաղաքում գործում են օդանավակայան, որտեղից իրականացվում են կանոնավոր չվերթներ դեպի մայրաքաղաք Օսլո[1]։

Ռյորոսում գրանցված ամենացածր եղանակը, որ արձանագրվել է օդերևութաբանների կողմից, եղել է 1914 թվականին -50,4 °C, ինչը դարձնում է այն Նորվեգիայի Ֆինմարք կոմսությունից հարավ ընկած տարածքի ամենացուրտ վայրը[1]։

Ռյորոսի համայնքում տարածված է սաամերեն լեզվի ամենահյուսիսային բարբառը, որը համարվում է հյուսիսսաամերենի ենթաճյուղը։

19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը նորվեգացի գեղանկարից Հարալդ Օսկար Սոհլբերգը, ով ապրել է Ռյորոս քաղաքում, բավականին հայտնի նկարիչ է Նորվեգիայում։ Նրա ստեղծագործություններում ակնհայտ երևում է Ռյորոսի սառնաշունչ բնապատկերի արձագանքը[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Kristiania, Norge: W. C. Fabritius & sønners bogtrikkeri. (նորվ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]