Ռիտա Պողոսովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիտա Պողոսովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝սեղանի թենիսիստ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 6, 1948(1948-12-06) (75 տարեկան)
Ծննդավայր՝Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ

Ռիտա Լևոնի Պողոսովա (դեկտեմբերի 6, 1948(1948-12-06), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային սեղանի թենիսիստուհի, մենախաղի (1969), զուգախաղի (1968-1970) և խառը զուգախաղի (1967, 1968, 1970, 1975) ԽՍՀՄ ութակի չեմպիոն, թիմային մրցումներում սեղանի թենիսի Եվրոպայի չեմպիոն (1970) և աշխարհի չեմպիոն (1969)։ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1969)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիտա Պողոսովան ծնվել է 1948 թվականի դեկտեմբերի 6-ին Բաքվում։ Սեղանի թենիս սկսել է խաղալ 10 տարեկանում՝ Ռուսլան Կոտևի ղեկավարությամբ։ ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ էր 1966 թվականից։ Ռիտա Պողոսովայի կարիերայում առավել հաջողակ էր 1969 թվականը, երբ նա դարձավ ԽՍՀՄ չեմպիոն մենախաղում և զուգախաղում, ինչպես նաև ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Այս հաջողությունը Մյունխենի աշխարհի առաջնությունում եղավ ԽՍՀՄ սեղանի թենիսի պատմության մեջ առաջին և միակ հաղթանակը աշխարհի թիմային առաջնություններում (ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց)։ 1970 թվականին Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում Ռիտա Պողոսովան նվաճեց բոլոր արժողության մեդալները. թիմային մրցումներում՝ ոսկե, խառը զուգախաղում՝ արծաթե և մենախաղում՝ բրոնզե։

1971 թվականին Պողոսովան տեղափոխվել է Երևան, որտեղ նրա մարզիչը դարձել է Յուրի Ղազարյանը։ 1972 թվականին Պողոսովան ավարտել է Երևանի պետական համալսարանը[1]։ 1976 թվականին որդու ծնվելուց հետո նա ավարտել է կարիերան։ 1978-1990 թվականներին մարզչական գործունեություն է ծավալել «Սպարտակ» մարզական ընկերությունում[1]։ 2001-2007 թվականներին եղել է Իտալիայի Մեսինա քաղաքի համալսարանական թիմի խաղացող մարզիչը։ 2007 թվականից Ռիտա Պողոսովան աշխատում է որպես մանկական մարզիչ Բինասկո քաղաքի մարզական ակումբում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Ով ով է. հայեր» (կենսագրական հանրագիտարան 2 հատորով, 2005-2007 թթ.), «Հայկական հանրագիտարան» հրատ., Երևան, 2007, էջ 348, ISBN 978-5-89700-030-2
  2. Diventa internazionale lo stage estivo di ping pong(իտալ.)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]