Ռիչարդ Օուեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Օուեն
անգլ.՝ Richard Owen
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 20, 1804(1804-07-20)[1][2][3][…]
ԾննդավայրԼանկաստեր, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5]
Մահացել էդեկտեմբերի 18, 1892(1892-12-18)[1][3][6][…] (88 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]
ԳերեզմանSt Andrew's Church, Ham, London
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԷդինբուրգի համալսարան, Lancaster Royal Grammar School? և Barts and The London School of Medicine and Dentistry?
ԵրկերԲնագիտական թանգարան
Մասնագիտությունֆոնդապահ, կենսաբան, հնէաբան, կենդանաբան, համալսարանի դասախոս, անատոմ, հնեամարդաբան և գրող
ԱշխատավայրHunterian Museum?, Hunterian Museum?, Royal College of Surgeons of England? և Բնագիտական թանգարան
Զբաղեցրած պաշտոններթանգարանի տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Թագավորական միկրոսկոպիական ընկերություն, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[5]
 Richard Owen Վիքիպահեստում

Սըր Ռիչարդ Օուեն, (անգլ.՝ Richard Owen, հուլիսի 20, 1804(1804-07-20)[1][2][3][…], Լանկաստեր, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] - դեկտեմբերի 18, 1892(1892-12-18)[1][3][6][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]), անգլիացի կենդանաբան և հնէաբան։ 1884 թվականից Բանի շքանշանի ասպետ։ 1888 թվականին նրան շնորհվել է Կառլ Լինեյի անվան մեդալ` ժամանակակից կենսաբանության մեջ Լինեյի ավանդույթները շարունակելու համար։

Օուենը Լոնդոնի թագավորական ընկերության անդամ է 1834 թվական, 1839 թվականից Փարիզի գիտությունների ակադեմիայի[10] արտասահմանյան թղթակից անդամ, իսկ 1859 թվականից՝ լիարժեք անդամ, 1839 թվականից Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան թղթակից-անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Օուենը ծնվել է 1804 թվականի հուլիսի 20-ին Լանքասթերում։

Բժշկական կրթությունը ստացել է Էդինբուրգի համալսարանում։ Նա ղեկավարել է Անգլիական թագավորական վիրաբուժության քոլեջի Ֆիզիոլոգիայի ֆակուլտետը, դասավանդել է հնէաբանություն (պալեոնտոլոգիա) հանքաբանության դպրոցում (School of mines):

1856 թվականից ղեկավարել է Բրիտանական թանգարանի բնագիտության բաժինը։

Սըր Ռիչարդ Օուենը մահացել է 1892 թվականի դեկտեմբերի 18-ին Լոնդոնում։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա հրատարակել է մի շարք գիտական աշխատանքներ, որոնք հիմնականում վերաբերում են ողնաշարավոր կենդանիների զարգացման պատմությանը։ Օուենի եզրակացություններն այս հարցում բոլորովին անսխալական չեն, սակայն, այդ ուսումնասիրություններն երկար ժամանակ մեծ արժեք կունենան։ Համեմատական անատոմիայի բնագավառում ծավալուն հետազոտությունները Օուենին անատոմիստի մեծ համբավ բերեցին։ Կարևոր նշանակություն ունեին ողնաշարավորների բրածո մնացորդների վրա կատարված աշխատանքները, որոնք իրականացվում էին բրածո կենդանիների կմախքի մասերի ճշգրիտ վերականգնմամբ (օրինակ՝ Օուենը կոնքոսկրի միջոցով վերականգնել է Նոր Զելանդիական մոաի (լատ. Dinornithiformes) կառուցվածքը)։

Համեմատական անատոմիայում նրա ամենակարևոր ուսումնասիրությունների թվում են պատկանում ողնաշարավորների ատամների, կմախքի և ուղեղի ուսումնասիրությունները, ժամանակակից և բրածո կճղակավորների կմախքի ուսումնասիրությունը, պարկավորների զարգացումը առանց ընկերքի ձևավորման և այստեղից կաթնասունների բաժանումը ընկերքավորների և պարկավորների, բրածո թռչունների ուսումնասիրությունները , ժամանակակից և բրածո սողունների և երկկենցաղների, նաուտիլուսի (լատ. Nautilus) անատոմիայի ուսումնասիրությունը, ուսոտանի բրաչոպոդի անատոմիան (Brachiopoda): Ընդհանուր առմամբ, Օուենը գրել է մոտ 600 հոդված անատոմիայի վերաբերյալ։

Օուենն առաջինը նկատեց այդ ժամանակաշրջանում դեռևս հայտնի դինոզավրերի երեք տեսակների նմանությունները և նրանց տարբերությունները ժամանակակից սողուններից, և դրանք առանձնացրեց հատուկ խմբում (այդ ժամանակ ենթադաս)։ Նա ստեղծեց «դինոզավր» տերմինը։

Ի հավելումն մասնավոր համեմատական անատոմիական և հնէաբանական ուսումնասիրությունների՝ Օուենը հայտնի է նրանով, որ իր աշխատանքից է սկսվում կենսաբանության մեջ հոմոլոգիա, անալոգիա և հնագիտություն հասկացությունների ժամանակակից օգտագործումը։

1856 թվականին նա ղեկավարել է Բրիտանական թանգարանի բնության պատմության բաժինը։ Այս պաշտոնում աշխատելիս նա եղել է Լոնդոնի Բնագիտական թանգարանի ստեղծման հիմնական նախաձեռնողներից մեկը` թանգարանի նոր տեսակ, որի մուտքը հասանելի էր բոլորի համար։

Անձնային որակներ և գրագողության մեղադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ժամանակակիցների հուշերի[11], Ռիչարդ Օուենը աչքի է ընկել կոնֆլիկտային, չարամիտ, եսասեր և վրեժխնդիր բնավորությամբ։ Բազմաթիվ դեպքեր հայտնի են, երբ նա իրեն է վերագրել այլ մարդկանց կողմից անհետացած կենդանիների հայտնագործությունները։ 1846 թվականին նրան բռնել են այն բանում, որ փորձել է նկարագրել բելմենիտիտը (անհետացած գլխոտանի փափկամարմինների ներկայացուցիչ), անվանելով այն իր անունով՝ Belemnites owenii: Պարզվել է, որ այս կենդանին արդեն նկարագրվել է չորս տարի առաջ՝ այլ հետազոտողի կողմից։

Օգտագործելով իր ազդեցությունը Կենդանաբանական ընկերությունում, երկար տարիներ նա կարողացել է թունավորել իր կողմից անցանկալի գիտնականների կյանքը։ Դրանից հատկապես տուժել է անգլիացի հնէաբան Գիդեոն Մանթելը, ով հայտնաբերել և նկարագրել առաջին իգուանոդոն[12] դինոզավրը։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օուենի համեմատաբար խոշոր գործերն են.

  • «Archetype and homologies of vertebrate skeleton» (1848),
  • «British fossil reptilia of the cretaceous period» (1851),
  • «Comparative anatomy, invertebrate animals» (1855),
  • «Comparative anatomy, vertebrate animals» (1855),
  • «Crocodilia and Ophidia of the London clay» (1859),
  • «Description of the extinct gigantic Sloth» (1843),
  • «Fossil reptilia of the wealden» (1853—1857),
  • «History of the British fossil mammalia and birds» (1846),
  • «History of the British fossil reptiles» (1849),
  • «On the classification of mammalia» (1859),
  • «Memoir on the Megatherium» (1861),
  • «Odontography» (1845),
  • «On forms of the skeleton and the teeth» (1865),
  • «Palaeontology» (1871),
  • «Principles of comparative osteology» (1855),
  • «Anatomy of vertebrates» (1866—1868),
  • «Descriptive and illustrated catalogue of the fossil reptilia of South Af r ica» (1876),
  • «On the fossil mammals of Australia and on the extinct marsupials of England» (1877),
  • «Memoirs of extinct wingless birds of New Zealand» (1878).

Թվարկված աշխատությունների մեծ մասը հրատարակվել է առանձին ժողովածուի տեսքով «History of British fossil reptils» (1884):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Оуэн Ричард // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
  6. 6,0 6,1 6,2 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
  7. Award winners : Copley MedalRoyal Society.
  8. https://www.geolsoc.org.uk/About/Awards-Grants-and-Bursaries/Society-Awards/Wollaston-Medal
  9. https://www.royalsociety.org.nz/who-we-are/our-people/our-fellows/all-honorary-fellows/
  10. Les membres du passé dont le nom commence par O(ֆր.)
  11. Т. Г. Гексли, Х. Фальконер, Ч. Р. Дарвин, Г. А. Мантелл и др.
  12. Билл Брайсон. Краткая история почти всего на свете. М. АСТ, 2018. Глава 6 «Наука прочитанная по зубам и когтям».
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Օուեն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Օուեն» հոդվածին։