Ռիչարդ Սերրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Սերրա
անգլ.՝ Richard Serra
Ծնվել էնոյեմբերի 2, 1938(1938-11-02)[1][2][3][…]
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Մահացել էմարտի 26, 2024(2024-03-26)[5] (85 տարեկան)
Վախճանի վայրըOrient, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[6]
Քաղաքացիություն ԱՄՆ[7]
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Կալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում (1961) և Եյլի համալսարան (1964)
Ստեղծագործություն(ներ)Philibert and Margaret?, Slat?, The Hedgehog and the Fox? և Fulcrum?
Ոճprocess art?[8] և մինիմալիզմ[8]
Ժանրաբստրակցիոնիզմ և Վիդեոարտ
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, գծանկարիչ, հեռուստատեսային պրոդյուսեր և վիդեոնկարիչ
ԱմուսինNancy Graves?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Բեռլինի գեղարվեստի ակադեմիա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Սուրբ Ղուկասի ակադեմիա[12] և 8-րդ փողոցի ակումբ
 Richard Serra Վիքիպահեստում

Ռիչարդ Սերրա (անգլ.՝ Richard Serra, նոյեմբերի 2, 1938(1938-11-02)[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - մարտի 26, 2024(2024-03-26)[5], Orient, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[6]), ամերիկացի ժամանակակից քանդակագործ։ Աշխատել է նաև կինոյի ու վիդեոարտի բնագավառներում։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Սերրան ծնվել է 1939 թվականին Սան Ֆրանցիսկոյում։ Նախ սովորել է Կալիֆոռնիայի համալսարանում Բերքլիում և Սանտա Բարբարայում (1957-1961) անգլիական գրականության բաժնում և ավարտել ուսումը գրականության բակալավրի աստիճանով։ Այնուհետև որոշ ժամանակ աշխատել է մետաղաձուլական գործարանում, որտեղ ծանոթացել է պողպատի մետաղական առանձնահատկություններին։ 1961-1964 թվականներին սովորել է Յեյլի համալսարանում Նյու Հեյվենում, որտեղ ուսումնասիրել է արվեստ և աշխատել գերմանացի նկարիչ Յոզեֆ Ալբերսի օգնական։ Նրա համակուրսեցիներից են եղել նկարիչներ Ռոբերտ Մանգոլդն ու Բրայս Մարդենը։ Սերրան համալսարանն ավարտել է արվեստի մագիստրոսի աստիճանով։

Ռիչարդ Սերրան իր ստեղծագործական կարիերան սկսել է որպես քանդակագործ մինիմալիստ։ Հիմնական նյութը, որով աշխատում էին իր ժամանակակից քանդակագործները, արտադրական հումքն էր, օրինակ` պողպատը, արճիճը, ռեզինը, պլաստիկը։ 1964 թվականին Սերրան ստացել է Յեյլի համալսարանի կրթաթոշակ և մեկ տարի անցկացրել Փարիզում, որտեղ ծանոթացել է երաժիշտ, կոմպոզիտոր Վուդի Գերմանի հետ։ 1960-ական թվականների վերջին նա սկսել է աշխատել մետաղով։ Նյու Յորք վերադառնալուց հետո Սերրան վաստակ ունենալու համար աշխատել է կահույքի փաթեթավորող։ Հենց այս ժամանակ է նա ծանոթացել մինիմալիզմի այնպիսի վարպետների հետ, ինչպիսիք են Ռոբերտ Սմիթսոնը, Դոնալդ Ջադը, Կառլ Անդրեն։ Ստեղծագործական այս շրջանին է պատկանում ռեզինից ու նեոնային լամպերից աշխատանքների շարքը։

1966 թվականին Հռոմում կայացել է Ռիչարդ Սերրայի անհատական առաջին ցուցահանդեսը, իսկ 1968 թվականին նրա աշխատանքները ցուցադրվել են Քյոլնում։ 1977 թվականին նա Կասելում մասնակցել է ժամանակակից արվեստի «documenta» ցուցահանդեսին։

1970-ական թվականների սկզբից վարպետը սկսել է աշխատել տպագրական գրաֆիկայի ոլորտում, որը դարձել է նրա երկրորդ տարերքը։ 1960-1970-ական թվականներին Սերրան տարվել է կինոյով, հանդես եկել որպես ֆիլմի բեմադրիչ։ Գերմանիայում եղած ժամանակ Հաթինգենում իր ապագա կնոջ` Կլարա Վեյերգրաֆի հետ (ամուսնացել են 1981 թվականին) նկարահանել է «Պողպատաձուլարան» ֆիլմը։

1970 թվականին Սերրան ապրել ու աշխատել է Ճապոնիայում։ 1970-ական թվականների սկզբին նա կերտում է իր առաջին խոշոր գործերը պողպատից։ 2005 թվականին Բիլբաոյի Գուգենհայմի թանգարանի պատվերով նա ստեղծել է «Ժամանակի մատերիա» (անգլ.՝ The Matter of Time) կոմպոզիցիան, որ բաղկացած է մետաղական ութ հսկա քանդակներից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kunibert Bering: Richard Serra. Skulptur, Zeichnung, Film, 1998, Reimer. ISBN 3-496-01188-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Սերրա» հոդվածին։