Ռիմինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ռիմինի
իտալ.՝ Rimini
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
Ներքին բաժանումViserba? և Viserbella?
Հիմնադրված էմ. թ. ա. 268 թ.
Մակերես135,71 կմ²
ԲԾՄ6±1 մետր
Բնակչություն149 211 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0541
Փոստային դասիչ47921–47924
Ավտոմոբիլային կոդRN
Պաշտոնական կայքcomune.rimini.it
Ռիմինի (Իտալիա)##
Ռիմինի (Իտալիա)

Ռիմինի (իտալ.՝ Rimini, էմիլ.-ռոմ.՝ Rèmin, Remne, լիտ.՝ Arīminum[2]), իտալական խոշոր առողջարան Ադրիատիկ ծովի ափին, այսպես կոչված Ռոմանիական Ռիվերայի կենտրոնը։ Ռիմինի նահանգի վարչական կենտրոնը, որը ներառված է Էմիլիա Ռոմանական շրջանում։ Տեղակայված է Ադրիատիկ ծովի ափին, Մարեկյա և Աուզա գետերի միջև, Սան Մարինոյի հանրապետությունից և Տիտանո լեռից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Ֆեդերիկո Ֆելինիի հարազատ քաղաքն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնաղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. I հազարամյակում այստեղ բնակություն են հաստատել էտրուսկները, որոնց հավանաբար հետագայում փոխարինել են ումբրերը։ Մ.թ.ա. VI դարում այս վայրերը գրավել են գալլերը։ Չնայած նրան, որ գալլերի ժամանակների պահպանված հուշարձաններ Ռիմինիում չկան, նրանք փոքր դեր չեն խաղացել բնակավայրի պատմության մեջ, որը ժամանակի ընթացքում դարձել է Ադրիատիկ ծովի կարևորագույն նավահանգիստներից մեկը (հարևան Ռավեննաի հետ միասին)։ Մ.թ.ա. 283 թվականին քաղաքը հավանաբար վերադարձել է ումբրերին։ Այստեղ ապրել են նաև սամնիտներ և հույներ, որոնց ներկայություն մասին խոսում է պեղումների ժամանակ գտնված եգեյան կերամիկայի մնացորդները։

Հռոմաբյուզանդական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 268 թվականին այստեղ Արմինի (լիտ.՝ Arīminus, ժամանակակից Մարեկյա) գետի գետաբերանում հիմնադրեցին իրենց գաղութը, որը պետք է ծառայեր հենման կետ գալերից պաշտպանվելու համար։ Գաղութը ստացավ Արմինի (լիտ.՝ Arīminus) անվանումը, որը ամենայն հավանականությամբ նշանակում էր «(քաղաք առևտրային) նավահանգիստով» (արամյան լեզվով՝ lmēn «Նավահանգիստ, Էմպորի», Հին հուներենով εὔορμος «լավ կայանատեղի ունեցող, որը հարմար է կառանման համար», ὅρμος «Նավակայանատեղի, նավահանգիստ», Ռիֆյան լեզվով arrimā «ափի մոտ կանգ առնել, կառանվել», ֆր.՝ arrimer «ապրանքները բեռնել նավ», գետի անվանում կարելի է թարգմանել՝ «կառանելու համար հարմար», «(գետ) լավ կայանատեղիով»[3]):

Արմինին դարձավ կարևոր տրանսպորտային կենտրոն, որը միավորում էր կենտրոնական և Հյուսիսային Իտալիան։ Այստեղ հատվում էին երեք հռոմեակա ճանապարհներ՝

  • Via Flaminia (Ֆլամինիաի ճանապարհը, մ.թ.ա. 220 թվական), որը սկսվում էր Հռոմի դարպասներից,
  • Via Aemilia (Էմիլիան ճանապարհ, մ.թ.ա. 187 թվական), այն գնում էր հեռու հյուսիս Պլացենտիյա քաղաք (ժամանակակաից Պյաչենցա), որը տվել է ներկայիս Էմիլիանա Ռոմանիաոլական շրջանի անվանումը,
  • Via Popilia-Annia (Պոպիլիա Էննիաի ճանապարհ, մ.թ.ա. 132 թվական), շարունակում էր Via Flaminia ճանապարհը հյուսիսարևելյան ուղղությամբ Ռավեննայով, Պատավիայով (ժամանակակից Պադովա) և Տերգեստով (ժամանակակից Տրիեստ

Այստող գտնվել է նավահանգիստ, որի միջոցով տեղի էր ունենում ծովային և գետային առևտուր։ Նավահանգիստը ուներ ոչ պակաս ռազմական նշանակություն։

Արմինին մասնակցել է քաղաքացիական պատերազմներին, սկզբից աջակցելով Գայոս Մարիոսին, իսկ հետո Գայոս Հուլիոս Կեսարին։ Կեսարը Հռոմի դեմ արշավելու վճռորոշ որոշում ընդունելով Ռիմինիից դեպի հյուսիս հոսող Ռուբիկոն գետի ափին, հենց Արմինի ֆորումում դիմեց զորքին պահանջելով աջակցել իրեն։

Մ.թ.ա. I դարում Արմինին շատ կայսրերի ուշադրությանն էր արժանանում, այդ մասին փաստում են մինչ մոր օրերը պահպանված մի շարք հուշարձաններ՝ Օգոստոսի կամարը, Տիբերիոսի կամուրջը, թատրոնը և ամֆիթատրոնը։ Քաղաքը ծաղկում էր, որի մասին շատ լավ խոսում է հնեագիտական պեղումների ժամանակ գտնված նկարազարդական նյութերը, ինչպիսին են այսպես կոչված «վիրաբույժի տունը» II-III դար, որում պահպանվել են բազմաթիվ խճանկարներ և գտնվել են վիրաբուժական գործիքներ, որոնք ներկայումս պահվում են Ռիմինի քաղաքի թանգարանում։

Տրիբերոսի կամուրջ

Բարբարոսական արշավանքիներից հետո սկսվեց քաղաքի անկումը, որը ենթարկվել էր ավերածությունների։ Բնակչությունը այդ ժամանակ կրճատվել էր։

359 թվականին Ռիմինում տեղի ունեցավ եկեղեցական հավաք, որին ներկա էին քրիստոնեական աշխարհի արևմտյան հատվածի ավելի քան 400 եպիսկոպոս (արևելյան հատվածը այդ նույն ժամանակ հավաքվել էր Սելևկիայում)։ Հավաքը ընդհանուր առմամբ ընդունեց Նիկիական հանգանակի հավատքի խորհրդանիշը, բայց ակտարելով մեկ կարևոր շեղում Քրիստոսի ծնունդի հետ կապված, որը թույլ տվեց գալ համաձայնության արիոսականության ուսմունքին հետևողների զգալի մասի հետ։

493 թվականին Ռիմինի գրավել են գոթերը, իսկ 553 թվականին ազատագրել բյուզանդացիներ կողմից և այդ ժամանակից մաս է կազմել Բյուզանդական կայսրության Ռավեննական էկզարխիաի մի մասը։ Այդ ժամանակաշրջանին է առնչվում քաղաքի երկրորդ ծաղկումը, որը նորից դարձավ կարևոր առևտրային և մշակութային կենտրոններից մեկը։ 728 թվականին Ռիմինին գրավել են լանգոբարդները, բայց 735 թվականի շրջանում այն նորից վերադարձվել է բյուզանդացիներին։ 751 թվականին լանգոբարդները հասան վերջնական հաղթանակի բյուզանդացիների նկատմամբ, նրանցից գրավելով ամբողջ Ռավեննական էկզարխիան։

Կայսրերի և պապերի միջև[խմբագրել | խմբագրել կոդը]

754 թվականին ֆրանկների թագավոր Պիպին Կարճահասակը հռոմի պապի հետ հետ համաձայնության գալով ազատագրում է Ռավեննան և հարևան քաղաքները լանգոբարդների տիրապետությունից և այդ քաղաքները հանձնում է պապական գահին։ Ռիմինին հայտնվում է 756 թվականին ստեղծված Պապական պետության կազմում։ Աշխարհիկ տիրոջ կարգավիճակում պապը փաստացի ֆրանկների թագավորի վասալն էր, և Պապական մարզը դարձավ Կառլոս Մեծի օրոք ձևավորված Ֆրանկական թագավորության մի մասը, որի բաժանման ժամանակ Ռիմինին և իր շրջակայքը ներառվում էին Միջին (843—855 թվականներին), իսկ հետագայում Իտալական (855—962 թվականներին) թագավորության կազմում, որը կայսրության մի մասն էր։ 962 թվականին Իտալիայի թագավորի տիտղոսը միացվեց կայսրի տիտղոսին կրկին ձևավորված Սրբազան Հռոմեական կայսրությունում։

Ռիմինիի ինքնավարության աստիճանը Կայսրության և Պապականության կազմում լինելու ամբողջ ընթացքում փոփոխվել է։ Երբ XII-րդ դարում պապերը քայլ առ քայլ իրենց տիրապետության տակ վերցրեցին Պապական մարզը և սկսվեց պապերի և կայսրերի պայքարը, Ռիմինին միացավ գիբելիների կուսակցության (կայսրին սատարողների), որի արդյունքը եղավ քաղաքում քաղաքական ճգնաժամի առկայությունը, որը սրվում էր պապականության հաջողությունների հետ։ 1274 թվականին Ռուդոլֆ I-ինը պաշտոնապես ճանաչում է Պապական մարզի անկախությունը Կայսրությունից, իսկ 1295 թվականին պապերը վերցնում են իրենց տիրապետության տակ Ռիմինին, որտեղ հաղթում է գվելֆերի կուսակցությունը (պապականության կողմնակիցները)։

Մալատեստայի կառավարումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեմպիո Մալատեստիանոում Սիջիզմոնդո Մալատեստայի նկարը նկարված Պիեռա Դելլա Ֆրանչեսկայի կողմից

Այս շրջանը կապված էր Ռիմինիում Մալատեստայի հայտնվելու հետ, որոնցից մեկը՝ Մալատեստա դա Վերուքիոն (1213-1312, ծնված Վերուքիո քաղաքում) 1239 թվականին նշանակվեց Ռիմինիի պոդեստա, իսկ 1295 թվականին դարձավ քաղաքի միակ տիրակալը, հասնելով Պարչիտադի (Parcitadi) ընտանիքի աքսորմանը, որոնք քաղաքում գլխավորում էին գիբելինների կուսակցությունը և նրանց ղեկավարների սպանությանը։ Ռիմինում Մալատեստաի իշխանության գալով ավարտվում է ազատ համայնքների ժամանակաշրջանը։ Մալատեստան հետզհետե տարածեց իր իշխանությունը Ռոմանի հարակից տարածքներում և ամրապնդվեց Ռիմինիի թագավորող իշխաններ, որտեղ նրան ընդմիջումներով պահպանում էին իշխանությունը մնչև 1528 թվականը։

Մալատեստա դա Վերուքիոնի որդին Ջովանի Մալատեստան (Ջանչոտո մականունով) պատմության մեջ մնաց, որպես իր կնոջ Ֆրանչեսկայի և եղբոր Պաոլոի սպանող՝ ամուսնական անհավատարմության ժամանակ նրանց հայտնաբերելուց (1285 կամ 1289 թվականներին)։ Ֆրանչեսկայի և Պաոլոի սերը նկարագրված է Դանթե Ալիգիերիի կողմից «Աստվածային կատակերգությունում» և դարձել է մի քանի գրական և երաժշտական սցենար, ներառյալ Ջոակինո Ռոսսինիի օպերան։

Սիջիզմոնդո Մալատեստայի կնոջ՝ Իզոտտա դելի Ատտիի գերեզմանը Տեմպիո Մալատեստիանոում

Մալաստեստա I-ի մահից հետո նրան փոխարինեց որդին՝ Մալատեստա II-ը (կառավարել է 1312-1317 թվականները)։ Նրանից հետո Ռիմինիի իշխան դարձավ Պանդոլֆո I (կառավարել է 1317-1326 թվականներին), ղեկավարել է պապի զորքերը 1321 թվականին Ուրբինոում գիբելինների ապստամբության ճնշելու ժամանակ։ Վերջինիս հաջորդը Ֆերանտինո Մալաստեստան (կառավրել է 1326-1330 թվականներին) ընտանեկան լարվածությունների հետևանքով կորցրել է իշխանությունը և Ռիմինի կառավարումը մի քանի տարով անցել է պապական դեսպանին։ 1334 թվականին Ֆերանտինոն վերադարձավ իշխանության, բայց 1335 թվականին այն զիջեց Մալատեստա III-ին, որը կառավարել է Ռիմինում մինչև 1363 թվականը։ Հետագայում Ռիմինի կառավարիչները դարձավ Մալատեստա Ունգարոն (1363-1372 թվականներին), Գալետտո I Մալատեստան (1363-1375 թվականներին), ինչպես նաև նախկին պապական գլխավոր հրամանատար և Մալատեստայի իշխանության տակ աբղոջ Ռոմանիան հավաքած Կառլո I Մալատեստան (1372-1429 թվականներին), Լոմբարդիների հետ պատերազմի ժամանակ հռոմի պապի, Վենետիկի և Ֆլորենցիայի դաշնակիցների զորքերի հրամանատար Գալետտո II Մալատեստան (1429-1432 թվականներին)և վերջապես, Սիջիզմոնդո Պադոլֆո Մալատեստան, հայտնի որպեսզ Ռոմանիի Գայլ։ Սիջիզմոնդոն եղել է Ռիմինի, Ֆանոի և Չեզենաի կառավարիչը 1432-1468 թվականներին և հռչակավոր է դարձել, որպես այդ ժամանակների լավագույն հրամանատարներից մեկը։ Կյանքի վերջում պապի հետ վեճի մեջ մտնելուց հետո նա կորցրեց իշխանությունը իր կառավարման տակ գտնվող տարածքնեիր զգալի մասի վրա։ Պապականության հետ վեճը շարունակվեց Սիջիզմոնդոի հետնորդների՝ Ռոբերտո Մալատեստայի (կառավարել է 1468-1482 թվականներին) և Պադոլֆո IV Մալատեստայի (կառավարել է 1482-1500 թվականներին) օրոք։ Պադոլֆո IV-ը Ռիմինիից վտարվել է Չեզարե Բորջիանի՝ Ալեքսանդր VI պապի որդու զորքերի կողմից։ 1503, 1522-1523 և 1527-1528 թվականներին Մալատեստային հաջողվեց կարճ ժամանակահատվածում վերադարձնել իրենց Ռիմինիում իշխանությունը, բայց նրանց կառավարման դարաշրջանը արդեն ավարտվել էր։ Հետագայում քաղաքը կառավարում էին պապի դեսպանները։

XIV-րդ դարում քաղաքում կառուցվել են բազմաթիվ վանքեր և եկեղեցիներ, որը գրավել է Ռիմինում շատ անվանի գեղարվեստագետների։ 1310 թվականին այստեղ աշխատել է Ջոտտո դի Բոնդոնեն, որը նկարազարդել է ֆրանցիսկանների միաբանության եկեղեցիները։ Բյուզանդացի փիլսոփա Պլիֆոնը (1360-1452 թվականներ) Ռիմինում ուներ շատ կարդացողներ։ Սիջիզմոնդո Մալատեստայի հրամանով 1475 թվականին նրա աճյունը գաղտնի հանվել է թուրքերի կողմից գրաված հունական Պելոպոնես թերակղզուց դեպի Ռիմինի։

Նորագույն պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1797 թվականին քաղաքը զբաղեցվել է ֆրանսիացիների կողմից։

1860 թվականին մտավ Իտալական թագավորության կազմի մեջ։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է ավստրիական նավատորմի գործողությունների գոտում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայտնվել է ճակատի սահմանագծին, մասնակի ավերվել է, գրավվել է հունական և կանադական զորքերի կողմից 1944 թվականի սեպտեմբերին։ Հունական բրիգադան, որը աչքի է ընկել Ռիմինի գրավման ժամանակ, տրվել է «Ռիինիի բրիգադա» անվանումը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիմինի 1971–2000, էքստրիմալ 1973-ներկաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 20.4
(68.7)
21.1
(70)
26.6
(79.9)
30.0
(86)
33.4
(92.1)
37.3
(99.1)
37.6
(99.7)
38.9
(102)
35.2
(95.4)
30.4
(86.7)
26.0
(78.8)
22.7
(72.9)
38.9
(102)
Միջին բարձր °C (°F) 7.7
(45.9)
9.5
(49.1)
13.2
(55.8)
16.9
(62.4)
21.9
(71.4)
25.8
(78.4)
28.5
(83.3)
28.1
(82.6)
24.5
(76.1)
19.2
(66.6)
12.8
(55)
8.9
(48)
18.8
(65.8)
Միջին օրական °C (°F) 4.0
(39.2)
5.3
(41.5)
8.5
(47.3)
11.9
(53.4)
16.6
(61.9)
20.4
(68.7)
23.1
(73.6)
22.8
(73)
19.4
(66.9)
14.8
(58.6)
9.0
(48.2)
5.2
(41.4)
13.4
(56.1)
Միջին ցածր °C (°F) 0.4
(32.7)
1.1
(34)
3.7
(38.7)
6.9
(44.4)
11.2
(52.2)
15.0
(59)
17.7
(63.9)
17.6
(63.7)
14.4
(57.9)
10.4
(50.7)
5.1
(41.2)
1.5
(34.7)
8.8
(47.8)
Ռեկորդային ցածր °C (°F) −17.2
(1)
−12.8
(9)
−7.7
(18.1)
−1.7
(28.9)
2.5
(36.5)
7.5
(45.5)
10.1
(50.2)
9.8
(49.6)
5.8
(42.4)
1.2
(34.2)
−5.0
(23)
−12.8
(9)
−17.2
(1)
Տեղումներ մմ (դյույմ) 41.8
(1.646)
45.1
(1.776)
47.8
(1.882)
52.8
(2.079)
47.9
(1.886)
56.3
(2.217)
42.8
(1.685)
61.3
(2.413)
70.4
(2.772)
75.2
(2.961)
67.0
(2.638)
46.6
(1.835)
655
(25.79)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 6 6 6 7 7 6 4 6 7 8 7 7 77
% խոնավություն 83 79 76 75 75 72 72 74 76 81 84 84 78
Միջին ամսական արևային ժամ 65 92 149 162 220 258 298 257 204 164 96 74 2040
աղբյուր: MeteoAM (sunshine hours 1961–1990)[4][5]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիմինիի լողափ

Քաղաքի տնտեսությունը միջնադարյան ժամանակաշրջանից սկսած զգալի փոփոխվել է։ Բնակչությունը հետզհետե պակասում էր և զբաղվում էր գյուղատնտեսության։ Կտրուկ նվազում է քաղաքային շինությունները, դաշտերը հայտնվում էին նույնիս քաղաքի մեջ։

Ռիմինին հայտնի է, որպես խոշոր տուրիստական վայր, որտեղ կան ծովային առողջարաններ։ Եվրոպայում և Միջերկրական ծովի ավազաններում ամենահայտնիներից մեկն է շնորհիվ երկար ավազոտ լողափի, զբոսայգիների և ժամանցի մի շարք հնարավորությունների շնորհիվ[6]։ Քաղաքի տնտեսությունն ամբողջովին հիմնված է զբոսաշրջության վրա, որի զարգացումը սկսվել է 19-րդ դարի առաջին կեսին և մեծացել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Ռիմինիի կենտրոնը
Քաղաքը գիշերով
Նավահանգիստ

Ռիմինիի ծագումը որպես ծովափնյա հանգստավայր սկսվում է 1843 թվականից, երբ հիմնադրվեց առաջին լողափային հաստատությունը Ադրիատիկ ծովում ամենահներից մեկը.[7] : Լողափի լայնությունը, ծովի մակերեսի նուրբ գրաֆիկը, լողանալու վայրերի հարմարավետությունը, շքեղ հյուրանոցները, կլիմայի մեղմությունը, բուժական ջրերի հարստությունը, հեղինակավոր սոցիալական միջոցառումներ Ռիմինիին դարձրեցին իտալական և եվրոպական արիստոկրատիայի համար հայտնի զբոսաշրջային վայր է[8]։

Ռիմինում գտնվում են բազմաթիվ հյուրանոցներ և հանգստյան տներ[9], այստեղ անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ, առևտրային տոնավաճառներ, համաժողովներ։ Քաղաքը հայտնի է իր սնունդեվ, գինով, մշակույթով և բուռն գիշերային կյանքով։

Քաղաքի մյուս տնտեսական հատվածները, ինչպիսիք են ծառայությունների մատուցումը, առևտրի, շինարարության ոլորտները ազդել են զբոսաշրջության զարգացման վրա։ Քաղաքի հայտնի արդյունաբերական ընկերություններից են Bimota (մոտոցիկլետներ), SCM (փայտամշակման մեքենաներ), Trevi S.p.A (էլեկտրոնային ապրանքներ)։ Ռիմինին կա նաև պատմական երկաթուղային գործարան[10]։

Գյուղատնտեսությունը ու ձկնորսությունը քաղաքային հիմնական տնտեսական աղբյուրներն էին մինչեւ 20-րդ դարի սկզբին։ Ռիմինին հայտնի է իր գինու արտադրությամբ (Sangiovese, Trebbiano, Rebola, Pagadebit, Albana գինիները)։ Տարածքի ամենատարածված մշակաբույսերն են խաղող, ձիթապտղի ծառերը, բազմաթիվ այգիներ (դեղձ, ծիրան, խնձոր, տանձ, կիվի և սալոր), բանջարեղեն (գազար, կարտոֆիլ, լոլիկ, լոբի, կանաչ լոբի, ծաղկակաղամբներ, սամիթներ, ելակ), հացազգիներ (ցորեն, գարի, հացահատիկի ցորեն, եգիպտացորեն), արևածաղիկ[11]։

Տեսարժան վայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիմինիին հարուստ պատմական եւ գեղարվեստական ժառանգություն ունի, որը ներառում է եկեղեցիներ եւ վանքեր, վիլլաներ եւ պալատներ, ամրություններ, հնագիտական վայրեր, փողոցներ եւ հրապարակներ[12] :Քաղաքի հին լինելու մասին վկայում են Օգոստոսի և Տիբերոսի ժամանակների կառույցները՝ կամարային կամուրջը և հաղթական կամարը, ինչպես նաև ամֆիթատրոնի փլատակները։

Տեմպիո Մալատեստիանո
Օգոստոսի կամարը
Տիբերոսի կամուրջ

Հետաքրքիր են տարանջատված միջնադարյան տաճարները և պալատները, որը ներառում է XIV դարի խոշոր հասարակական շենքը՝ Պալացո դել Պոդեստա։ Սիջիզմոնդո Մալատեստայի կառույցներից պահպանվել է Լ. Բ. Ալբերտիի գլուխգործոցը՝ վերակառուցված ֆրանցիսկական Մալատեստա ընտանեկան տաճարը՝ եկեղեցին (Տեմպիո Մալատեստիանո)[13], զարդարված բարձրաքանդակներով, որոնք ժամանակին ընդունվում էին որպես հեթանոսական։ 1446 թվականին կառուցված Մալատեստա ամրոցից և քաղաքային պատերից մնացել են միայն հատվածներ։

Ռիմինի հաջորդ հայտնի տաճարը համարվում է XIII դարի Սուրբ Օգոստոսի եկեղեցին, որում գտնվում է կաթոլիկական երջանկավոր Ալբերտո Մարվելիի մասունքները։ Դրանից բացի ավանդույթի համաձային 1177 թվականից նավահանգստի մոտ գտնվող Սան Նիկոլո եկեղեցում (Չեզարե Բատիստայի հրապարակում) գտնվում է Սուրբ Նիկողայոսի մասունքը՝ ձախ ձեռքի ոսկորը։

Ժամանակակից Ռիմինի կուրորտային տարածքը ձգվում է մինչև ադրիատիկական ծովափ 16 կմ, Տորո Պադրերաից մինչև Միրամարե։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեդերիկո Ֆելինիի անվան միջազգային օդանավակայան

Քաղաքը համարվում է Ադրիատիկ ծովի նավահանգիստ։

Քաղաքից 8 կմ հեռավորության վրա, Միրամարե կոչվող վայրում գտնվում է Ռիմինիի օդանավակայանը՝ Ֆեդերիկո Ֆելինիի անվան միջազգային օդանավակայան։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիմնին ունի 10 Քույր քաղաքներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://demo.istat.it/?l=it
  2. Richard J.A. Talbert, ed. (2000). Barrington Atlas of the Greek and Roman World: Map-By-Map Directory. Vol. I. Princeton, NJ and Oxford, UK: Princeton University Press. էջ 589. ISBN 0691049459.
  3. Тж.: Малахов С.В. Сходство в названиях некоторых проливов Старого Света Europian Journal of Humanities and Social Sciences. — 2016. — № 2. — С. 29-30.
  4. «Rimini-Miramare» (PDF). Atlante climatico (Italian). Italian Air Force National Meteorological Service. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Climate Rimini». Tutiempo.net. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  6. «World Guides. Rimini Tourist Attractions and Sightseeing». էջ 1.
  7. «Balnea.net. Museo virtuale dei bagni di mare e del turismo balneare» (Italian). էջ 1.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Ferruccio Farina, L’estate della grafica. Manifesti e pubblicità della Riviera di Romagna 1893–1943, Rimini, Silvana Editoriale, Cinisello Balsamo, 1988, pp. 58-60.
  9. Quadro Conoscitivo PSC, Sistema economico e sociale, p. 107
  10. «L'officina Locomotive di Rimini fra tradizione e innovazione» (Italian). էջ 1.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Il sistema agroalimentare dell'Emilia-Romagna. Rapporto 2011» (PDF) (PDF) (Italian). էջեր 19–46.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «World Guides. Rimini Landmarks and Monuments». էջ 1.
  13. «Encyclopædia Britannica. Rimini».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիմինի» հոդվածին։