Ռիկարդո Բոֆիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիկարդո Բոֆիլ
իսպ.՝ Ricardo Bofill Leví
Ի ծնեիսպ.՝ Ricardo Bofill Leví
Ծնվել էդեկտեմբերի 5, 1939(1939-12-05)[1][2][3][…]
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա
Մահացել էհունվարի 14, 2022(2022-01-14)[4][5] (82 տարեկան)
Վախճանի վայրԲարսելոնա, Իսպանիա[6]
Ոճ(եր)պոստմոդեռն ճարտարապետություն և պոստմոդեռնիզմ
ԿրթությունԺնևի համալսարան
Ուշագրավ աշխատանքներEspaces d'Abraxas?, neighborhood Antigone?, Walden 7?[7], 77 West Wacker Drive?, Casablanca Twin Center?, Our Lady of Meritxell?, Բարսելոնայի Էլ Պրատ օդանավակայան[8] և Málaga-Costa del Sol?
Պարգևներ
Արվեստի և գրականության շքանշանի սպա և Սան Ժորդիի Խաչ[9]
 Ricardo Bofill Վիքիպահեստում

Ռիկարդո Բոֆիլ (իսպ.՝ Ricardo Bofill Leví, դեկտեմբերի 5, 1939(1939-12-05)[1][2][3][…], Բարսելոնա, Իսպանիա - հունվարի 14, 2022(2022-01-14)[4][5], Բարսելոնա, Իսպանիա[6]), իսպանացի (կատալոնացի) ճարտարապետ։ Իր պոստմեդեռնիստական նախագծերը ստեղծելիս ներշնչվել է կլասիցիզմի վարպետներ Պալլադիոյի, Մանսարի, Լեդուի աշխատանքներով։ Բոֆիլի այցեքարտերն են Բարսելոնա-Էլ Պրատ միջազգային օդանավակայանի, Բարսելոնայում Կատալոնիայի ազգային թատրոնի, Փարիզում Cartier և Christian Dior ընկերությունների գլխավոր գրասենյակների շենքերը, Տոկիոյի Shiseido Building և Չիկագոյի Dearborn Center երկնաքերները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1939 թվականի դեկտեմբերի 5-ին Բարսելոնայում, կատալոնական ընտանիքում։ Հայրը եղել է կատալոնացի հանրապետական, շինարար և նախագծող, մայրը եղել է հրեական ծագումով իտալացի։ Սովորել է Բարսելոնայի ֆրանսիական լիցեյում (Lycée Français de Barcelone) : Հետագայում ուսումը շարունակել է Բարսելոնայի համալսարանի Ճարտարապետության դպրոցում, մարքսիստական ցույցերին մասնակցելու ժամանակ հեռացվել է համալսարանից և փախել Շվեյցարիա։ Այնտեղ սովորել է Ժնևի գեղարվեստի համալսարանում(Université de Beaux-Arts Genève):

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

17 տարեկան հասակում Բարսելոնայում ճարտարապետ Մանուել Նունիես Յանովսկու հետ Ռիկարդո Բոֆիլը ստեղծել է իր առաջին նախագիծը`«Տալիեր դե արկիտեկտուրան» («Taller de Arquitectura»): 1978 թվականին Նունիես Յանովսկին լքել է բյուրոն և 1981 թվականին հիմնադրել սեփական վարպետանոցը Փարիզում[10]։ Հիսուն տարվա ընթացքում «Taller de Arquitectura» ընկերությունը մշակել է ավելի քան 1.000 նախագիծ աշխարհի 56 երկրներում։

Տնտեսական ճգնաժամի և Իսպանիայում քաղաքական լարված մթնոլորտի պատճառով 1971 թվականին Ռիկարդո Բոֆիլը երկրորդ գրասենյակն է բացել Փարիզում։ 1979 թվականից հիմնականում աշխատել է Ֆրանսիայում։

2000 թվականից «Taller de Arquitectura»-ի շտաբ-գրասենյակը դարձյալ հիմնավորվել է Բարսելոնայում, իսկ գրասենյակը նախկինի պես շարունակում էր մնալ ընտանեկան բիզնես։ Չնայած նրան, որ ճարտարապետն աշխատել է տարբեր տեսակի նախագծերի շուրջ` տիպական և շքեղ, հիմնականում կենտրոցված է եղել սոցիալական բնակարանաշինական նախագծերի վրա։

Աշխատանքներ Եվրոպայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոֆիլի նախագծած բնակելի տուն Ստոկհոլմում (1991-92)

Բոֆիլն առաջին անգամ միջազգային ուշադրության է արժանացել Ալիկանտեում կառուցված «Կաֆկայի դղյակ» հյուրանոցի կուբիստական նախագծով (1968)։ Ֆրանսիայի նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենը, ով Բեֆիլին համարում էր «աշխարհի մեծագույն ճարտարապետը», 1975 թվականին նրան հրավիրում է Փարիզի Լե Ալ (ֆր.՝ Les Halles) թաղամասի նախագծմանը, սակայն իսպանացու գաղափարները (Վերսալի կառուցում լայն զանգվածների համար) հանդիպում է Փարիզի քաղաքապետ Ժակ Շիրակի դիմադրությանը, ով Բոֆիլին մեղադրում է գիգանտոմանիայի մեջ` նրան հեռացնելով նախագծի մասնակցությունից։

1973-1975 թվականներին 19-րդ դարից լքված ցեմենտի գործարանը վերածվում է La Fabrica համալիրի։ Գործարանի հիմնական շենքի տեղում, որ ավերակների էր վերածվել, հայտնվում են մոտ 30 բունկերներ, ստորգետնյա անցուղիներ, այգիներ, գրասենյակներ, վարպետանոցներ, լաբորատորիաներ, արխիվներ, հսկայական ցուցասրահ` The Cathedral, որը նախատեսված էր համաժողովների, ցուցահանդեսների, համերգների անցկացման համար։ Համալիրի տարածքում էին գտնվում նաև Բոֆիլի տունը և հյուրերի համար նախատեսված սենյակները[11][12]։

1977 թվականին Ժոֆրեի նախկին զորանոցների տեղում սկսվել է Անտիգոնի շրջանի (Antigone) կառուցումը։ Այն նեոկլասիցիստական կառույց էր` դասական մոտիվների կիրառմամբ, ինչպիսիք են, օրինակ, ճակտոնն ու որմնասյունը։ Չնայած դա պանելային բնակելի համալիր է, սակայն միօրինակ ու միապաղաղ տեսք չունի։ Շրջանը գտնվում է Մոնպելիե (Ֆրանսիա) քաղաքի պատմական կենտրոնի ու Լեզ գետի միջև[13][14]։

Hotel W Բարսելոնա

1978 թվականին զբաղվել է Անդորայի Սանտուարիո դե Մերիչել տաճարի վերակառուցմամբ. 17-րդ դարում կառուցված տաճարը 1972 թվականին այրվել էր ժողովրդական տոնախմբության ժամանակ։ Վերակառուցման ընթացքում «Ricardo Bofill Taller de Arquitectura» գրասենյակի աշխատակիցները, հետևելով ռոմանական ճարտարապետության պատմական ավանդույթներին, առաջարկել են, սակայն, օբյեկտի ճարտարապետական նոր սկզբունք[15]։

1983 թվականին Բոֆիլը Փարիզի համար նախագծել է «Աբրաքսասի տարածություն» («Les Espaces d’Abraxas») բնակելի համալիրը, որը «նկարահանվել է» մի շարք ֆիլմերում ու երաժշտական տեսահոլովակներում, այդ թվում` Թերի Գալիմանի «Բրազիլիա» ֆիլմում[16][17]։

1992 թվականի Բարսելոնայի ամառային օլիմպիական խաղերի նախօրեին Բոֆիլն իր հայրենի քաղաքում մասնակցել է օլիմպիական շինությունների նախագծմանը, մշակել է նաև Բարսելոնայի օդանավակայանի տերմինալներն ու կարգավարների համար նախատեսված հատվածը[18]։ Այդ տարի նախագծված Բարսելոնայի օդանավակայանը Եվրոպական օդնավակայանների միավորման կողմից ճանաչվել է լավագույն նախագիծ[19]։ Օդանավակայանի նոր տերմինալը նույնպես նախագծվել է Բոֆիլի գրասենյակի կողմից[20]։

2009 թվականին Բոֆիլի նախագծով Բարսելոնայում կառուցվել է Hotel W-ն, որը 26-հարկանի շինություն է ափամերձ Nova Bocana հատվածում և հիշեցնում է առագաստ[21]։

Աշխատանքներ Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոֆիլն իր առաջին նախագիծը ԽՍՀՄ-ում փորձել է իրականացնել 1980-ական թվականների վերջին, սակայն աշխատանքների ընթացքում ֆրանսիացի ներդրողը ֆինանսական խնդիրներ է ունեցել, և նախագծի համար հատկացված տեղում կառուցվել է «Սմոլենսկի պասաժը»[22]։

2007 թվականին հաղթել է Սանկտ Պետերբուրգի մոտակայքում` Ստրելնայում Կոնգրեսի պալատի կառուցման համար հայտարարված մրցույթում[23][24]։ Սանկտ Պետերբուրգում Բոֆիլի նախագծերով կառուցվել են «Ալեքսանդրիա» բնակելի համալիրը Նովգորոդի փողոցում և Սմոլնու մայրուղու բնակելի համալիրը[25][26]։

Ռիկարդո Բոֆիլի նախագծով ծրագրվել էր կառուցել Պերմ քաղաքի «Մեծ Սավինո» օդանավակայան, սակայն հրաժարվել են այդ նախագծից[27][28]։

2012 թվականի փետրվարին մտել է Մոսկվայի ագլոմերացիայի զարգացման հանձնաժողովի մեջ. նա առաջարկել է «Նոր Մոսկվան» «խելացի մեգապոլիս» դաձնել[29][30]։

2013 թվականին Պետերբուրգի նախկին «Լենինգրադ» կինոթատրոնի տեղում սկսվում է կաբարեի շինարարություն Տավրիկյան պալատի հարակից այգում։ Նախագծի հեղինակը Ռիկարդո Բոֆիլն էր[31]։ «Լենինգրադ կենտրոն» նոր շոու տարածքի բացումը կայացել է 2014 թվականի դեկտեմբերի 25-ին[32]։

2013 թվականին Պետերբուրգի հյուսիսում սկսվել է նաև Նովոօռլովսկի բնակելի համալիրի կառուցումը Ռիկարդո Բոֆիլի նախագծով[33]։

2014 թվականին մերձմոսկովյան Ելինո շրջանում մեկնարկել է "Flight City" (սկզբնական անվանումը` "Media City") նախագիծը, որը մշակվել էր Ռիկարդո Բոֆիլի գրասենյակում։ Սա էկոնոմդասի հեղինակային այն քիչ նախագծերից է, որ իրականացրել են օտարազգի ճարտարապետները Ռուսաստանում[34][35]։ 2014 թվականին Մոսկվայի Օստանկինո շրջանում սկսվել է նաև "Sky City"-ի շինարարությունը (սկզբնական անվանումը` "High City")[36][37]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Oliveras J. Bofill (Levi), Ricardo // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T009569
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. 4,0 4,1 4,2 El Nacional (իսպ.) — 2016.
  5. 5,0 5,1 5,2 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  6. 6,0 6,1 6,2 https://www.archdaily.com/975152/ricardo-bofill-passes-away-at-82
  7. https://ricardobofill.com/ca/projects/walden-7-2/
  8. https://www.barcelona.com/es/guia_ciudad/informacion_practica/aeropuerto_barcelona_bcn/llegadas_y_salidas
  9. Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  10. «Испанский архитектор предложил производить в Крыму цветной железобетон». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  11. «Рикардо Бофилл превратил старый завод в штаб-квартиру собственной компании». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  12. Был цементный завод... Стал жилой дом!
  13. «Дом с конвейера». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  14. Ориентиры: По законам колонии
  15. «Огненная Саламандра Рикардо Бофилла: Одна из лучших работ знаменитого каталонца». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  16. 5 удивительных домов, попавших с улицы в научную фантастику
  17. «10 жилищ будущего в мировом кинематографе». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  18. «Как превратить аэропорт в настоящий хаб». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  19. Чудо-град за 195 000 евро
  20. Специалисты Аэропроекта посетили новый терминал в аэропорту г. Барселоны
  21. Жизнь под парусом
  22. «Дон Жуан архитектуры: Рикардо Бофилл (слайд-шоу)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  23. "Античная" Стрельня: Испанский архитектор построит под Петербургом конгресс-центр
  24. Конгресс-центр в Стрельне построит компания, оформившая здание Сената и Синода (Санкт-Петербург)
  25. Правильно скорректировать креативность
  26. Ориентиры: Элитные новинки
  27. Проект аэропорта Перми разработает испанский архитектор Рикардо Бофилл
  28. Проект нового аэропорта для Перми разработает московская компания
  29. Большой Москве — большие планы
  30. «Испанский архитектор предлагает превратить Москву в зеленую зону». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  31. «Бофилл реконструирует "Ленинград" под кабаре». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  32. В Таврическом саду появится театр-кабаре
  33. ЮИТ поселит на севере
  34. Испанский архитектор разработал для России новую серию панельных домов
  35. «СУ-155» вложит 7 млрд руб. в проект Media City
  36. «СУ-155» планирует построить 200 000 м² недвижимости на территории завода «Калибр»
  37. «Маленький Амстердам появится на Северо-Востоке Москвы». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկարդո Բոֆիլ» հոդվածին։