Ռիկ Յանսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիկ Յանսի
Rick Yancey
Ծնվել էնոյեմբերի 4, 1962(1962-11-04)[1][2][3] (61 տարեկան)
ԾննդավայրՄայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[4]
Մասնագիտությունգրող, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր, վիպասան և սցենարիստ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՌուզվելտի համալսարան
Ժանրերֆանտաստիկա
Ուշագրավ աշխատանքներConfessions of a Tax Collector?, Alfred Kropp series? և Հինգերորդ ալիքը
Պարգևներ
Կայքrickyancey.com
 Rick Yancey Վիքիպահեստում

Ռիկ Յանսի (անգլ.՝ Rick Yancey, նոյեմբերի 4, 1962(1962-11-04)[1][2][3], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող, ով մեծ ճանաչում է ստացել իր գիտաֆանտաստիկ վեպերի համար, որոնք գրվել են երիտասարդ֊չափահասների համար։

Կյանքի վաղ տարիները և կրթությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանսին իր առաջին կարճ պատմվածքը գրել է յոթերորդ դասարանում, երբ սովորում էր Բյուրեղային լիճ մանկական ավագ դպրոցում (Crystal Lake Junior High School), Ֆլորիդա։ Ավարտելով Լեյքլենդ Սենյոր ավագ դպրոցը (Lakeland Senior High School) նա ընդունվում է Հարավային Ֆլորդայի քոլեջը (Florida Southern College), որտեղ մասնագիտանում է հաղորդակցության մեջ։ Մեկ տարի քոլեջում սովորելուց հետո Յանսին տեղափոխվում է Ֆլորիդա նահանգի համալսարան և վերջապես ավատում է Ռուզվելտի համալսարանը՝ անգլերենի իմացության B.A․ մակարդակով։ Ավարտելուց հետո Յանսին որոշում է ընդունվել իրավաբանական դպրոց։

Առաջին աշխատանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջ ի վերջո Յանսին ետ է կանգնում իրավաբանական դպրոցում սովորելու գաղափարից և սկսում է դասավանդել անգլերենի և տեղի թատրոններում սովորում դերասանական արվեստ և ռեժիսուրա։ 1991 թվականին Յանսին անցնում է պետական աշխատանքի հարկային տեսչությունում (Internal Revenue Service), որտեղ աշխատում է որպես գործակալ մոտ տասներկու տարի։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատելով հարկային տեսչությունում՝ Յանսին այնտեղ հանդիպում է իր ապագա կնոջը՝ Սենդիին, որի հետ ընտանիք է կազում։ Նրանք տեղափոխվում են իր ծննդավայր Ֆլորիդա, որտեղ ունենում են առաջին զավակին՝ Ջեյքին, իսկ ավելի ուշ Մաքսին։

Գրելով ամբողջ օրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն ժամանակ, երբ աշխատում է հարկային գործակալությունում, Յանսին ազատ ժամանակ գրում է սցենարներ։ Իր կնոջ և աշխատակցի խորհրդին հետևելով՝ իր սցենարներից հրատարակում է որպես առաջին պրոֆեսիոնալ գրքերից մեկը՝ «Այրումը ծննդավայրում (Սայմոն և Շուսթեր)» (A Burning in Homeland (Simon and Schuster), որը լույս է տեսնում 2003 թվականին։

Առաջին գրքի հաջողությունից հետո, Յանսին 2004-ին դուրս է գալիս IRS-ից, որպեսզի ամբողջ ժամանակը կենտրոնացնի գրելու վրա։ Որոշ ժամանակ անց նա գրում է երկմասանոց գիրք, մեկը՝ չափահասների իսկ մյուսը երեխաների համար

Հինգերորդ ալիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին լույս է տեսնում Յանսիի հերթական եռագրության առաջին գիրքը՝ «Հինգերորդ ալիքը», որն ԱՄՆ֊ում թողարկվում է Putnam֊ի՝ Penguin Group USA֊ի բաժանմունքի անվան տակ, Մեծ Բրիտանիայում հրատարակում է Puffin֊ը, Ֆրանսիայում՝ Laffont֊ը, Գերմանիայում՝ Goldmann֊ը և ավելի քան երեսուն հիմնական լեզուներով ամբողջ աշխարհում։ Գիրքը, որը դառնում է «Նյու Յորք Թայմս»ի բեսթսելլերը, պատմում է 16 տարեկան Քեսի Սալլիվանի մասին, ով փարձում է փրկվել մի աշխարհում, որն այլմոլորակայինների կողմից ենթարկվել է ավերիչ ալիքների։ Ներխուժումը բնաջնջում է համարյա ողջ մարդկությանը և ետ ուղարկում նրանց դեպի Քարի դար։ Որպես Երկրի վերջին փրկվածներից մեկը, Քեսին որոշում է գնալ յուրաքանչյուր քայլի՝ որպեսզի փրկի իր եղբորը՝ Սեմիին, ինչում նրան օգնում է գեղեցիկ մի տղա, ով իրականում այնպիսին չէ, ինչպես իրեն ցույց է տալիս։

Սիքվելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռագրության երրորդ գիրքը՝ «Անվերջ ծովը», որը «Նյու Յորք Թայմս»֊ի բեսթսելլերն է, լույս է տեսել 2014 թվականի սեպտեմբերի 16֊ին։ Շարքի վերջին գիրքը, որի անունն է «Վերջին աստղը», դուրս կգա 2016 թվականին։

Հինգերորդ աիքը (ֆիլմ)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հինգերորդ ալիքը» ամերիկյան սպասվող գիտաֆանտաստիկ ֆիլմ է, որը հիմնված է Յանսիի համանուն վեպի վրա։ Գլխավոր հերոսուհու՝ Քեսի Սալլիվանի դերը կմարմնավորի Քլոյե Գրեյս Մորեցը, որին ֆիլմում կմիանան Մայկա Մոնրոն, Մարիա Բելոն, Ալեքս Ռոյը, Մեգի Սիֆը, Լև Շրայբերը և Նիք Ռոբինսոնը։ «Հինգերորդ ալիքի» զարգացումները սկսել են 2012 թվականի մարտից, երբ Columbia Pictures֊ը գնում է եռագրության հեղինակային իրավունքները։ Այն նկարահանվել է Ատլանտա, Ջորջիայում (նաև այլ վայրերում)։ Ֆիլմը մեծ էկրաններին կլինի 2015 թվականի հունվարի 15֊ին։ Սյուզաննա Հրանտը, Աքիվա Գոլդսմենը և Ջեֆ Փինքները գրել են ֆիլմի սցենարը։ Որպես ֆիլմի ռեժիսոր հանդես է եկել Ջեյ Բլեյքսոնը, իսկ պրոդյուսերներ՝ Թոբի Մագուիրը, Գրեհեմ Քինգը, Լին Հերիսը և Մեթյու Փլուֆը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 NooSFere (ֆր.) — 1999.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #130454451 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկ Յանսի» հոդվածին։