Ռիզ Ահմեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիզ Ահմեդ
Ծնվել էդեկտեմբերի 1, 1982(1982-12-01)[1] (41 տարեկան)
ԾննդավայրՈւեմբլի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
ԿրթությունՔրայսթ Չյորչ և Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[3]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասան, ռեփեր, երաժիշտ, կինոդերասան, երգիչ, կինոռեժիսոր, սցենարիստ և հեռուստատեսային դերասան
Ժանրերհիփ հոփ[4]
Ամուսին(ներ)Fatima Farheen Mirza?[5]
Պարգևներ և մրցանակներ
rizmc.com

Ռիզվան «Ռիզ» Ահմեդ (անգլ.՝ Rizwan "Riz" Ahmed; դեկտեմբերի 1, 1982(1982-12-01)[1], Ուեմբլի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), բրիտանացի դերասան և երաժիշտ։ Առավել մեծ ճանաչում է ստացել՝ նկարահանվելով Ճանապարհ դեպի Գուանտանամո, Չորս առյուծ, Ստրինգեր ֆիլմերում, ինչպես նաև Մի անգամ գիշերը հեռուստասերիալում՝ մարմնավորելով Նազի կերպարը։ Մի քանի անգամ ներկայացվել է բրիտանական անկախ կինոյի մրցանակի։ Ձայնագրել է երկու ալբոմ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահմեդը ծնվել է Լոնդոնի Ուեմբլի թաղամասում՝ բրիտանա- պակիստանյան ընտանիքում։ Ռիզը հայրը մուհաջիր ազգության ներկայացուցիչ է։ Նրա ծնողները Անգլիա են տեղափոխվել Պակիստանի Կարաչի քաղաքից 1970-ական թվականներին[7]։ Նրա բարեկամներից մեկը եղել է սըր Շահ Մուհամմեդ Սուլեյմանը։ Վերջինս եղել է «առաջին հնդիկ դատավորը, ով նշանակվել է բրիտանացիների կողմից Ուտար Պրադեշում»[8]։ Սուլեյմանը հետաքրքրվել է նաև ուրդուական պոեզիայով և եղել է հարաբերականության տեսության առաջին քննադատներից մեկը[9][10]։ Սրանից բացի, Ահմեդը համարվում է Մոլլա Մահմուդ Յաունպուրի (մահացել է 1652 թվականին) հետնորդը, ով Մեծ Մողոլների կայսրությունում եղել է կարևոր գիտնական- փիլիսոփաներից մեկը[11]։

Ահմեդը սովորել է Merchant Taylors' School- ում։ Ավելի ուշ ավարտել է Օքսֆորդի համալսարանի Քրիստ չարչ քոլեջը՝ փիլիսոփայություն, քաղաքագիտություն և տնտեսագիտություն մասնագիտացմամբ[12]։ Այնուհետև դերասանական արվեստ է սովորել Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոցում[7]։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ
  • MICroscope (2011)
  • Englistan (2016)
  • Cashmere (Swet Shop Boys դուետի կազմում) (2016)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Superstar rising: Riz Ahmed // London Evening StandardLondon: Alexander Lebedev, Evgeny Lebedev, Daily Mail and General Trust, 2012. — ed. size: 700000 — ISSN 2041-4404
  3. High Profile AlumniCentral School of Speech and Drama.
  4. http://www.beardedmagazine.com/index.php/albums/article/riz-mc-microscope-confirm-ignore
  5. https://www.cnn.com/2021/01/14/entertainment/riz-ahmed-married-trnd/index.html
  6. https://www.oscars.org/oscars/ceremonies/2022
  7. 7,0 7,1 «Riz Ahmed: 'You don't need to tell me we live in scary times. I'm Muslim'». The Guardian. 2016 թ․ հուլիսի 23.
  8. London Meets Lahore India Today, 24 May 2013
  9. Robert S. Anderson, Nucleus and Nation: Scientists, International Networks, and Power in India, University of Chicago Press (2010), p. 71
  10. KARACHI: Sir Sulaiman Dawn News, 14 March 2005
  11. Karimullah, A. R. Ghani, Biographical Notes on Eminent Muslim Scientists of South-Asia in the 14th Century Hijra: 1877-1979 A.D, Pakistan Science Foundation and Pakistan Academy of Sciences (1989), p. 5
  12. «Skin Deep meets Riz Ahmed». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիզ Ահմեդ» հոդվածին։