Ռեքվիեմ Առաջնորդի մահը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ռեքվիեմ Առաջնորդի մահը»
տեսակգեղանկար
նկարիչԳևորգ Գրիգորյան (Ջիոտտո)
տարի1927
բարձրություն39,8
լայնություն48
նյութկտավ յուղաներկ
գտնվում էՀայաստան Հայաստան Երևան
Հայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
սեփականատերՀայաստանի ազգային պատկերասրահ
gallery.am
Ծանոթագրություններ

«Ռեքվիեմ Առաջնորդի մահը», ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Ջիոտտոյի` Գևորգ Գրիգորյանի 1927 թվականին[1] ստեղծած կտավը։ Ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-1950-ական թվականներին խորհրդային կերպարվեստում նորաձև է եղել մեծ տերության առանորդին պատկերելու մղումը։ Աշխարհում հայտնի այս կերպարը երևում էր մեծադիր, ծավալուն գեղանկարչական կոմպոզիցիաներում, որոնք ոչ թե արվեստագետի մտքի և զգացմունքի, այլ գունավոր լուսանկարչության արհեստին տիրապետղ մարդկանց սովորական գործունեության արդյունք էին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Գրիգորյանի նկարում առաջնորդը բացակայում է։ Նկարիչը վրձնել է երեք բարի ու մտահոգ դեմք, նաև արվեստի մթնոլորտ ու պատմություն խորհրդանշող ճարտարապետական կառույցներ։ Նկարը չունի լուսանկարչական ճշգրտություն և աչքի է ընկնում արվեստի գեղեցկությամբ ու ճաշակով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]