Ռետուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռետուշ (ֆր.՝ retouche, retoucher - շտկել, ուղղել), պատկերների (նկարներ, լուսանկարներ և այլն) ուղղում։ Ռետուշի ժամանակ մատիտներով կամ ներկերով պատկերի առանձին մասերի քերման կամ քիմիական մշակման միջոցով (լուսանկարչական շերտի էմուլսիայի խածագծում) այն դարձնում են ցայտուն։

Պոլիգրաֆիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռետուշ պոլիգրաֆիայում կիրառվում է բնագրերը տպագրության պատրաստելու և տպաձևեր պատրաստելուց առաջ նեգատիվներն ու դիապոզիտիվներն ուղղելու համար։

Ռետուշ լինում է՝

  • տեխնիկական (վերացնում է պատահական արատները՝ կետեր, բծեր, քերծվածքներ ևն)
  • աստիճանական (կիսատոնային պատկերների առանձին մասերի ուժեղացում կամ թուլացում)։

Քարտագրական արտադրության մեջ կիրառվում է բաժանական ռետուշ (կատարվում է գծային տարրերի մասնատում ըստ գույնի)։ Ռետուշ, որպես կանոն, կատարվում է ձեռքով, իսկ մեծ մակերեսների դեպքում՝ օդավրձնով։

Ընտրողական գույնի փոփոխություն

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кэтрин Айсманн, Уэйн Палмер Ретуширование и обработка изображений в Photoshop = Adobe Photoshop Restoration & Retouching. — 3-е изд. — М.: «Вильямс», 2007. — С. 560. — ISBN 0-321-31627-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։