Ռեջինալդ Բրետնոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեջինալդ Բրետնոր
Ծնվել էհուլիսի 30, 1911(1911-07-30)[1][2][3]
ԾննդավայրՎլադիվոստոկ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 22, 1992(1992-07-22)[1][2] (80 տարեկան)
Վախճանի վայրMedford, Օրեգոն, ԱՄՆ
Մասնագիտությունվիպասան, գրող և գիտաֆանտաստիկ գրող
Քաղաքացիություն ԱՄՆ

Ռեջինալդ Բրետնոր (անգլ.՝ Reginald Bretnor (Alfred Reginald Kahn, հուլիսի 30, 1911(1911-07-30)[1][2][3], Վլադիվոստոկ, Ռուսական կայսրություն - հուլիսի 22, 1992(1992-07-22)[1][2], Medford, Օրեգոն, ԱՄՆ), ամերիկացի գրող, քննադատ և թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեջինալդ Բրետնորը ծնվել է 1911 թվականի հուլիսի 30֊ին Վլադիվոստոկում։ Հայրը՝ լատվիացի հրեա բանկիր Գրիգորի Կագանն է, մայրը՝ անգլուհի կառավարիչ։

1915 թվականին ծնողների և քրոջ՝ Մարգարետի հետ գնում է Ճապոնիա, իսկ 1919 թվականին՝ ԱՄՆ։ Սովորել է մասնավոր դպրոցներում և քոլեջներում։ Ամերիկայի քաղաքացիություն ստացել է 1934 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է բանակի տեղեկատվական բյուրոյում և ԱՄՆ֊ի պետական դեպարտամենտում։ Զորացրվել է առողջական վիճակի պատճառով։

Բրետնորի եղբայրը՝ Գրիգորին, ծնվել է Ռուսաստանում, բայց նա և իր ընտանիքը 1917 թվականին տեղափոխվել են Սիբիր՝ Ճապոնիա տեղափոխվելու նպատակով։

Պատերազմից հետո վերցրել է մորական տատիկի ազգանունը։ 1947 թվականից Բրետնորը պրոֆեսինոալ գրող եր։ Նրա առաջին ստեղծագործությունը «Երևի միայն մի փոքր»֊ն («Maybe Just a Little One») է (1947)։ Նա հրապարումներ է արել նաև Գրենդել Բրիարտոն (Grendel Briarton) կեղծանվամբ։

Մահացել է 1992 թվականի հուլիսի 22֊ին ԱՄՆ֊ի Մեդֆորդ քաղաքում։ Ամուսնացել է 1949 թվականին Հելեն Հարդինգի հետ։ Վերջինս մահացել է 1967 թվականին։ 1969 թվականին ամուսնացել է Ռոզալի Լավայի հետ, որը մահացել է 1988 թվականին[4]։

Ստացել է Հյուգո մրցանակ ամենալավ հեքիաթի համար՝ «Գնուռները դուրս են գալիս բոլոր ճեղքերից» (The Gnurrs Come From the Voodvork Out, 1950)[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Vegetti Catalog of Fantastic Literature (իտալ.)
  4. Բրենոր (Ալֆրեդ) Ռեջինալդ
  5. «Ռեջինալդ Բրետնոր - The Gnurrs Come From the Voodvork Out». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]