Ռեշաթ Նուրի Գյունթեքին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռեշատ Նուրի Գյունթեքինից)
Ռեշաթ Նուրի Գյունթեքին
թուրքերեն՝ Reşat Nuri Güntekin
Ծնվել էնոյեմբերի 25, 1889(1889-11-25)[1][2]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 7, 1956(1956-12-07)[3][4] (67 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանՔարաջաահմեթ
Մասնագիտությունդիվանագետ, վիպասան, քաղաքական գործիչ, դրամատուրգ, գրող և արձակագիր
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Թուրքիա
ԿրթությունՍտամբուլի համալսարան
Ուշագրավ աշխատանքներÇalıkuşu?
Изображение автографа
 Reşat Nuri Güntekin Վիքիպահեստում

Ռեշաթ Նուրի Գյունթեքին (թուրքերեն՝ Reşat Nuri Güntekin) (նոյեմբերի 25, 1889(1889-11-25)[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 7, 1956(1956-12-07)[3][4], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), թուրք վիպասան, գրող և դրամատուրգ[5]։

Նրա առաջին «Հին ընկեր» վիպակը հրատարակվել է 1917 թվականին, «Փլատակների ծաղիկը»՝ 1918 թվականին, «Երգող թռչունը»՝ 1922 թվականին, «Իրական հերոս» վիպակը՝ 1918 թվականին, «Սուրը»՝ 1918 թվականին, «Քարի կտորը»` 1926 թվականին և այլն։ Իր վեպերում և պատմվածքներում Գյունթեքինը թուրքական գրականության մեջ առաջիններից մեկն էր, ով ռեալիստորեն և բազմակողմանիորեն ներկայացրել է Անատոլիայի իրական կյանքը, պրովինցիալ քաղաքները և թուրքական մոռացված գյուղը։

Նրա ամենահայտնի աշխատություններից մեկը «Ցախասարյակ՝ երգող թռչուն» վեպն է, որը պատմում է Անատոլիայի երիտասարդ թրքուհի ուսուցչուհու ճակատագրի մասին։ Գրքի հիման վրա 1966 թվականին նկարահանվել է ֆիլմ, իսկ 1986 թվականին հեռուստասերիալ՝ Այդան Շեների մասնակցությամբ։ Նրա գրչին են պատկանում նաև «Կանաչ գիշեր» (թուրքերեն՝ Yeşil Gece) և «Տերևաթափ» (թուրքերեն՝ Yaprak Dökümü) աշխատությունները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեշաթ Նուրի Գյունքեքինի հայրը եղել է ռազմական բժիշկ՝ մայորի զինվորական կոչմամբ։ Տիրապետել է պարսկերենին, արաբերենին և ֆրանսերենին։ Մի ան գամ նա Ռեշաթին ասել է. «Ես ցանկացել եմ քեզ դաստիարակել Ժան-Ժակ Ռուսոի վեպի Էմիլի նման»։ Նա խորհուրդ է տվել տղային ավելի լավ ճանաչել մարդկանց, բնությունը, մտածել նրանց մասին։ Վերջիններս մեծ դերակատարություն են ունեցել Ռեշաթ Նուրիի՝ որպես գրողի, կայացման գործում[6]։

Ռեշաթ Նուրին հաճախել է Չանաքկալեի տարրական դպրոց։ Այնուհետ հաճախել է քաղաքի միջնակարգ դպրոց, իսկ հետո էլ Իզմիրի Freres դպրոց։ 1912 թվականին ավարտել է Ստամբուլի համալսարանի գրականության ֆակուլտետը։ Աշխատել է որպես ուսուցիչ և տնօրեն՝ Բուրսայի և Ստամբուլի միջնակարգ դպրոցներում։ Ստամբուլի մի քանի դպրոցներում դասավանդել է գրականություն, թուրքերեն, փիլիսոփայություն՝ զբաղվելով նաև ղեկավարի աշխատանքով։ Աշխատել է նաև Կրթության ազգային նախարարությունում՝ զբաղվեցնելով կրթական տեսուչի պաշտոն։ 1933 և 1943 թվականներին Չանաքկալեից ընտրվել է որպես Թուրքական մեջլիսի պատգամավոր, ինչպես նաև թուրքական դեսպանատան թղթակից Փարիզում։ Եղել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում Թուրքիայի ներկայացուցիչը։

1927 թվականին Ռեշաթ Նուրին ամուսնացել է տիկին Հայդիեի հետ, ով եղել է Էրենքյոյի կանանց դպրոցի շրջանավարտ։ Նրանք ունեցել են դուստր՝ Էդա անվամբ։

Գրական գործունեությամբ Գյունթեքինը սկսել է զբաղվել Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Նա սկսել է տպագրվել Ջեմալ Նիմեթ կեղծանվամբ։ Ռեշաթ Նուրիի առաջին ստեղծագործությունները տպագրվել են «Հին ընկեր» ամսագրում (1917 թվական), իսկ մեկ տարի անց տպագրվել են նրա թատերական հետազոտությունները։ Միևնույն ժամանակ նա գրել է նաև մի շարք պատմվածքներ։

Թոշակի գնալուց հետո՝ աշխատել է Ստամբուլի շրջանային թատրոնների գրականագիտական ղեկավարի պաշտոնում։ Մահացել է Լոնդոնում, որտեղ բուժվում էր թոքերի քաղցկեղից։ Թաղված է Ստամբուլի Քարաջահմետ գերեզմանատանը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Recm, Gençlik ve Güzellik (1919)
  • Roçild Bey (1919)
  • Eski Ahbab
  • Tanrı Misafiri (1927)
  • Sönmüş Yıldızlar (1928)
  • Leylâ ile Mecnun (1928)
  • Olağan İşler (1930)

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ցախասարյակ՝ երգող թռչուն (1922) (Աշխատությունը ունի նաև երկրորդ անվանում՝ «Թուրք աղջկա ինքնակենսագրություն»)
  • Gizli El (1924 կամ 1922?)
  • Damga (1924) (Խարան)
  • Dudaktan Kalbe (1923 կամ 1925?)
  • Akşam Güneşi (1926)
  • Bir Kadın Düşmanı (1927) (Կանանց թշնամին)
  • Yeşil Gece (1928) (Կանաչ գիշեր)
  • Acımak (1928) (Գթասրտություն)
  • Yaprak Dökümü (1939 կամ 1930?) (Տերևաթափ)
  • Değirmen (1944) (Ջրաղած)
  • Kızılcık Dalları (1944 կամ 1932) (Քըզըլի ճյուղերը)
  • Miskinler Tekkesi (1946)
  • Harabelerin Çiçeği (1953) (Փլատակների ծաղիկը)
  • Kavak Yelleri (1961 կամ 1950?)
  • Son Sığınak (1961)
  • Kan Davası (1962 կամ 1955?)
  • Ateş Gecesi (1953) (Կրակի գիշեր)

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hançer (1920)
  • Eski Rüya (1922)
  • Ümidin Güneşi (1924)
  • Gazeteci Düşmanı, Şemsiye Hırsızı, İhtiyar Serseri (1925)
  • Taş Parçası (1926)
  • Bir Köy Hocası (1928)
  • İstiklâl (1933)
  • Hülleci (1933)
  • Yaprak Dökümü (1971)
  • Eski Şarkı (1971)
  • Balıkesir Muhasebecisi (1971)
  • Tanrıdağı Ziyafeti (1971)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 https://www.kibrispostasi.com/c49-KULTUR-SANAT/n450347-resat-nuri-guntekinin-vefatinin-uzerinden-66-yil-gecti
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. «Reşat Nuri Güntekin Hayatı Eserleri Edebi Kişiliği». www.turkedebiyati.org (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
  6. «Resat Nuri Guntekin». www.turkishculture.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեշաթ Նուրի Գյունթեքին» հոդվածին։