Ռենե Ադորե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռենե Ադորից)
Ռենե Ադորե
Renée Adorée
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 30, 1898(1898-09-30)[1]
ԾննդավայրՀամբուրգ, Գերմանիա[2]
Մահացել էհոկտեմբերի 5, 1933(1933-10-05)[2][3][4] (35 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, ԱՄՆ
ԳերեզմանHollywood Forever Cemetery
Քաղաքացիություն Ֆրանսիա և  ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
ԱմուսինԹոմ Մուր
Պարգևներ և
մրցանակներ
 Renée Adorée Վիքիպահեստում

Ռենե Ադորե (ֆր.՝ Renée Adorée սեպտեմբերի 30, 1898(1898-09-30)[1], Համբուրգ, Գերմանիա[2] - հոկտեմբերի 5, 1933(1933-10-05)[2][3][4], Լոս Անջելես, ԱՄՆ), ազգությամբ ֆրանսիացի ամերիկյան դերասանուհի։ Առավել հայտնի է եղել համր ֆիլմերում իր դերերով։ Ռենե Ադորեի իսկական անուն - ազգանունը՝ Ժաննա դե լա Ֆոնտե է (ֆր.՝ Jeanne de la Fonte)[5]։ Նրա ծնողները եղել են կրկեսի ակրոբատներ։ Հիմնականում նկարահանվել է համր ֆիլմերում, սակայն նա այն հաջողակներից էր, ով հնչուն ֆիլմերի հայտնագործումից հետո նկարահանվել է նաև այդ ֆիլմերում։ Ռենե Ադորի առավել նշանակալի ու հիշարժան աշխատանքը համարվում է Առաջին համաշխարհային պատերազմի մասն պատմող «Մեծ շքերթ» (The Big Parade) ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Մելիզանդեի դերի տպավորիչ կատարումը։ Կինոդերասանուհու ստեղծագործական գործունեությունն ընդհատվել է ուժերի ծաղկման շրջանում. նա մահացել է 35 տարեկան հասակում[6], տուբերկուլյոզից, Լոս Անջելեսի առողջարաններից մեկում։ Թաղվել է Hollywood Forever գերեզմանատանը[7]։ Նրա ողջ ունեցվածքը, որ գնահատվել է 2.429 դոլար, փոխանցվել է Անգլիայում ապրող մորը[8]։ Տարիներ անց Հոլիվուդի փառքի ճեմուղում բացվել է համր կինոյի վառ աստղերից մեկը համարվող Ռենե Ադորեին նվիրված աստղ[9]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #1019299991 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 Find A Grave — 1996.
  5. Le Vrai Nom des stars de Michel Bracquart — M.A. Editions — 1989 — (ISBN 2-86676-463-3)
  6. «Renée Adorée, 31, Film Player, Dead». New York Times. 1933 թ․ հոկտեմբերի 6. էջ 17.
  7. Stephens, E. J. (2017). Legends of Hollywood Forever Cemetery. Arcadia Publishing. ISBN 978-1-4671-2586-4. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  8. New York Times, Renee Adoree Left No Will, October 11, 1933, Page 26.
  9. «Hollywood Walk of Fame – Renée Adorée». Hollywood Chamber of Commerce. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենե Ադորե» հոդվածին։