Ռեյկվազա
Ռեյկվազա.png Պոկեմոնների ցանկ Գրոուդոն → Ռեյկվազա (#384) → Ջիրաչի | |
Անգլերեն անուն | Rayquaza |
Ճապոներեն անուն | レックウザ |
Տեսք | Օձանման դրակոն |
Հասակ | 7.0 մետր մ |
Քաշ | 206,5 կգ կգ |
Նախորդ զարգացում | չկա |
Հաջորդ զարգացում | չկա |
Ռեյկվազա (ճապ.՝ レックウザ, անգլ.՝ Rayquaza), պոկեմոն, Nintendo և Game Freak ընկերություններին պատկանող Պոկեմոն խաղերի, մանգայի և անիմե սերիաների արարած։ Համարվում է դրակոնային-թռչող տիպի լեգենդար պոկեմոն։ Ռեյկվազան նախ հայտնվել է Pokémon Ruby և Sapphire-ում և դրա հաջորդ մասերում, այնուհետև` տարբեր ապրանքներում, սփին-օֆ սերիաներում և տվյալ ֆրանշիզի անիմացիոն, չտպագրված կամ էկրանավորված տարբերակներում։ Ռեյկվազան Pokémon Emerald տարբերակի թալիսմանն է, որ հայտնվում է խաղի արկղի շապիկին[1]։ Օդային պոկեմոն է` նման Կրիպտոնի մթնոլորտային կենդանու, նա իր ժամանակի մեծ մասն անցկացնում է ամպերից վերև` օզոնային շերտում թռչելով և երկրաբնակների համար երկնաքարի է նման[2]։ Այդպիսով, քչերն են տեսել այս լեգենդար պոկեմոնին[3]։ Ռեյկվազան ամենահզոր պոկեմոններից է, ինչպես նաև հայտնի կերպար է։
Դիզայն և հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեյկվազա անվանումը գալիս է անգլերեն երկու բառերից` ray (ճառագայթ) և quasar (քվազար)։ Ռեյկվազան հիշեցնում է մեծ օձանման դրակոնի[4]։ Դիզայնը, երևում է, արված է Մեզոամերիկայի արվեստի ազդեցության տակ[4]` հատկապես այն տեսանելի է ացտեկական Կեցալկոաթլ աստծու մեջ, ով մեծ, թևավոր, կանաչ օձ էր երկնքում, ինչպես նաև հանդիսանում էր մահվան և հարության աստվածը։ Ռեյկվազազիտի օգտագործման ժամանակ Ռեյկվազան դառնում է Մեգա Ռեյկվազ, նա կարողանում է արձակել կոսմո-ճառագայթ կամ երկրաշարժ անել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Staff (2004 թ․ հուլիսի 12). «Pokémon Emerald to Hit Japan». GameSpot. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 14-ին.(չաշխատող հղում)
- ↑ Կաղապար:Pokédex
- ↑ According to the HGSS: It flies in the ozone layer, way up high in the sky. Until recently, no one had ever seen it.
- ↑ 4,0 4,1 Dekirk, Ash; Oberon Zell-Ravenheart (2006). Dragonlore: From the Archives of the Grey School of Wizardry. Career Press. ISBN 1-56414-868-8. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 14-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերիաների պաշտոնական կայքը
- Ռեյկվազան Bulbapedia-ում
- Ռեյկվազա(անգլ.) Internet Movie Database կայքում:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյկվազա» հոդվածին։ |
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |