Ռեմի Մա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեմի Մա
Ի ծնե անունանգլ.՝ Reminisce Smith
Նաև հայտնի է որպեսRemy Ma
Ծնվել էմայիսի 30, 1980(1980-05-30)[1] (43 տարեկան)
Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ԺանրերԻսթ քոսթ հիփ հոփ
Մասնագիտությունպետական ծառայող, ռեփեր և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
ԼեյբլՇուը Շոթ, Տեռոր Սքուադ, SRC Ռեքորդս, Յունիվերսալ Ռեքորդս, Ռեմինինս, Կապիտոլ
ԿրթությունԿադիս
ԿապվածԲիգ Փան, Թոնի Սանշայն, Քյուբն Լինք, Պապուս, Ֆրենչ Մոնտանա, Ֆետ Ջո, Շոննա, Ջեքի-Օ
ԱմուսինՊապոոզ
Կայքremy-ma.com
 Remy Ma Վիքիպահեստում

Ռեմինիսք Մակին (անգլ.՝ Remy Ma, մայիսի 30, 1980(1980-05-30)[1], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)[2], հայտնի է որպես Ռեմի Մա (նախկինում Ռեմին Մարտին), Գրեմմի մրցանակի հավակնորդ ամերիկացի ռեփեր է և Ֆեթ Ջոյի «Տեռոր սքուադ» ռեփ թիմի անդամ։ Ման ևս խմբի  հետ կատարել է հայտնի «Lean Back» հիթը, իրենց երկրորդ`«True Story» ալբոմից եւ M.O.P.-ի «Ante Up (ռեմիքս)»-ից։ Նրա դեբյուտային սոլո-ալբոմը` «Կա ինչ-որ բան Ռեմիի մասին. հիմնված իրական պատմության վրա», թողարվել է 2006 թ.-ի փետրվարի 7-ին։

Նա հաղթել է երկու Vibe մրցանակ, երկու Source մրցանակ, մեկ BET մրցանակ լավագույն Կանացի Հիփ-Հոփ կատեգորիայում, ներկայացված լինելով այս կատեգորիայի երեք անվանակարգերում։ Ռեմին նշել է Բիգ Փանիշերին եւ Ռոքսաննա Շանթին, որպես իր վրա ամենամեծ ազդեցություն ունեցած երգիչների [3]:

2007 թվականին Ռեմին մեղավոր է ճանաչվել դիտավորյալ հարձակման համար, այն բանից հետո, երբ կրակել է իր խմբի անդամներից մեկին, և դատապարտվել է ութ տարվա ազատազրկման Բեդֆորդ Հիլլզի կանանց գաղութում։ Նա պարտվել է 2011 թվականին ներկայացրած բողոքարկման դիմումը և ազատ է արձակվել համաներմամբ 2014 թ. օգոստոսի 1-ին[4]։

2011 թ.-ին, Ռեմի Մայի երաժշտությունը հնչել և քննարկվել է Black Lifestyle in Japan փաստագրական ֆիլմում, որտեղ նա նշվել է, որպես ոճային և առանձնացվել է, որպես Ճապոնիայում երիտասարդ կանանց կողմից ամենից հաճախակի լսվող հիփ-հոփ երաժիշտներից մեկը[5]։ 2015 թ.-ին Ռեմի Ման միացել է VH1-ի Love & Hip Hop: New York ռեալիթի շոուի 6-րդ սեզոնի դերասանական կազմին։ Նա երկու անգամ առաջադրվել է Գրեմմի-ի իր 2016 թ.-ի "All the Way Up" սինգլի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Brown, Marisa. «Remy Ma > Biography». AllMusic. p737334. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն); Unknown parameter |class= ignored (օգնություն)
  3. «Remy Ma Biography». Sing365.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 16-ին.
  4. «Remy Ma Released From Prison After Six Years». Billboard. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին. {{cite news}}: More than one of |work= and |newspaper= specified (օգնություն)
  5. «'Black lifestyle' in Japan». VPRO Metropolis. ՅուԹյուբ. 2011 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեմի Մա» հոդվածին։