Ռաֆիկ Հայրապետյան (քանդակագործ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռաֆիկ Հայրապետյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆիկ Հայրապետյան
Ծնվել էապրիլի 7, 1929(1929-04-07)
ԾննդավայրԿապան, Զանգեզուրի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 21, 2008(2008-02-21) (78 տարեկան)
Վախճանի վայրըՈւլյանովսկ, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունԼատվիայի գեղարվեստի ակադեմիա, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1951) և Լատվիայի գեղարվեստի ակադեմիա (1958)
Մասնագիտությունքանդակագործ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն

Ռաֆիկ Արմենակի Հայրապետյան (ապրիլի 7, 1929(1929-04-07), Կապան, Զանգեզուրի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 21, 2008(2008-02-21), Ուլյանովսկ, Ռուսաստան), հայ քանդակագործ։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1964)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆիկ Հայրապետյանը ծնվել է 1929 թվականին, Ղափանում։ 1947-1951 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1958 թվականին ավարտել է Լատվիայի գեղարվեստի ակադեմիան, որտեղ նրան դասավանդել են Է. Մելդերիսը, Կ. Զեմդեգան, Տ. Զալտկալնը։ Ավարտելուց հետո գործուղվել է Ուլյանովսկ։ 1959 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։

Գլխավոր գործերից են՝ «Ալեքսանդր Ուլյանովը մահապատժից առաջ», «Կորեացի քանդակագործ Պակ Սուն Գուի դիմաքանդակը», «Գ. Գայի դիմաքանդակը», Խորհրդային հերոս Վ. Դեևի (Ուլյանովսկ), պարտիզան Դենիս Դավիդովի, հեղափոխական Պ. Գլադիշևի (Բարիշ գյուղ) հուշարձանները և այլն[1]։

Հաղթանակի 30-ամյակի հրապարակում տեղադրված քանդակագործական խումբ Ուլյանովսկում, հատված հուշարձանից

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խորհրդային հերոս Վլադիմիր Դեևի կիսանդրին Ուլյանովսկում (1958)[2]
  • Դենիս Դավիդովի հուշարձանը Վերխնայա Մազա գյուղում (1960, բրոնզ)[3]
  • ՌԴ հերոս Վիկտոր Նոսովի հուշարձան-կիսանդրին Սենգիլեյ քաղաքում (1965)[4][5]
  • «Ողբացող մայրը» կոթողը Կարսուն ավանի 30-ամյակի հրապարակում (1968)[6][7]
  • Մեծ Հայրենական պատերազմի ընթացքում ընկած զինվորների հուշարձանը Մայնա ավանում (1973)[6][8][9]
  • Հաղթանակի 30-ամյակի հրապարակում տեղադրված քանդակագործական խումբ Ուլյանովսկում (1975)[8][10][11][12]
  • Կլիմենտ Տիմիրյազևի հուշարձան-կիսանդրին Տիմիրյազև ավանում (1979)[8][13]
  • «Ողբացող մայրը» կոթողը Նովոուլյանովսկում (1985)[8][14][15][16]
  • Խորհրդային Միության հերոս Ֆեոդոր Միխայլովի կիսանդրին Ուլյանովսկում (1987)[8][17][18]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Н. Агафонова, "Его герой-современник" "Ульяновский комсомолец", 1962, 28 марта.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.:
  2. «Муниципальное бюджетное общеобразовательное учреждение гимназия №44 им. Деева В.Н. : ПАМЯТНИК В.Н.ДЕЕВА». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  3. Памятник Денису Давыдову в Верхней Мазе
  4. «Сенгилеевский район. Администрация муниципального образования: официальный сайт. Объекты культурного наследия» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  5. К 90-летию со дня рождения Героя России В.П.Носова - Фотография бюста В.П.Носова
  6. 6,0 6,1 В Музее современного изобразительного искусства им.А.А.Пластова открылась персональная выставка Р.А.Айрапетяна, посвященная 80-летию со дня рождения художника и его памяти
  7. Памятник (р.п. Карсун) - описание, фото
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Рафик Арменакович Айрапетян
  9. «Майна. Памятник солдату (фотография)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  10. Символ Славы в Ульяновске
  11. Обелиск Вечной Славы
  12. Памятник (Обелиск) Вечной Славы на площади 30-летия Победы
  13. «Памятник К. А. Тимирязеву, основателю Опытной станции | Тимирязевский | Фото Планета». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  14. История открытия Монумента Славы "Скорбящая мать"(չաշխատող հղում)
  15. Старая Майна.ru — История поселения.
  16. Памятник "Скорбящая мать" - Новоульяновск (местоположение, фотографии)
  17. Герой Советского Союза Михайлов Фёдор Михайлович :: Герои страны
  18. Фотография бюста Ф.М. Михайлова