Ռաֆիկ Հակոբյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆիկ Հակոբյանց
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 11, 1942(1942-08-11)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էփետրվարի 6, 2014(2014-02-06) (71 տարեկան)
Երևան, Հայաստան
Ժանրերօպերա
Մասնագիտություներգիչ
Գործիքներջութակ և վոկալ
ԱշխատավայրՀայֆիլհարմոնիա, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1967)
Պարգևներ

Ռաֆիկ Հակոբի Հակոբյանց (օգոստոսի 11, 1942(1942-08-11), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 6, 2014(2014-02-06), Երևան, Հայաստան[1]), հայ օպերային երգիչ, դոցենտ (2002), պրոֆեսոր (2009)։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2013)[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական երաժշտական կրթությունն ստացել է հատուկ մասնագիտական երաժշտական դպրոցի ջութակի դասարանում։ 1962-1967 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում, 1973 թվականին՝ նույն կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժնում՝ Գոհար Գասպարյանի ղեկավարությամբ։ 1963-1969 թվականներին աշխատել է պետական ֆիլհարմոնիայի, ապա՝ Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբերում։ 1970 թվականին եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ։ 1995 թվականին վոկալի դասեր է տվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում[3]։2001-2005 թթ. նա եղել է ՀՀ «Արվեստի ու գրականության» ժողովրդական համալսարանի երաժշտական ֆակուլտետի դեկանը։

1988 թվականին՝ Վերդիի ծննդյան 175-ամյակի առիթով, պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի մտահղացմամբ, դիրիժոր Լևոն Շաբանյանի և ռեժիսոր Նորայր Սարգսյանի ներկայացմամբ Երևանի օպերային թատրոնում բեմ է բարձրացել «Վերդիանա» թատերականացված գալա համերգը, որը ներառել է հատվածներ Վերդիի 14 օպերաներից[4]։

Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կյանքից հեռացել է Ռաֆիկ Հակոբի Հակոբյանցը
  2. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  3. «Ռաֆիկ Հակոբյանցի կենսագրությունը avproduction.a կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  4. Վերդին «կտարածվի» կոնսերվատորիայից