Ռաֆայել Աթոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայել Գեղամի Աթոյան
Ծնվել էհունվարի 31, 1931(1931-01-31)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 3, 2014(2014-07-03) (83 տարեկան)
Մահվան վայրՖրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  ԱՄՆ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Ռաֆայել Գեղամի Աթոյան (անգլ.՝ Rafael Atoyan, հունվարի 31, 1931(1931-01-31), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 3, 2014(2014-07-03), Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1982

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Աթոյանը ծնվել է 1931 թ. հունվարի 31-ին Լենինականում։ 1944-1946 թթ. սովորել է Գյումրու Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցում, 1948-1953 թվականներին՝ Երևանի գեղարվեստի ուսումնարանում[1], 1954-1959 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում[1]։ 1960 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։

Նկարահանվել է Մենավոր ընկուզենի (Օհան, 1986, Հայֆիլմ) և «Կարոտ» (Առաքել, 1990, Հայֆիլմ) կինոնկարներում։ 1994 թվականից մինչև մահ ապրել է ԱՄՆ-ում։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է բնանկարների, նատյուրմորտների, որմնանկարների։ Նրա դեղնադարչնագույն կոլորիտով նկարներում պատկերված բնության ֆոնի հիմքը Շիրակի լեռնաշխարհն է։ Ռաֆայել Աթոյանն առանձնանում է իր ուրույն ձեռագրով ու մտածողությամբ։ Եվ այդ առանձնահատկությունը նրա յուրօրինակ սերն է իր հայրենի բնօրրանի, քաղաքի, յուրօրինակ վերաբերմունքն իրեն շրջապատող աշխարհի նկատմամբ, որը լիարժեքորեն արտահայտվել է նրա ստեղծագործություններում։

  • «Աղջիկները բակում», 1957
  • «Խնոցի», 1960
  • «Ձիակառք ճերմակ ձիերով», 1978
  • «Մեր բակը», 1978
  • «Կինը և ծառը», 1978
  • «Արևոտ առավոտ. Լենինական»,1979
  • «Գառնիում», 1980
  • «Խնոցի», 1980
  • «Կեսօր. Ախուրյան»
  • «Սևան. Երեկո», 1981

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Ֆիլիպիններում, ԱՄՆ-ում։

Մեջբերումներ Ռաֆայել Աթոյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Որքան ինձ հիշում եմ՝ հատկապես մանկությունս, ամեն ինչ առնչվում է ինձ շրջապատող բնության հետ, այն տան ու գյուղի հետ, որտեղ ապրել եմ։ Տղամարդիկ, կանայք, ծերունիներն ու երեխաները, կենդանիները, ծառերը՝ բոլորը նույն օդն են շնչում և միավորված են տիեզերական անքակտելի շղթայով։ Եվ այդ շղթայում հակասություններ, վախեր չկան, այն կայուն է, հավերժական։ Այսպիսին է իմ աշխարհայացքը, նույնիսկ այն դեպքում, երբ հաճախ կյանքն անտանելի է դառնում, ինչպես պատերազմի տարիներին էր։ Այդ է պատճառը, որ ողջ իմ ստեղծագործական կյանքում աշխատել եմ մարդու և բնության միջև գոյություն ունեցող ներդաշնակությունը կտավին փոխանցել։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 թ. - ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ[2]
  • 1989 թ. - պարգևատրվել է ԽՍՀՄ Արհմիության խորհրդի մրցանակով գրականության, արվեստի և լրագրության ոլորտում՝ «Իմ մանկության աշխարհը» նկարաշարի համար[2]
  • 1994 թ. - Ֆրեզնոյում պարգևատրվել է «Լավագույն աշխատանք» պատվոգրով[2]
  • 2011 թ. - ծննդյան 80-ամյակի առթիվ, ինչպես նաև մշակութային մեծ ավանդի համար պարգևատրվեց Մշակույթի նախարարության բարձրագույն պարգևով՝ Ոսկե մեդալով[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ՈՎ ՈՎ Է. ՀԱՅԵՐ (կենսագրական հանրագիտարան։ Երկու հատորով). – Երևան. ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան. 2005 թ. - հատոր առաջին. - (հանրագիտարան). - ISBN 5-89700-026-3.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջ. Ռաֆաել Աթոյանի ստեղծագործությունների հոբելյանական ցուցահանդես` ՀԱՊ-ում (2011 թ.)

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]