Ռաուլ Ասլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաուլ Ասլան
Ծնվել էհոկտեմբերի 16, 1886(1886-10-16)[1][2][3][…]
ԾննդավայրՍալոնիկ, Հունաստան[4]
Մահացել էհունիսի 17, 1958(1958-06-17)[1][2] (71 տարեկան)
Մահվան վայրSeewalchen am Attersee, Ֆյոկլաբրուք, Վերին Ավստրիա, Ավստրիա
ԳերեզմանԳրինցինգի գերեզմանատուն
ԿրթությունՎիեննայի համալսարան[4]
Քաղաքացիություն Ավստրիա
Ազգությունհայ և իտալացի
Մասնագիտությունթատրոնի դերասան և ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ

Ռաուլ Ասլան (Տիգրան Ասլանյան, հոկտեմբերի 16, 1886(1886-10-16)[1][2][3][…], Սալոնիկ, Հունաստան[4] - հունիսի 17, 1958(1958-06-17)[1][2], Seewalchen am Attersee, Ֆյոկլաբրուք, Վերին Ավստրիա, Ավստրիա), ավստրիական թատրոնի հայազգի դերասան և ռեժիսոր[5]։ Վիեննայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի պատվավոր անդամ (1954)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հոկտեմբերի 16-ին Սալոնիկում։ Հայրը հայ էր, մայրը՝ իտալուհի։ Նախնական կրթությունն ստացել է հայերեն, ապա սովորել Վիեննայի համալսարանում։

Դերասանական վարպետության դասեր է առել Ա. Զոնենթալից։ 1906 թվականից եղել է Համբուրգի, Բեռլինի, Գրացի, Շտուտգարտի և այլ թատրոնների, 1920 թվականից՝ Վիեննայի «Բուրգթեատրի» (1945-1948 թվականներին՝ տնօրեն) դերասան և ռեժիսոր։ Ստեղծել է խորամիտ, ողբերգական կերպարներ՝Համլետ, Անտոնիոս, Կորիոլան, Օթելլո, Ֆիլիպ II, Ֆրանց Մոոր, Օկտավիո, Նաթան, Էդիպ։ Խաղացել է նաև կատակերգություններում։ 1926 թվականից եղել է նաև ռեժիսոր, բեմադրել անտիկ դրամատուրգերի թատերգություներ, Լեսսինգի, Գյոթեի, Իբսենի, Շեքսպիրի և այլոց պիեսներից։ 1954 թվականից եղել է Վիեննայի Երաժշտության և թատրոնի ակադեմիայի պատվավոր անդամ[6]։

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեր Հեղինակ Ներկայացում
Համլետ Շեքսպիր «Համլետ»
Կորիոլան Շեքսպիր «Կորիոլան»
Ֆրանց Մոոր Շիլլեր «Ավազակներ»

Ընտրյալ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի անվանումն անգլերեն Ֆիլմի հայերեն անվանում Դեր Տարի
The Other I «Այլ I» Ֆրից 1918
The Venus «Վեներան» Պոլ Գրևիլ 1922
The Flute Concert of Sanssouci «Սանսուսիի ֆլեյտայի համերգը» Հենրիխ ֆոն Բրյուլ 1930
Yorck «Յորք» Գեներալ ՄաքԴոնալդ 1931
The White Demon «Սպիտակ հրեշը» Յուրսու 1932
Narcotics «Թմրամիջոցներ» Ուրսեֆ 1932
Gently My Songs Entreat «Երգերս մեղմորեն թախանձում են» Սալիերի 1933
Invisible Opponent «Անտեսանելի հակառակորդ» Ջ. Դելմոնտ 1933
The Oil Sharks «Նավթային շնաձկներ» Դելմոնդ 1933
Mirror of Life «Կյանքի հայելի» Պրոֆեսոր Թլասթի 1938
Goetz von Berlichingen Քայզը Մաքսիմիլան 1955

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Minna von Alth, Gertrude Olzyna e Rudolf Holaubek, Burgtheater 1776-1976. Aufführungen und Besetzungen von zweihundert Jahren, Vienna, Carl Ueberreuter, 1992.
  • Didier Aslan, Ein Lebensbericht über Raoul Aslan, Vienna, Wilhelm Frick Verlag, 1953.
  • Aslan D., Nichts Menschliches ist mir Frend, Lebensbericht uber R.A., Wien, 1953.
  • Andreas Brunner e Hannes Sulzenbacher, Schwules Wien - Reiseführer durch die Donaumetropole, Promedia, 1998.
  • Erhard Buschbeck, Raoul Aslan und das Burgtheater, Vienna, Müller, 1946.
  • Felix Czeike, Historisches Lexikon Wien, I, Vienna, Kremayr & Scheriau, 1992.
  • Herta David, Aslans Direktionszeit am Burgtheater, Vienna, 1966.
  • Margarethe Gruber, Raoul Aslan Begegnung im Licht – Briefwechsel mit Tonio Riedl, Vienna, Wilhelm Braumüller Verlag, 1978.
  • Lucian O. Meysels, Die Welt der Lotte Tobisch, Vienna, Edition Va Bene, 2002.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  5. Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 562։
  6. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաուլ Ասլան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 564