Ռամսգեյթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռամսգիտից)
Քաղաք
Ռամսգեյթ
Ramsgate
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԲԾՄ0 մետր
Բնակչություն40 408 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01843
Փոստային դասիչCT11
Պաշտոնական կայքramsgatetown.org
Ռամսգեյթ (Միացյալ Թագավորություն)##
Ռամսգեյթ (Միացյալ Թագավորություն)

Ռամսգեյթ (անգլ.՝ Ramsgate), քաղաք Մեծ Բրիտանիայում՝ Անգլիայի Քենտ կոմսության Թանետ շրջանում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավահանգստային քաղաք Ռամսգեյթը գտնվում է Քենտ կոմսության արևելյան մասում` Հյուսիսային ծովի ափին։ Ռամսգեյթի ու բելգիական Օստենդե նավահանգստի միջև հաստատված է լաստանավային հաղորդակցություն։ Ծովեզրով ձգվում են մանրավազ լողափերը։ Քաղաքի բնակչությունը կազմում է 37.967 մարդ (2001 թվականի տվյալներով)։ Քաղաքի տնտեսության հիմքը կազմում են ձկնորսությունն ու զբոսաշրջությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ավանդույթի` Ռամսգիտը հիմնվել է 5-րդ դարում այդտեղ հաստատված անգլո-սաքսոնական առաջնորդներ Հենգիստի և Հորսայի կողմից։ 597 թվականին Հռոմից ժամանեց քրիստոնյա քարոզիչ Սբ. Օգոստինոսը։ Դեռ միջնադարում Ռամսգեյթը մտել է 5 նավահանգիստների (Cinque Ports) միության մեջ[1]։ 1749 թվականին սկսվել է մեծ վերակառուցում ու նավակայանի և Ռամսգիտ նավահանգստի վերականգնում, որը տևել է 100 տարի (ավարտվել է 1851 թվականին)։ Մեծ ռազմական դեր է խաղացել նապոլեոնյան պատերազմների ու 1940 թվականի Դյունկերկյան էվակուացիայի ժամանակ։

Ռամսգիտում շատ տարիներ ապրել է հայտնի հրեա ֆիլանտրոպ Մոզես Մոնտեֆիորեն։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռամսգեյթ» հոդվածին։