Ռամոս դե Ազևեդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռամոս դե Ազևեդո
Ծնվել էդեկտեմբերի 8, 1851(1851-12-08)[1][2][3]
ԾննդավայրՍան Պաուլո, Բրազիլիա[4]
Մահացել էհունիսի 1, 1928(1928-06-01)[1] (76 տարեկան)
Վախճանի վայրGuarujá, Սան Պաուլու, Բրազիլիա
ԿրթությունԳենտի համալսարան
Ուշագրավ աշխատանքներEstádio do Pacaembu?, Rondas Ostensivas Tobias de Aguiar, Սան Պաուլոյի համալսարանի պոլիտեխնիկական դպրոց, Արդյունաբերական պալատ, Կամպինասի տեխնիկական քոլեջ, Սան Պաուլոյի քաղաքային թատրոն, Կասա դաս Ռոսաս թանգարան, Բենտո Կիրինոյի անվան պոլիտեխնիկական քոլեջ, Սիոն քոլեջ և Սան Պաուլու նահանգի պատկերասրահ
 Ramos de Azevedo Վիքիպահեստում

Ռամոս դե Ազևեդո (պորտ.՝ Francisco de Paula Ramos de Azevedo, դեկտեմբերի 8, 1851(1851-12-08)[1][2][3], Սան Պաուլո, Բրազիլիա[4] - հունիսի 1, 1928(1928-06-01)[1], Guarujá, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ճարտարապետ, որը հայտնի է Սան Պաուլոյում տարբեր շենքերի նախագծման համար, ինչպիսիք են Քաղաքային թատրոնի, շուկայի շենքերը, Սան Պաուլու նահանգի պատկերասրահը։ Եղել է Սան Պաուլոյի համալսարանի պոլիտեխնիկական դպրոցի տնօրենը և հիմնադիրներից մեկը[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամոս դե Ազևեդոն ծնվել է Կամպինասից Սան Պաուլոյում հաստատված հարուստ ընտանիքում։ 1878 թվականին նա մեկնել է Բելգիայի Գենտ քաղաք, սովորել տեղի École Speciale du Génie Civil et des Arts et Manufactures քաղաքացիական ճարտարագիտության բաժնում։ Նրա կենսագիրների խոսքերով Ճարտարապետության դպրոցի տնօրենը զարմացած էր Ազևեդոյի աշխատանքների որակով և պահանջեց, որ նա փոխի իր կարիերան։ Դպրոցում սովորել է դասական ճարտարապետություն՝ հետևելով ճարտարապետական էկլեկտիզմին։ 1886 թվականին ավարտել է այս դասընթացը։

Բրազիլիա վերադառնալով՝ Ռամոս դե Ազևեդոն հաստատվել է Կամպինասում, որտեղ իրականացրել է իր առաջին նախագծերը։ Նա պատասխանատու է եղել քաղաքի գլխավոր տաճարի շինարարության ավարտի համար, որը նրա առաջին մեծ գործերից է[6]։

Սան Պաուլոյի քաղաքային թատրոն
Արդյունաբերական պալատ
Սան Պաուլոյի քաղաքյին շուկայի ներքին հարդարանքներ

19-րդ դարի վերջին Ռամոս դե Ազևեդոին հրավիրել են նախագծելու Սան Պաուլոյի էլիտայի որոշ անդամների տներ։ Ռամոս դե Ազևեդոն որոշել է Սան Պաուլոյում հիմնել իր անունով տեխնիկական գրասենյակ, որը շուտով դարձել է տեղական ճարտարապետության հիմնական թելադրողը։

Սան Պաուլոյի առաջադեմ քաղաքական հոսանքների հետ կապակցված արիստոկրատների հետ միասին Ռամոս դե Ազևեդոն հիմնադրել է Պոլիտեխնիկական դպրոցը՝ եվրոպական նմանատիպ մոդելի օրինակով։ Կրթության բնագավառում ներգրավվել է՝ դառնալով Սան Պաուլոյի արվեստի և արհեստների դպրոցի (պորտ.՝ Liceu de Artes e Ofícios) տնօրեն, որտեղ նրա իրականացրած կրթական բարեփոխումները դպրոցը դարձրել են ինքնուրույն և հայտնի երկրում։

Սան Պաուլո քաղաքում կատարած կարևոր աշխատանքների համար Ռամոս դե Ազևեդոյի պատվին Սան Պաուլոյի արվեստի և արհեստների դպրոցի դիմաց կանգնեցվել է նրա հուշարձանը։ 1970-ական թվականների մետրոպոլիտենի աշխատանքների պատճառով այս հուշարձանը տեղափոխվել է Սան Պաուլոյի համալսարանի կամպուսի տարածք և այժմ գտնվում է Պրասա Ռամոս դե Ազևեդո պողոտայում՝ Պոլիտեխնիկական դպրոցի դիմաց։

Հայտնի նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  2. 2,0 2,1 Lemos C. A. C., Wilson E. Azevedo, Francisco de Paula Ramos de // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T005469
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2014.
  5. «Francisco de Paula Ramos de Azevedo». Escola Politécnica da Universidade de São Paulo. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  6. «História». Catedral Metropolitana de Campinas. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռամոս դե Ազևեդո» հոդվածին։