Ռալֆ Փիթըրս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռալֆ Փիթըրս
Ծնվել էապրիլի 19, 1952(1952-04-19)[1] (72 տարեկան)
ԾննդավայրՊոտսվիլ, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓենսիլվանիա նահանգի համալսարան և ԱՄՆ հրամանատարական-շտաբային քոլեջ
Մասնագիտությունվիպասան և ոչ գեղարվեստական գրող

Ռալֆ Փիթըրսը (անգլերեն՝ Ralph Peters, ապրիլի 19, 1952(1952-04-19)[1], Պոտսվիլ, Փենսիլվանիա, ԱՄՆ), Ամերիկայի Միացյալ Նահանգների Բանակի (Ցամաքային զորքերի) պաշտոնաթող փոխգնդապետ է, ռազմական վերլուծաբան, գրող, և մամուլի մեկնաբան։ Ազգությամբ ամերիկացի է, ԱՄՆ քաղաքացի։ Որևէ կուսակցության չի պատկանում։

Ռալֆ Փիթըրսը, հավանաբար, առավել հայտնի է ԶԼՄ-ներում, մասնավորապես՝ Ֆոքս Նյուզ (Fox News) հեռուստատեսությամբ տրված իր հաղորդումներով։

Բացի իր վավերագրական և հրապարակախոսական բնույթի գրքերից, նա հրապարակել է մի քանի վեպ՝ Օուեն Փարրի (Owen Parry) գրական կեղծանվամբ։

Կյանքի վաղ շրջանը և կրթությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթըրսի հայրական կողմը գերմանա-ամերիկացիներ են, դավանանքով՝ լյութերական բողոքական քրիստոնյաներ իսկ մայրական կողմը՝ ուելսա-ամերիկացիներ են, դավանանքով՝ մեթոդիստ բողոքական քրիստոնյաներ։ Ծնվել է Փենսիլվանիա նահանգի Փոթթսվիլ քաղաքում, 1952 թվականի ապրիլի 19-ին։ Հասակ է առել նույն նահանգի Շույլքիլ հավըն բնակավայրում։ Հայրը՝ Ռալֆ Հայնրիխ Պետերսն է, գերմաներեն՝ Ralph Heinrich Peters: Հայրը քարածխի հանքավայրում հանքափոր էր և գործարար։ Մայրը՝ Ալիս Կաթերինեն է, օրիորդական ազգանունը՝ Պարֆիթ, վելշերեն՝ Alice Catherine (née Parfitt) Peters:

Սովորել է Տեխաս նահանգի Սուրբ Մարիամի համալսարանում[2],, ստանալով մագիստրոսի աստիճան (միջազգային հարաբերությունների գծով), 1988 թվականին։ Ռալֆ Փիթըրսի ալմա մատերն է (մայր կրթօջախը) Փենսիլվանիայի պետական համալսարանը։

Պահեստազորի փոխգնդապետ ՓՌլֆ Փիթըրսը երկու անգամ ամուսնալուծվել է. առաջին տիկինն էր Ջենիս Սթիքլերը (Janice (née Stickler) Peters), երկրորդը՝ Մարիոն Անն Մարթինը՝ (Marion Ann Martin)։

Պահեստազորի փոխգնդապետ Ռալֆ Փիթըրսի ներկայիս տիկինը՝ Քեթրին Մաք Ինթայրը (Katherine McIntire), որի հետ ամուսնացել է 1994 թվականի հունիսի 4-ին, այժմ Կառավարական գործադիր լրատվական խմբի՝ ՛՛Աթլանթիկ մեդիայի՛՛ մի բաժնի, փոխխմբագիրն է[3]։

Ծառայողական ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փենսիլվանիայի պետական համալսարանում սովորելուց հետո, 1976 թվականին Փիթըրսը ծառայության անցավ ԱՄՆ-ի զինված ուժերում[4]։

Նախ ուղարկվել է ծառայելու Գերմանիայում։ Ապա սովորել է սպայական դպրոցում և ստացել սպայի կոչում 1980 թվականին[5][6]։ Ապա ծառայել է 46-րդ հետևակային գնդի 1-ին գումարտակում, որն այն ժամանակ մտնում էր ԱՄՆ-ի 1-ին տանկային դիվիզիայի կազմի մեջ[7]։

10 տարի ծառայել է Գերմանիայում՝ որպես հետախուզության սպա։ Այնուհետև դարձել է արտերկրյա հարցերով սպա, մասնագիտանալով Խորհրդային Միության ուղղությամբ։ Ապա սովորել է ԱՄՆ ԶՈՒ Հրամանատարաշտաբային քոլեջում։ Ռալֆ Փիթըրսի վերջին պաշտոնը եղել է ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության Շտաբի պետի հետախուզության գծով տեղակալի գրասենյակի սպա։ Զորացրվել է 1998 թվականին՝ փոխգնդապետ կոչումով։

Գրական աշխատանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթըրսի առաջին վեպը եղել է Բրավո Ռոմեոն (Bravo Romeo), որը լրտեսական մի զգայացունց վեպ էր, որը նախաձեռնվեց Գերմանիայում և հրատարակվեց 1981 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր նրա վեպերի սյուժեներում ծավալվում են ապագայագիտական՝ ֆուտուրիստական գործողություններ՝ ներգրավելով Կարմիր բանակից մինչև ժամանակակից ահաբեկիչներն ու ձախողված պետությունների հարցերը։ Նրա վեպերի հերոսները հաճախ հանդես են գալիս որպես զինվորական ոչ ստանդարտ անհատներ, որոնք տիրապետում են գիտելիքների ու այնքան խիզախության, որ կարող են լուծել այն հիմնախնդիրները, որոնք ուրիշները չեն կարող կամ չեն ուզում։ Նրա Պատերազմ Արմագեդոնից հետո (The War After Armageddon) վեպը, լույս տեսավ 2009 թվականին։ 2008 թվականին նա հրատարակեց ոչ գեղարվեստական վեպ՝ Վտանգի որոնում. Արկածներ կոտրված աշխարհում խորագրով (Looking for Trouble: Adventures in a Broken World)։ Փիթըրսը կանոնավոր կերպով հոդվածներ է տպագրում ռազմապատմական Բազկաթոռի գեներալ (Armchair General) հանդեսում։ Ընդ որում նա այդ հանդեսի Խորհրդատվական մարմնի անդամ է[8]։

Նա տպագրել է ռազմավարության վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ այնպիսի ռազմական հանդեսներում, ինչպիսիք են Պարամետրսը (Parameters), Ռազմական վերանայումը (Military Review) և Զինված ուժերի հանդեսը (Armed Forces Journal), տպագրում է ռեպորտաժներ ԱՄՆ-ի Ծովային հետևակի կորխպուսի համար (տե՛ս Center for Emerging Threats and Opportunities(չաշխատող հղում)), նախկինում մշտական սյունակագիր էր Նյու Յորք Փոսթում (New York Post), և էսսեներ ու հոդվածներ է գրել ԱՄՆ-ն այսօր (USA Today), Ոուոլ սթրիթ ջորնըլ (The Wall Street Journal), Վոշինգթոն փոսթ (The Washington Post), Նյուզուիք (Newsweek), Ուիքլի սթանդարթ (The Weekly Standard), Վաշինգտոնյան ամսագիր (The Washington Monthly), և Միացյալ Նահանգների Բանակի ընկերակցություն (Association of the United States Army) պարբերականների համար։ Ներկայումս USA Today պարբերականի աշխատակից է։

Հայացքները[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի զինվորականության դերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթըրսի 1997 թվականի "Մշտական կոնֆլիկտ" հոդվածը[9][10] հայտարարում է. "Խաղաղություն չի լինելու։ Մեր մնացած կյանքի ցանկացած տվյալ պահին աշխարհով մեկ մուտացված ձևերով լինելու են բազմաթիվ կոնֆլիկտներ։ Կատաղի կոնֆլիկտները իշխելու են լուրերի վերնագրերում, բայց մշակութային և տնտեսական պայքարները խիստ կլինեն և ծայրահեղորեն առավել որոշիչ։ ԱՄՆ զինված ուժերի փաստական դերը կլինի աշխարհն ապահով պահել՝ մեր տնտեսության համար և բաց պահել՝ մեր մշակութային գրոհի համար։ Ահա այդ նպատակներով մենք բավական քանակությամբ սպանություններ կանենք:"[9][10]

Իրաքյան պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթըրսը 2003 թվականի ամերիկյան զորքերի Իրաք ներխուժման ուժեղ սատարողներից մեկն է։ Պատերազմը պաշտպանելով քննադատողներից, որոնք մեղադրում էին, որ Իրաքը ընկնելու է քաղաքացիական պատերազմի մեջ, Փիթըրսը 2006 թվականի մարտի 5-ին Նյու Յորք Փոսթում հեղինակեց "Ընկեր, ո՞ւր է իմ քաղաքացիական պատերազմը" վերնագրված մի հոդված, որտեղ գրում էր. "Որոնում եմ այն քաղաքացիական պատերազմը, որը Նյու Յորք Թայմսը հռչակել է։ Եվ ուղղակի չեմ կարողանում գտնել այն (...) Իրաքյան բանակը փակուղու մեջ դրեց իր արևմտյան քննադատներին, անցյալ շաբաթ իրեն ցուցաբերելով աչտակարգ լավ։ Եվ ժողովուրդը քաջալերիչ աստիճանի վստահում է իր նոր բանակին:"[11] Իրաքի՝ քաղաքացիական պատերազմի մեջ ընկղմվելու մասին կարծիքները, գրում էր Փիթըրսը, քաղաքական շարժառիթ ունեցող "անպատասխանատու լրագրողների" մեղադրանքներ էին, որոնք "որոնք իրենց հեղինակություն էին ուզում բարձրացնել ի հաշիվ Իրաքի ակնկալվող ձախողման". Մոտավորապես 2006 թվականի օգոստոսին Փիթըրսը սկսեց հոռետես դառնալ Իրաքի հարցում, մի հարցազրույցում հայտարարելով (տե՛ս FrontPageMagazine.com), թե "քաղաքացիական պատերազմն այժմ ավելի մոտ է, քան անցյալում էր (...) Առաջնորդները գզվռտվում են, իսկ մահասփյուռ ջոկատները տեր ու տնօրինություն են անում շուրջբոլորը:" Փիթըրսն ասում էր, որ թեպետ դեռ շատ վաղ է Իրաքից հեռանալը, սակայն "այդ երկրի բախտը վտանգվախ է, քանզի ԱՄՆ-ն՝ ներխուժումից հետո ձախողեց անհրաժեշտ մակարդակի համապատասխան զորքեր տրամադրելը՝ կարգուկանոնը պահպանելու համար, ինչպես նաև իր դերը խաղաց "իրավիճակը լարելու արաբների հանճարը:"[12]

Սահմանների վերագծումը և վարչակարգերի փոփոխումը[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի փետրվարին գրված իր հոդվածներից մեկում, Փիթըրսը կոչ է անում սերբական մեծամասնությամբ անկլավը հյուսիսային Կոսովոյում տալ Սերբիային, այն անվանելով "քաղցկեղային հարց", որը "խոստանում է հետագա կոնֆլիկտների գալուստը, այնպես, ինչպես կլինի եթե ստիպեք, որ նախկին ամուսինները՝ կատաղի բաժանումից հետո ապրեն միևնույն բնակարանում:"[13] Իրաքի վերաբերյալ նա գրում է, "ավելի իմաստուն չէ՞ր լինի, արդյոք, եթե, ինչպես մեզանից ոմանք առաջարկում էին 2003 թվականին, հրաժարվեինք Եվրոպայի արատավոր ժառանգությունից և քրդերին իրենց պետականությունը տայինք, Իրաքի շիաներին՝ իրենց պետականությունը, իսկ սյունի արաբներին էլ՝ Իրաքի կենտրոնական մասը, որպեսզի անեին իրենց ուզած ձևով:" Այս բոլոր երկրների վերաբերյալ նրա գրում էր. "Մենք կարիք չունենք անվերջանալի պատերազմներ սկսելու, որպեսզի ուղղենք բարակ զոլավոր շալվարներով եվրոպացիների թողած խառնաշփոթը, բայց մենք, շատ ավելի լավ արած կլինենք, եթե ընդունենք, որ ծախսելով արյունն ու գանձերը՝ այդ կեղծ պետությունների պահպանման համար, պարզապես կանգնում ենք պատմության թափ առնող գնացքի առջև՝ ռելսերի վրա..."[13]

Armchair General Magazine հանդեսի համար գրված հոդվածում, նա գրում էր հօգուտ Սիրիայում և Պակիստանում վարչակարգերի փոփոխության. "Սիրիայի վճռականությունը՝ մշակել և զարգացնել միջուկային զենքեր՝ կապկում-նմանակում է Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերը, ինչպես նաև Պակիստանի հաջողված հավակնությունը՝ միանալու միջուկային տերությունների ակումբին ... Եթե մեզ տրված լինի ընտրություն կատարելու՝ մի կողմից վերացնելու Ուսամա Բեն Լադենին և իր գլխավորած ամբողջ ահաբեկչական ցանցը, իսկ մյուս կողմից՝ դավաճան միջուկային ինժեներներին, ապա վերջիններիս վերացումն ավելի կարևոր է մեր երկարաժամկետ անվտանգության տեսակետից:"[14]

Աֆղանստան[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի փետրվարին Փիթըրսը կոչ էր անում ԱՄՆ զորքերը դուրս բերել Աֆղանստանից, գրելով. "մենք ինքներս մեզ վնասեցինք՝ փորձելով արդիականացնել մի հասարակություն, որը չի ցանկանում փոփոխվել և չի կարող փոփոխվել:" Նա շարունակում էր. "Մենք պետք է ջախջախենք մեր հակառակորդներին և հեռանանք։ Եթե դրա կարիքը լինի, մենք ավելի ուշ դարձյալ կվերադառնանք և կիրաակացնենք մեկ այլ պատժիչ գործողություն։ Դրա փոխարեն մենք ընկել ենք մեծ ամերիկյան մոլորության մեջ, հավատալով, թե, իբր, մենք պատասխանատու ենք օգնելու նրանց, ովքեր վնասել են մեզ:"[15]

Բոու Բերգդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնալդ Ռամսֆելդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասում են, թե Փիթըրսը ԱՄՆ-ի նախկին պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի մասին ասել է հետևյալը. "Ես ալերիգա ունեմ Ռամսֆելդի նկատմամբ։ Մենք մեծ բաներ արեցինք Իրաքում, բայց դա արեցինք շատ վատ։ Նա արտակարգ տաղանդավոր մարդ է, սակայն գոռոզության ողբերգական արատ ունի։ Նրա մեծամտությունն անտանելի է։ Համազգեստով ծառայող իմ ընկերներն ուղղակի ատում են նրան:"[16]

Ուիքիլիքսյան սպանության միջոց-տարբերակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիքիլիքսի կողմից կատարված ԱՄՆ-ի դիվանագիտական կապուղիների արտահոսքի վերաբերյալ 2010 թվականի վերջին, ՛՛Ֆոսք նյուզ՛՛ (FOX News) հեռուստատեսությամբ Փիթըրսը կոչ է արել՝ սպանել տալ Ջուլիան Ասանժին, վերջինիս մեղադրելով կիբեր-ահաբեկիչ լինելու մեջ, ով մեղավոր է մարդկության դեմ գործած հանցանքների համար (crimes against humanity): Այս համատեքստում Փիթըրսը մեղադրել է, որ Ուիքիլիքսը միջազգային մարդասիրական օգնություն ցուցաբերող աշխատողներին, մարդու իրավունքի պաշտպաններին, լրագրողներին և այլախոհներին դնում է կտտանքների, սպանության և բռնաբարության վտանգի ներքո[17]։

Հակաիսրայելականության և հակասեմիթիզմի համարժեքությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթըրսը գտնում է, որ հակաիսրայելական լինելը համարժեք է հակասեմիթական լինելուն։ Բացի այդ, նա հայտարարել է, թե Մերձավոր Արևելքը եղել է "բարբարոսության ծով"[18]։

Օբամայի արտաքին քաղաքականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռալֆ Փիթըրսը հայտարարել է, որ Բարաք Օբամայի "կանխիչ նահանջը" պատճառ դարձավ Իրաքում, Սիրիայում, Եգիպտոսում և Լիբիայում շարունակական “արյան բաղնիքների”, այսինքն՝ արյունահեղությունների համար[19]։

Իրան[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթըրսը հայտարարել է, թե Իրանը “կառուցում է նոր Պարսկական կայսրություն:”[20]

Պարգևները[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Փիթըրսին՝ իր Կայենը Գեթթիսբուրգում (Cain at Gettysburg) վեպի համար Ամերիկյան գրադարանային ընկերակցության կողմից շնորհվել է Ռազմական գեղարվեստական գրականության մեջ գերազանցության համար Վ.Յ.Բոյդի մրցանակը (W.Y. Boyd Literary Award for Excellence in Military Fiction)[21]։ He received the award again in 2014 for Hell or Richmond.[22]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վավերագրական, գիտահանրամատչելի և հրապարակախոսական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:ACMH
  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. Ralph Peters (2010). Looking for Trouble: Adventures in a Broken World. Stackpole Books. էջ 246. ISBN 978-0-8117-0689-6.
  3. «Voices: Katherine McIntire Peters». GovExec.com. 2012 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
  4. «Soldier writer speaker: Ralph Peters brings to the National Convention a wealth of on-the-ground experience and incisive opinions». The Officer. 2006 թ․ հուլիսի 1. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 4-ին. «After graduating from Penn State University, he enlisted, at age 23, as a private with two flat feet, curved spine, and intermittent asthma.»
  5. «In Depth with Ralph Peters 280144-1». C-SPAN Video Library. 2008 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 4-ին.
  6. Contemporary Authors Online, Gale, 2008. Reproduced in Biography Resource Center. Farmington Hills, Mich.: Gale, 2008. http://galenet.galegroup.com/servlet/BioRC Document Number: H1000113025 Retrieved 2008-08-04. Revised 2006-08-31. Fee.
  7. «1st Battalion, 46th Infantry». Lineage and Honors Information. United States Army Center of Military History. 2005 թ․ հունվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 4-ին.
  8. «Advisory Board». Armchair General.
  9. 9,0 9,1 Parameters Summer 1997 pages 4–14, publisher United States Army War College «Constant Conflict». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. «The next century will indeed be American, but it will also be troubled. We will find ourselves in constant conflict, much of it violent.»
  10. 10,0 10,1 «Constant Conflict». Informationclearinghouse.info. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
  11. «Dude, Where's My Civil War?». 2006 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  12. Never Quit the Fight Արխիվացված 2007-10-03 Wayback Machine (interview with Ralph Peters), Jamie Glazov, FrontPageMagazine.com, August 2, 2006
  13. 13,0 13,1 BROKEN BORDERS: UNLEARNED LESSONS IN KOSOVO, Ralph Peters, New York Post, February 19, 2008
  14. Armchair General Magazine vol V, #2
  15. "The mendacity of hope" Արխիվացված 2009-02-26 archive.today, Ralph Peters, USA Today, February 24, 2009
  16. Baxter, Sarah; York, New (2011 թ․ փետրվարի 2). «Neocons join the lynch mob for 'arrogant' Rumsfeld». Times Online. London. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
  17. «Lt. Col. Ralph Peters Goes Off On Holder, Assange & Obama Over WikiLeaks & The Response». 2010 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  18. «Ralph Peters: Being Anti-Israel is The Socially Acceptable Form Of Anti-Semitism». realclearpolitics.com.
  19. «Ralph Peters: Obama's Policy of "Preemptive Retreat" Responsible For Opening Pandora's Box, Not Bush». realclearpolitics.com.
  20. «Ralph Peters: Iran "Building A New Persian Empire"». realclearpolitics.com.
  21. «W.Y. Boyd Literary Award for Excellence in Military Fiction». ala.org.
  22. «'Hell or Richmond' by Ralph Peters wins the 2014 W.Y. Boyd Award | News & Press Center». Ala.org. 2014 թ․ ապրիլի 29. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.

Արտաքին կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Fox News personalities