Jump to content

Ջուխտակ Օշեյի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուխտակ Օշեյի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Thlaspideae
Ցեղ Didymophysa
Տեսակ Ջուխտակ Օշեյի (D. aucheri)
Միջազգային անվանում
Didymophysa aucheri

Ջուխտակ Օշեյի (լատին․՝ Didymophysa aucheri), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա գետնատարած, փուխր ճիմեր առաջացնող և բարձրացող ընձյուղներով բույս է։ Տերևները հաստավուն են, հիմքում՝ սեպաձև, խորը բաժանված 3-5 գծային մասերով։ Ծաղկակոթը թելանման է, ունի 5-10 սմ բարձրություն։ Ծաղիկները սպիտակ պսակաթերթերով են։ Պատիճակները ունեն 4-8 մմ երկարություն և 8-13 մմ լայնություն։ Բույսի բները բարակապատ են, փքված և գնդաձև՝ (2) 4 սերմերով[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Արագածի (Արագած լեռան խառնարան) և Գեղամի (Գեղամա լեռնաշղթայի Աղուսարք լեռան գագաթ) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Մեծ Կովկասի արևելյան մասը (լեռնագագաթ՝ Շախ-դաղ), Փոքր Կովկասը, Հայկական լեռնաշխարհը, Իրանը, Իրաքը և Միջին Ասիան[1]։

Աճում է ալպյան գոտում` ծովի մակարդակից 3450-3900 մ բարձրությունների վրա, լեռների գագաթնամերձ քարաթափվածքներին, քարքարոտ լանջերին։ Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի են երկու պոպուլյացիաներ Արագած լեռնազանգվածում և Գեղամա լեռնաշղթայում։ Արեալը խիստ մասնատված է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին սպառնում է անհետացում՝ կապված հատկապես կլիմայի գլոբալ փոփոխության հետ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված է որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.