Ջուլիո Անդրեոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուլիո Անդրեոտի
իտալ.՝ Giulio Andreotti
 
Կուսակցություն՝ Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն, Italian People's Party?, European Democracy?, Union of the Centre? և For the Autonomies?
Կրթություն՝ Հռոմի Սապիենզա համալսարան
Մասնագիտություն՝ գրող, քաղաքական գործիչ, դիվանագետ, լրագրող և լրագրող
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր հունվարի 14, 1919(1919-01-14)[1][2][3][…]
Ծննդավայր Հռոմ, Իտալիայի թագավորություն[1]
Վախճանի օր մայիսի 6, 2013(2013-05-06)[2][3][4][…] (94 տարեկան)
Վախճանի վայր Հռոմ, Իտալիա[5]
Թաղված Կամպո Վերանո[6]
Քաղաքացիություն  Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Ի ծնե անուն իտալ.՝ Giulio Andreotti
Ամուսին Livia Andreotti?[7]
Զավակներ Lamberto Andreotti? և Serena Andreotti?[8]
 
Կայք՝ giulioandreotti.org
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ջուլիո Անդրեոտի (իտալ.՝ Giulio Andreotti, հունվարի 14, 1919(1919-01-14)[1][2][3][…], Հռոմ, Իտալիայի թագավորություն[1] - մայիսի 6, 2013(2013-05-06)[2][3][4][…], Հռոմ, Իտալիա[5]), իտալացի քաղաքական գործիչ, քրիստոնյա դեմոկրատ, բազմիցս եղել է Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահը։ Պատմական և քաղաքագիտական հետազոտությունների հեղինակ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հռոմում, Սենյայի ընտանիքում։ Վաղ տարիքում կորցրել է հորը և միակ քրոջը՝ Ելենին։ Նա սովորել է «Վիսկոնտիի» դասական վարժարանում և «Տորկվատո Տասոյի» վարժարանում։ Ջուլիոն ցանկանում էր բժիշկ դառնալ, սակայն բժշկական ֆակուլտետում սովորելը պահանջում էր հաճախել մշտական պարապմունքների, այդ իսկ պատճառով նա ընդունվել Է Հռոմի Լա Սապիենցա համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ 1941 թվականի նոյեմբերի 10-ին գերազանցությամբ ավարտել է համալսարանը։

Քաղաքական գործունեությունը սկսել է դեռևս համալսարանի տարիներին՝ դառնալով իտալական կաթոլիկ ուսանողների համալսարանական ֆեդերացիայի անդամ։ Դա ֆաշիստական կառավարության կողմից թույլատրված միակ համալսարանական ընկերակցությունն էր, և այդ ֆեդերացիայի շատ անդամներ հետագայում դարձել են Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդներ։ 1939 թվականի հուլիսին, երբ Ալդո Մորոն դարձել է ֆեդերացիայի նախագահ, Անդրեոտին դարձել է «Azione Fucina» կաթոլիկ համալսարանական ամսագրի խմբագիր։ Այն բանից հետո, երբ 1942 թվականին Ալդո Մորոն զորակոչվել է բանակ, Անդրեոտին նրան փոխարինել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնում և զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև 1944 թվականը։

Պատանեկության տարիներին հիվանդացել է ուժեղ միգրենով, ինչը նրան ստիպել է հոգեմետ դեղեր ընդունել։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Անդրեոտին հոդվածներ էր գրում ֆաշիստական «Rivista del Lavoro» ամսագրի համար, բայց միաժամանակ գրում էր նաև «Il Popolo» ընդհատակյա թերթի համար։ 1944 թվականին նա դարձել է Քրիստոնեա-դեմոկրատական միության Ազգային խորհրդի անդամ։ Պատերազմի ավարտից հետո նա դարձել է կուսակցության երիտասարդական կազմակերպության պատասխանատու։

1946 թվականին Անդրեոտին ընտրվել է Իտալիայի հիմնադիր ժողովում, որը մշակում էր երկրի Սահմանադրությունը։ Նրա ընտրությունը պաշտպանել է ՔԴԿ-ի հիմնադիր Ալչիդե Դե Գասպերին, որի օգնականը դարձել է Անդրեոտին։ 1948 թվականին Անդրեոտին ընտրվել է Իտալիայի Պատգամավորների նորաստեղծ պալատում՝ այնտեղ ներկայացնելով Հռոմ-Լատինական-Վիտերբո-Ֆրոզինոնե շրջանը, որի պատգամավոր եղել է մինչև 1990-ական թվականները։

Իր կառավարական կարիերան Անդրեոտին սկսել է 1947 թվականի մայիսի 31-ին՝ դառնալով նախարարների խորհրդի աշխատակազմի քարտուղարը։ Այդ պաշտոնը նա զբաղեցրել է դե Գասպերիի հինգ աշխատասենյակներում և Ջուզեպպե Պելի աշխատասենյակում մինչև 1954 թվականի հունվարի 5-ը։ Անդրեոտտիի վրա դրված էին բազմաթիվ և ծավալուն լիազորություններ։ Նա մասնավորապես պատասխանատու էր իտալական կինոարտադրության վերածննդի համար։ Քանի որ նրա վրա դրված են եղել նաև սպորտի հետ կապված պարտականությունները, նա նպաստել է Իտալիայի օլիմպիական կոմիտեի վերականգնմանը։ Անդրեոտիի վաստակը իտալական սպորտի զարգացման գործում ճանաչվել է 1958 թվականի նոյեմբերի 30-ին, երբ նա միաձայն նշանակվել է ազգային օլիմպիական կոմիտեի խորհրդի կողմից 1960 թվականի Հռոմում կայացած ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեի նախագահ։ Շատ տարիներ անց, 1990 թվականին Անդրեոտին պարգևատրվել է ՄՕԿ-ի բարձրագույն պարգևով՝ Ոսկե օլիմպիական շքանշանով։

1955-1976 թվականներին գլխավորել է «Concretezza» քաղաքական ամսագիրը, ապա՝ «Trenta giorni» ամսագիրը։

1954 թվականի հունվարի 18-ին նշանակվել է ներքին գործերի նախարար Ամինտորե Ֆանֆանիի աշխատասենյակում, սակայն այդ պաշտոնը զբաղեցրել է միայն մինչև փետրվարի սկիզբը՝ կաբինետի անկման պատճառով։

1955-1958 թվականներին եղել է ֆինանսների նախարար։

1958 թվականի հուլիսից մինչև 1959 թվականի փետրվարը եղել է գանձապետարանի նախարար։

1959 թվականի փետրվարի 15-ից մինչև 1966 թվականի փետրվարի 23-ը՝ պաշտպանության նախարար։

1966 թվականից մինչև 1968 թվականը՝ արդյունաբերության, առևտրի և արհեստների նախարար։

1972 թվականի փետրվարի 17-ից մինչև 1973 թվականի հուլիսի 7-ը և 1976 թվականի հուլիսի 29-ից մինչև 1979 թվականի օգոստոսի 4-ը՝ Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ։

1974 թվականի մարտի 14-ից նոյեմբերի 23-ը՝ պաշտպանության նախարար։

1978 թվականի մայիսի 11-ից հունիսի 13-ը՝ ներքին գործերի նախարար։

1983 թվականի օգոստոսի 4-ից՝ արտաքին գործերի նախարար։

1984 թվականի ապրիլին Իտալիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում Անդրեոտին պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա, բանակցություններ է վարել Կ.Չեռնենկոյի և Ա.Ա. Գրոմիկոյի հետ։ Այդ այցը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեֆրի Հաուի՝ Մոսկվա կատարած այցը հանգեցրել է ԽՍՀՄ-ի և Արևմուտքի միջև լարվածության որոշակի թուլացման այն բանից հետո, երբ այդ հարաբերությունները սրվել են մինչև 1983 թվականի նոյեմբերին՝ Եվրոպայում ամերիկյան նոր միջուկային հրթիռների տեղակայման և ԽՍՀՄ-ի պատասխան քայլերի հետևանքով։

1989 թվականի հուլիսի 22-ից Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահն է։

1991 թվականի հունիսի 19-ին Իտալիայի նախագահ Ֆրանչեսկո Կոսիգան Անդրեոտիին ցմահ սենատոր է դարձրել։

Անդրեոտիի վարչապետության վերջին ժամկետը նշանավորվել է կոռուպցիայի դեմ պայքարով և մաֆիայի հետ կառավարությունների շփումներով։ 1992 թվականի ապրիլի 24-ին Անդրեոտին հրաժարական է տվել։ Քանի որ դրանից հետո տեղի է ունեցել Իտալիայի քաղաքական ողջ կյանքի վերակառուցումը, Անդրեոտիի կառավարությունը դարձել է Իտալիայի Քրիստոնեադեմոկրատական վերջին կաբինետը։

1993 թվականին բացահայտվել է մաֆիայի հետ նրա կապերի մասին և ստիպված է եղել դադարեցնել քաղաքական գործունեությունը։

2002 թվականին մաֆիայի հետ կապի և լրագրող Մինո Պեկորելի Անդրեոտիի սպանությանը մասնակցության համար երեք տարվա դատավարությունից հետո դատապարտվել է 24 տարվա ազատազրկման, բայց հաջորդ տարի ազատ է արձակվել։

2006 թվականին նրա թեկնածությունն առաջադրվում էր Բեռլուսկոնիի կողմնակիցների կողմից Իտալիայի Սենատի նախագահի պաշտոնում, սակայն Անդրեոտին պարտվել է Ֆրանկո Մարինին։

Մահացել է 2013 թվականի մայիսի 6-ին Հռոմում, թաղված է Կամպո Վերանոյի գերեզմանատանը[12]։

Քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Իշխանությունը հիվանդություն է, որից մարդը ցանկություն չունի բուժվելու»։

Գրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ore 13: il Ministro deve morire. — Milano, Rizzoli, 1974.
  • De Gasperi. Visto da vicino. — Milano, Rizzoli, 1986. ISBN 88-17-36010-4.
  • СССР, увиденный вблизи: [От «холодной войны» до Горбачева]. — М.: Прогресс, 1989. — 389 с. ISBN 5-01-002574-4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիո Անդրեոտի» հոդվածին։