Ջուլիետա Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ջուլիետա Աբրահամյան
Ծնվել էմարտի 27, 1934(1934-03-27)[1] (90 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունսնկաբան և բուսաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1956)
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1990) և պրոֆեսոր (2004)

Ջուլիետա Հայկի Աբրահամյան (մարտի 27, 1934(1934-03-27)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ սնկաբան, բուսաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (2004

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին ավարտել է Երևանի №8 դպրոցը, 1956 թվականին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը։

1956-1962 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ բուսաբանության ինստիտուտում։ 1962 թվականին ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա՝ 1965 թվականից աշխատում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության ամբիոնում։ 1966 թվականին թեկնածուական ատենախոսություն պաշտպանելուց հետո եղել է ասիստենտ, ավագ դասախոս, 1971 թվականից դոցենտ։ 1990 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1990 թվականից զբաղեցրել է բուսաբանության ամբիոնի պրոֆեսորի պաշտոն։ 2004 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական աշխատանքները վերաբերում են սնկաբանության, մասնավորապես հողային մանրադիտակային սնկերի կենսաբազմազանության և էկոլոգիայի հարցերին։ Ուսումնասիրել է հողի միկոբիոտայի քանակական և որակական կազմի դինամիկան՝ կախված տեխնածին ծանրաբեռնվածության աստիճանից և բնույթից, հետազոտել գյուղատնտեսական որոշ բույսերի արմատային ոլորտի էկրիսոտրոֆ սնկերի կոմպլեքսները և դրանց ազդեցությունն այդ բույսերի աճման ու զարդացման վրա, հիվանդությունների հարուցիչներից բույսերի պաշտպանության նպատակով սինթետիկ պոլիմերային կոմպոզիցիաների կիրառման նպատակահարմարությունը և դրանց կենսաբանական օգտահանության հնարավորությունը հողի ախտոտումը կանխարգելու համար։ Մատենադարանի և ՀՀ որոշ մարզերի գրադարաններում կատարել է սնկերով վարակված ձեռագրերի, գրքերի և փաստաթղթերի սնկաբանական հետազոտություններ և մշակել դրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցներ։

Հեղինակ է 100-ից ավելի գիտական աշխատանքների և ուսումնամեթոդական ձեռնարկների, համահեղինակ՝ «Ботаника» (Е., 1989) և «Ֆիտոապաթոլոգիա» (Ե., 2004) ուսпւմնական ձեռնարկների։

Զեկուցումներով հանդես է եկել հանրապետական, տարածաշրջանային և միջազգային բազմաթիվ գիտաժողովներում (Հունգարիա՝ 1978, Տալլին՝ 1989, 1998, Մոսկվա՝ 2002, Սանկտ Պետերբուրգ՝ 2007)[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աշխատանքի վետերան» մեդալ (1988)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ботаника (Анатомия, морфология и систематика растений): Рук. к практич. курсу для студ. 1-ых курсов биофиз. и биохим. отд., 1989 : т.л. (Дж. Г. Абрамян).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=423
  2. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 56-57։