Յուլիա Ռեբեկա Ադլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջուլիա Ռեբեկկա Ադլերից)
Յուլիա Ռեբեկա Ադլեր
Ծնվել է1978[1]
ԾննդավայրՀայդելբերգ, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունAspen Music Festival and School?, Ֆրայբուրգի բարձրագույն երաժշտական դպրոց և Բեռլինի գեղարվեստի համալսարան
Մասնագիտությունվիոլինահար և ջութակահար (վիոլա դ՛ամուր)
ԱշխատավայրԲեռլինի գեղարվեստի համալսարան
Կայքmaerchenbilder.com

Յուլիա Ռեբեկա Ադլեր (գերմ.՝ Julia Rebekka Adler, 1978[1], Հայդելբերգ, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]), գերմանացի ալտահարուհի։

Կենսագարական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադլերը սկսել է ալտ նվագել վեց տարեկան հասակում։ Նա մրցանակ է շահել գերմանացի երիտասարդ տաղանդների մրցույթում։ Այնուհետև սկսել է մասնակցել տարբեր երաժշտական փառատոների։ Եղել է Քիմ Քաշքաշյանի աշակերտուհին։ Մասնակցել է Յուրի Բաշմետի, Ուոլթեր Լևինի և այլ ալտահարների վարպետության դասընթացներին։ 2002 թվականին արժանացել է Ֆելիքս Մենդելսոնի անվան մրցանակին։

Որպես սոլիստ հանդես է եղել մի շարք գերմանական նվագախմբերի հետ։ Այժմ Մյունխենի Ֆիլհարմոնիկ Նվագախմբի երկրորդ սոլո ալտահարն է, նաև "Քուսս" լարային կվարտետի ալտահարն է։ Աշխատում է տարբեր անսամբլների հետ, այդ թվում նաև Բեռլինի Սոլիստների օկտետի և Վիարդո անսամբլի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #139258388 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.