Յուլիա Բեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջուլիա Բեքից)
Յուլիա Բեք
Ծնվել էդեկտեմբերի 20, 1853(1853-12-20)[1][2][3][…]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա
Վախճանվել էսեպտեմբերի 21, 1935(1935-09-21)[4] (81 տարեկան)
Մահվան վայրVaucresson
Քաղաքացիություն Շվեդիա[5]
ԿրթությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա (1878)[6], Ժյուլիանի ակադեմիա և Կոնստֆակ
Մասնագիտություննկարչուհի և գեղագիր
Ժանրդիմապատկեր, ինքնապատկեր և բնանկար[6]
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱնդամակցությունԵրազների գաղութ
ՀայրՖրանց Բեկ
 Julia Beck Վիքիպահեստում

Յուլիա Բեք (շվեդ.՝ Augusta Lovisa Julia Beck, դեկտեմբերի 20, 1853(1853-12-20)[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա - սեպտեմբերի 21, 1935(1935-09-21)[4], Vaucresson), շվեդ նկարչուհի և վայելչագիր[7]։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլիա Բեքը հաշվապահ Ֆրանց Բեկի դուստրն է, ծնվել է Ստոկհոլմում, Շվեդիայում։ Սովորել է Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում (1872—1878), այնուհետև Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում (1883—1884), որտեղ նրա ուսուցիչներն էին ֆրանսիացի նկարիչներ Լեոն Բոննը և Ժան Լեոն Ժերոմը։ Այնուհետև բնակություն է հաստատել Ֆրանսիայում, որտեղ անցկացրել է մնացած կյանքի մեծ մասը[8]։ Որոշ ժամանակ Փարիզում նկարչուհիներ Հարրիեթ Բաքերի, Հիլդեգարդ Թորելլի և Աննա Մունտե Նորստեդտի հետ վարձակալել է ստուդիա, բնակվել է նաև Գր Սուր Լուենում գտնվող արվեստագետների գաղութում։

Որպես պրոֆեսիոնալ նկարիչ, Յուլիա Բեքը, ֆինանսական պատճառներով, մասնագիտացել է դիմանկարների մեջ և եղել է իր սերնդի փոքրաթիվ շվեդ նկարչուհիներից մեկը ով ֆինանսապես անկախ է եղել։ Սակայն նրա սիրած ժանրը բնանկարն էր։ Ջուլիա Բեքը համբավ է ձեռք բերել իր իմպրեսիոնիստների ոճով արված բնանկարներով, նկարված մեղմ գունապնակով։

1934 թվականին պարգևատրվել է ֆրանսիական Պատվավոր Լեգեոնի շքանշանով։

Յուլիա Բեքը մահացել է 1935 թվականին Ֆրանսիայում, Վոկրեսսոնում։

Ներկայումս նրա ստեղծագործությունները գտնվում են թանգարանների հավաքածուներում, այդ թվում` Շվեդիայի ազգային թանգարանում։ Հետադարձ հայացք դեպի նկարչի աշխատանքները տեղի են ունեցել 2012—2013 թվականներին Շվեդիայի Մուրա քաղաքի Զորնա թանգարանում և Ստոկհոլմում գտնվող Սվեն-Հարրի արվեստի թանգարանում։

Ցուցահանդեսներ կյանքի օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սալոն,Գրան Պալե Փարիզ 1880 թվական
  • Union des Femmes Peintres et Sculpteurs, Palais de l’Industrie, Փարիզ, 1893 թվական
  • Սալոն,Գրան-Պալե,Փարիզ 1905 թվական
  • Vaucresson, 1925 թվական

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Beck, Julia (2013). Brev från Julia Beck / [sammanställda av] Kåa Wennberg; [foto: Susanne Berger …]. Saltsjö-Boo: Kåa Wennberg. Libris 14229093. ISBN 9789197461238
  • Wennberg, Kåa (2012). Julia Beck / [foto: Lars Berglund …]. Malmö: Arena. Libris 13499447. ISBN 978-91-7843-381-0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/269749
  2. 2,0 2,1 Julia Beck (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Julia Beck (ֆր.)ministère de la Culture.
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  6. 6,0 6,1 Julia Augusta Lovisa Beck
  7. Swedish Encyclopedia, Malmö, 1939.
  8. Elgán, Elisabeth, and Irene Scobbie. Historical Dictionary of Sweden, 3rd ed. Rowman & Littlefield, 2015, p. 34.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիա Բեք» հոդվածին։