Ջուզեպպե Աուրելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուզեպպե Աուրելի
Ծնվել է1858[1][2][3][…]
ԾննդավայրՀռոմ, Պապական մարզ
Վախճանվել է1929[1][4][2][…]
Մահվան վայրԱնցիո, Հռոմ, Լացիո, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտություննկարիչ
Ոճօրիենտալիզմ
ԶավակներRaniero Aureli?
 Giuseppe Aureli Վիքիպահեստում

Ջուզեպպե Աուրելի (իտալ.՝ Giuseppe Aureli, 1858[1][2][3][…], Հռոմ, Պապական մարզ - 1929[1][4][2][…], Անցիո, Հռոմ, Լացիո, Իտալիա), իտալացի նկարիչ և ջրանկարիչ։ Նա հայտնի է իր պատմական թեմաներով նկարներով, իտալացի ազնվական ընտանիքների դիմանկարներով, նաև` ժանրային նկարներով և տեղական, հատկապես` արևելյան թեմաներով տեսարաններով։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուզեպպե Աուրելին ծնվել է 1858 թվականին Հռոմում։ Նա արվեստի վաղ կրթությունն ստացել է Սան Լուկայի ակադեմիայում, որտեղ եղել է Պիետրո Գաբարինի և Չեզարե Մակաիրի աշակերտը[5]։ Ցուցադրվել է տարբեր ցուցահանդեսներում. 1888 թվականի Մյունխենի միջազգային ցուցահանդեսում և 1893 թվականի Չիկագոյի Համաշխարհային տոնավաճառում, բայց նրա արևելյան աշխատանքները հազվադեպ են ներառվել այս վաղ ցուցահանդեսներում։ Նրա արվետսանոցը գտնվել է Հռոմի Մարգուտտա փողոց, 48 հասցեում, և Աուրելին կարողացել է մտքեր փոխանակել իր ժամանակի ամենաբեղմնավոր օրիենտալիստ նկարիչների հետ։ Իր կարիերայի ընթացքում նա անցել է նույն ուղղով, որով անցել են Հռոմի օրիենտալիստ վարպետներ Ֆիլիպպո Բարտոլինին, Էնրիկո Տարենին, Նազարենո Չիպրիանին և պատկերազարդող Էտտորե Քսիմենեսը։ Այդ ազդեցությամբ Աուրելին սկսել է նկարել արևելյան թեմատիկայով, ինչպես օրինակ` հարեմի տեսարանները և էկզոտիկ գեղեցկություններ[6]։ Նա մահացել է 1929 թվականին, Անցիոյում։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Աուրելին ճանաչում է ձեռք բերել հիմնականում պատմական Իտալայի նկարներով և Իտալայի արքայական ընտանիքի անդամների դիմանկարներով, նրա աշխատանքների մեջ ներկայացվել են արևելյան տեսարաններ, այդ թվում` հարեմներ, պահակախումբ, Արաբական շուկաներ և փողոցային կյանք։ Նրա արևելյան աշխատանքներում սովորաբար ներառված են այնպիսի տարրեր, ինչպիսիք են էկզոտիկ երաժշտական գործիքներ, ընձառյուծի կաշին, Մարոկոյի խեցեգործությունից և ջերմոցային բույսեր[7]։ Նա աշխատում էր ջրաներկով և յուղաներկերով։

Նրա աշխատանքները կարելի է գտնել Հռոմի Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահում, ինչպես նաև` մասնավոր հավաքածուներում։

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Որսորդության պայմանավորվածություն 1500-ականներին (Հռոմ, 1883 թվական)
  • Կարիկա Լանչերի Աոստան Ուստոցայի ճակատամարտում (Հռոմ, 1866 թվական)
  • Սիրավեպ գինու մառանում (1881 թվական)
  • Էմանուել Ֆիլիբերտը վերադառնում է Թուրին (Թուրին, 1884 թվական)
  • Ծանոթություն ավերակների մոտ (1885 թվական)
  • Պարապ ժամեր հարեմում
  • Բամբասանքներ հարեմում
  • Ջրակիրը
  • Մարգարիտա դե Վալուան հանդիպում է իր ամուսնուն` Հենրի Նավարացուն (Բոլոնյա, 1888 թվական)
  • Հենրի Նավարացին Կառլոս 9-րդից խնդրում է նրա քրոջ` Մարգարիտայի ձեռքը (Մոնակո, 1888 թվական)
  • Հենրի Նավարացու և Մարգարիտա դե Վալուայի հարսանիքը (Փարիզ
  • Լարային գործիքով կինը
  • Հարեմի տեսարան
  • Արևելյան գեղեցկություն

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Giuseppe Aureli (ֆր.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Athenaeum
  3. 3,0 3,1 Artnet — 1998.
  4. 4,0 4,1 4,2 Giuseppe AureliOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. de Gubernatis, Angelo, Dizionario degli Artisti Italiani Viventi: Pittori, Scultori, e Architetti, [Tipe dei Successori Le Monnier], 1889, p. 22.Online: https://books.google.com/books?id=Zz0bAAAAYAAJ&printsec=frontcover&source=gbs_ge_summary_r&cad=0#v=onepage&q&f=false
  6. Juler, C., Les Orientalistes de l'école Italienne, [French edition], Paris, ARC, 1994, pp 20-21
  7. Juler, C., Les Orientalistes de l'école Italienne, [French edition], Paris, ARC, 1994, p. 20