Ջուդի Բարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուդի Բարի
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 7, 1949(1949-11-07)[1]
ԾննդավայրԲալթիմոր, ԱՄՆ[2]
Մահացել էմարտի 2, 1997(1997-03-02)[1] (47 տարեկան)
Մահվան վայրԿալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄերիլենդի համալսարան
Մասնագիտությունբնապահպան և արհմիութենական գործիչ
Ծնողներմայր՝ Ռութ Բարի
ԵրեխաներLisa Bari?
Կայքjudibari.org

Ջուդիթ Բեատրիս «Ջուդի» Բարի (անգլ.՝ Judith Beatrice «Judi» Bari նոյեմբերի 7, 1949(1949-11-07)[1], Բալթիմոր, ԱՄՆ[2] - մարտի 2, 1997(1997-03-02)[1], Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ակտիվիստ, անարխո-սինդիկալիստ, ֆեմինիստ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարին ծնվել և մեծացել է Մերիլենդ նահանգի Սիլվեր Սփրինգ քաղաքում։ Մայրը՝ Ռութ Բարին եղել է մաթեմատիկոս, հայրը՝ ադամանդագործ։ Քույրերից մեկը եղել է Նյու Յորք Թայմս օրաթերթի լրագրող, մյուսը՝ արվեստագետ։ Բարիի հայրը իտալական ծագում ուներ, իսկ մայրը՝ հրեական։ Բարին հինգ տարի հաճախել է Մերիլենդի համալսարան, բայց այն չի ավարտել։

Ջուդին տեղափոխվել է Կալիֆոռնիայի Սոնոմա-Քաունթ քաղաք, աշխատանք չգտնելով քաղաքական պայքարի մեջ է մտել Կենտրոնական Ամերիկայում ԱՄՆ-ի քաղաքականության դեմ։ Հետագայում միացել է բնության պահպանությամբ զբաղվող «Earth First!» (Առաջին հերթին Երկրը!) կազմակերպությանը և սկսել բողոքի ակցիաներ կազմակերպել ծառերի հատման դեմ։ Նրա գործողությունները դիտվում էին որպես սպառնալիք ԱՄՆ-ի փայտի արդյունաբերության համար։

1990 թվականի մայիսի 24-ին Կալիֆորնիա նահանգի Օքլենդ քաղաքում Բարիի և Դերիլ Չեռնիի ավտոմեքենան պաթում է ռումբից, ինչի հետևանքով Բարին ծանր վիրավորվել է։ Հետաքննությունների դաշնային բյուրոն ծանր վիճակում գտնվող Բարիին ձերբակալել է՝ իբր պայթուցիկ նյութեր տեղափոխելու համար։

Ջուդիթ Բեատրիսը մահացել է 1997 թվականի մարտի 2-ին՝ կրծքագեղձի քաղցկեղից[4]։

2003 թվականի մայիսի 20-ին Օքլենդի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է մի բանաձևի, որում ասվում էր, որ Օքլենդ քաղաքը մայիսի 24-ը կնշի որպես Ջուդի Բարիի օր[5]։

2012 թվականին նկարանահանվել է ամերիկյան պատմական վավերագրական ֆիլմ՝ «Ո՞վ է ռմբակոծել Ջուդի Բարիին» վերնագրով[6]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարիի գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bari, Judi (1992 թ․ մայիս). «The Feminization of Earth First!». History Is A Weapon.
  • Bari, Judi (1994). Timber Wars. Common Courage Press. ISBN 1567510264.
  • Bari, Judi (1997 թ․ հունիս). «Revolutionary ecology». Capitalism Nature Socialism (published 2009 թ․ փետրվարի 25). 8 (2): 145–149. doi:10.1080/10455759709358742.
  • Bari, Judi (1998). Revolutionary Ecology: Biocentrism & Deep Ecology. Doug Thron (Illustrator). Trees Foundation.

Գրքեր և հոդվածներ Բարիի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]