Ջորջա Մելոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջա Մելոնի
 
Կուսակցություն՝ Brothers of Italy?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և լրագրող
Դավանանք կաթոլիկություն[1]
Ծննդյան օր հունվարի 15, 1977(1977-01-15) (47 տարեկան)
Ծննդավայր Հռոմ, Իտալիա[2]
Քաղաքացիություն  Իտալիա[2]
Հայր Francesco Meloni?[3]
 
Կայք՝ giorgiameloni.it
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Ֆինլանդիայի Սպիտակ վարդ շքանշանի Մեծ խաչ[4] և Ֆինլանդական Սպիտակ Վարդի շքանշան

Ջորջա Մելոնի (հունվարի 15, 1977(1977-01-15), Հռոմ, Իտալիա[2]), իտալացի քաղաքական գործիչ, պատմության մեջ առաջին կինը, ով զբաղեցրել է Իտալիայի վարչապետի պաշտոնը 2022 թվականի հոկտեմբերի 22-ից սկսած, Սիլվիո Բեռլուսկոնիի չորրորդ կառավարությունում երիտասարդության հարցերի նախկին նախարար (2008-2011)։ Իտալիայի եղբայրներ կուսակցության (2014 թվականից) և Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցության (2020 թվականից) առաջնորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջա Մելոնին ծնվել է 1977 թվականի հունվարի 15-ին Հռոմում և մեծացել է Գարբատելայի հռոմեական խղճուկ բնակարանում, ստացել է լեզվաբանական միջնակարգ հատուկ կրթություն Ամերիկո Վեսպուչիի անվան համալսարանում։ Տասնհինգ տարեկանում ստեղծել է «Նախնիներ» (Gli Antenati) ուսանողական միությունը, որն իր խնդիրն է համարել պայքարել դպրոցական բարեփոխման նախագծի դեմ, որը նախաձեռնել էր կրթության նախարար Երվոլինո-Ռուսսոն։ 1996 թվականին ղեկավարել է «Ուսանողական գործողություն» կազմակերպությունը, 1998 թվականին ազգային միության կողմից ընտրվել է Հռոմի պրովինցիայի խորհրդի անդամ և ընդգրկված եղել Մշակույթի, դպրոցի և երիտասարդական քաղաքակության հանձնաժողովում։ 2001 թվականին Ազգային միության ղեկավար Ջանֆրանկո Ֆինին Մելոնիին նշանակել է «Երիտասարդական գործողություն» կուսակցության երիտասարդական կազմակերպության ազգային կառավարման կոմիտեի ղեկավար։ 2004 թվականին Վիտերո քաղաքում այս կազմակերպության ազգային համաժողովում գլխավորում էր այն։ 2008 թվականի մայիսի 8-ին դարձել է երիտասարդության գործերի նախարար առանց պորտֆելի Բերլուսկոնիի չորրորդ կառավարությունում (31 տարեկանում դարձել է ամենաերիտասարտ նախարարը Իտալիայի Հանրապետության պատմության մեջ)։ Ավելի ուշ ղեկավարել է «Երիտասարդ Իտալիա» երիտասարդական կազմակերպությունը[5]։

Պատգամավորների պալատի XV նստաշրջանում՝ 2006-2008 թվականներին, Մելոնին եղել է Ազգային դաշինք ֆրակցիայի ղեկավար, իսկ պալատի XVI նստաշրջանում՝ 2008-2011 թվականներին՝ Ազատ մարդիկ դաշինքում[6]։ XV գումարման պատգամավորների պալատում 2006 թվականի մայիսի 4-ից մինչև 2008 թվականի ապրիլի 28-ը եղել է պալատի փոխնախագահ, 2006 թվականի հունիսի 29-ից 2008 թվականի ապրիլի 28-ը ղեկավարել է Կապի և արտասահմանյան տեղեկատվության կոմիտեն (Comitato per la comunicazione e l'informazione esterna) Կառլո Ֆինցիի հիմնադրամին բիրժայի կարգավիճակ շնորհելու հանձնաժողովը (Commissione per il conferimento delle borse di studio della fondazione «carlo finzi»)[7]:

2011 թվականին Sperling & Kupfer հրատարակչությունը հրատարակել է Ջորջա Մելոնիի «Մենք հավատում ենք, ճանապարհորդություն դեպի Իտալիայի լավագույն երիտասարդ մարդիկ» (Noi crediamo. Viaggio nella meglio gioventù d’Italia)[8]:

«Իտալիայի եղբայրներ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունիսին Ջորջա Մելոնին դուրս եկավ «Ազատ ժողովրդից» և նույն թվականի դեկտեմբերին Ինյացիո լա Ռուսսայի և Գվիդո Կրոզետոյի հետ հիմնադրեցին «Իտալիայի եղբայրներ - Ազգային աջ կենտրոնը»[9]։

2013 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Մելոնին նորից անցել խորհրդարանի ստորին պալատ, որտեղ 2013 թվականի մարտի 19-ին ընդգրկվեց խառը ֆրակցիայի կազմում, իսկ 2013 թվականի ապրիլի 3-ին անցել է «Իտալիայի եղբայրներ - Ազգային դաշինք» խմբավորում-[10]։

2014 թվականի մարտի 8-ին Մելոնին ընտրվեց «Իտալիայի եղբայրներ» դաշինքի նախագահ[11]։

2014 թվականի գարնանը լրատվամիջոցները սկսեցին շոշափել Ջորջա Մելոնիի անունը Սիլվիո Բերլուսկոնիի իրավահաջորդների ցանկում[12], որպես Իտալիայի կենտրոնական ուժերի առաջնորդ, իսկ նույն թվականի աշնանը հայտնվեց հաղորդագրություն՝ մի քանի հարցումների արդյունքները, որի համաձայն Մելոնին երկրորդ տեղում էր գործող վարչապետ Մատեո Ռենցիից հետո[13]։

2015 թվականի նոյեմբերի 4-ին հայտարարվեց «Մեր երկիր - իտալացիները Ջորջա Մելոնիի հետ են» (Terra nostra — Italiani con Giorgia Meloni) շարժման նախաձեռնման մասին՝ կոչ անելով համախմբել բոլոր աջակենտրոնական ուժերին։

Հռոմի քաղաքապետի ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մարտի 16-ին Ջորջա Մելոնին հայտարարել է, որ Մատեո Սալվինիի Հյուսիսի լիգայի աջակցությամբ կմասնակցի Հռոմի քաղաքապետի ընտրություններին։ Նա իր որոշմամբ պառակտել է քաղաքական աջակենտրոնական ճամբարը, քանի որ Սիլվիո Բերլուսկոնիի «Առաջ Իտալիան» արդեն ներկայացրել էր իր թեկնածուին՝ Գվիդո Բերտոլազոյին[14]։

2016 թվականի հունիսի 5-ին ընտրության առաջին փուլում կրեց պարտություն՝ հավաքելով 20,64 % և մնալով երրորդ տեղում՝ զիջելով Իտալիայի պատգամավորիների պալատի նախագահի տեղակալ Ռոբերտո Ջակետիին (24,87%) և «Հինգ աստղերի շարժման» թեկնածու Վիրջինիա Ռաջիին (35.25%)[15]:

Կառավարության ճգնաժամ 2018 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտի 4-ին «Իտալիայի եղբայրները» մասնակցեցին խորհրդարանական ընտրություններին աջակենտրոնական կոալիցիայի կազմում՝ հավաքելով ընտրողներից մեծամասնության ձայները։ «Կասեցված» խորհրդարանի ստեղծման պատճառով նոր կառավարության ձևավորումը հետաձգվեց, և ամենայն հավանականությամբ «Հինգ աստղերի շարժում» կոալիցիան բացառապես Հյուսիսային Լիգայի հետ էր, առանց այլ աջակենտրոնական ուժերի մասնակցության։ Մայիսի 27-ին Մատտերլան հրաժարվեց հաստատել կառավարության կազմը կողմերի համաձայնությամբ, եվրոսկեպտիցիստ Պաոլո Սավոնայի մասնակցությամբ և առաջարկել է «տեխնիկական» կառավարության և ձևավորում տնտեսագետ Կարլո Կոտարելլիին, որից հետո Մելոնին իշխանության ճյուղերի համար աննախադեպ վիճակում առաջին քաղաքական գործիչ էր, պահանջում էր պետության ղեկավարի իմպիչմենտ[16]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջա Մելոնին ծնունդով Սարդինիայից իրավաբան Ֆրանչեսկո Մելոնիի և Աննա Պարատորի աղջիկն է։ 3 տարեկանում մոր և քրոջ հետ տեղափոխվել է Գարբատելայի խղճուկ բնականարան, իր հիշողությունների համաձայն, պատահաբար քրոջ հետ հրդեհել է նախկին տունը։ Նրա հայրը, այդ ժամանակ հեռացավ ընտանիքից (ուղևորվեց Կանարիա «Cavallo pazzo» առագաստանավով)։ 11 տարեկանից Ջորջան չի շփվում հոր հետ[17]։

2016 թվականի հունվարի 30-ին նա հայտարարեց, որ երեխայի է սպասում[18]։ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին ծնվեց նրա աղջիկը՝ Ջինևրան[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Meloni, non sempre condivido idee Papa (իտալ.)ANSA, 2020.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  3. https://lespresso.it/c/politica/2022/12/2/giorgia-meloni-il-teatro-nel-sangue-ecco-chi-erano-i-nonni-della-premier/38532
  4. https://ritarikunnat.fi/ritarikunnat/annetut-kunniamerkit/vuonna-2023-annetut-kunniamerkit-forlanade-utmarkelsetecken-2023/vuonna-2023-ulkomaalaisille-annetut-kunniamerkit-utmarkelsetecken-forlanade-at-utlanningar-2023/#SME_5
  5. «Giorgia Meloni: Gioventù da non bruciare» (իտալերեն). biografieonline.it. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  6. «Giorgia Meloni». Gruppi parlamentari (իտալերեն). Camera dei deputati (Portale storico). Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  7. «Giorgia Meloni». Incarichi parlamentari (իտալերեն). Camera dei deputati (Portale storico). Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  8. «Noi crediamo. Viaggio nella meglio gioventù d'Italia di Giorgia Meloni» (իտալերեն). La Feltrinelli. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
  9. «Giorgia Meloni». Argomenti del Sole (իտալերեն). Il Sole 24 ORE. 2013 թ․ փետրվարի 8. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  10. «MELONI Giorgia - FDI-AN» (իտալերեն). Camera dei deputati. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  11. «Giorgia Meloni eletta presidente di Fratelli d'Italia» (իտալերեն). Sky TG 24. 2014 թ․ մարտի 8. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
  12. Luigi Caputo (2014 թ․ մայիսի 29). «Centrodestra cerca un nuovo leader: chi prenderà il posto di Silvio Berlusconi? Giorgia Meloni e Guido Brera più popolari» (իտալերեն). Huffington Post. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  13. Denise Pardo (2014 թ․ հոկտեմբերի 13). «L'irresistibile ascesa di Giorgia Meloni. Una Marine Le Pen di casa nostra». L’Espresso (իտալերեն). La Repubblica. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  14. «Roma, Giorgia Meloni si candida a sindaco. Salvini la sostiene. Bertolaso: 'Non mi ritiro'» (իտալերեն). ANSA. 2016 թ․ մարտի 17. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  15. «Tabella risultati Roma». Comunali (իտալերեն). la Stampa. 2016 թ․ հունիսի 6. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  16. Francesca Schianchi (2018 թ․ մայիսի 28). «Scontro istituzionale mai visto: Conte rinuncia, pronto Cottarelli. Di Maio chiede l'impeachment» (իտալերեն). la Stampa. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
  17. Giorgio Dell’Arti, Alberto Spada (2014 թ․ մայիսի 27). «Giorgia Meloni». Cinquantamila Giorni (իտալերեն). Corriere della Sera. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
  18. «Giorgia Meloni al Family Day: «Sono incinta»» (իտալերեն). Vanity Fair. 2016 թ․ հունվարի 30. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
  19. «Fiocco rosa per Giorgia Meloni: è nata Ginevra» (իտալերեն). la Repubblica. 2016 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջա Մելոնի» հոդվածին։