Ջորջ Ֆերրիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Ֆերրիս
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 14, 1859(1859-02-14)[1]
ԾննդավայրGalesburg, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 22, 1896(1896-11-22)[1] (37 տարեկան)
Մահվան վայրՓիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՌենսելերի պոլիտեխնիկական ինստիտուտ
ԵրկերFerris Wheel?
Մասնագիտությունճարտարագետ, քաղինժեներ և գյուտարար
Ծնողներհայր՝ George Washington Gale Ferris?[2], մայր՝ Martha Edgerton Ferris?[2]
 George Washington Gale Ferris, Jr. Վիքիպահեստում

Ջորջ Վաշինգտոն Գեյլ Ֆերրիս Կրտսեր (անգլ.՝ George Washington Gale Ferris, Jr.;փետրվարի 14, 1859(1859-02-14)[1], Galesburg, Իլինոյս, ԱՄՆ - նոյեմբերի 22, 1896(1896-11-22)[1], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի ճարտարագետ, հայտնի է որպես սատանայի անիվի գյուտի հեղինակ։

Ֆերրիսը ծնվել է Գեյլսբերգում՝ համանուն Ջորջ Վաշինգտոն Գեյլ անվամբ կոչվող քաղաքում։ Երբ Ֆերրիսը հինգ տարեկան էր, ընտանիքը վաճառել է իր կաթի գործարանը և տեղափոխվել է Քարսոն Սիթի։ Ավելի ուշ նրանք վերաբնակեցվել են Կալիֆոռնիայում, և Ֆերիսը դպրոց հաճախել է Օֆլենդ քաղաքում։ 1881 թվականին քաղշինարարի որակավորմամբ ավարտել է Ռենսսելիրի պոլիտեխնիկական ինստիտուտը[3]։

Դրանից հետո կարիերան սկսել է երկաթուղային տրանսպորտի արդյունաբերությունում և հետաքրքրվել կամուրջների շինարարությամբ[3]։ Նա հիմնադրել է GWG Ferris & Co. ընկերությունը Փիթսբուրգում, որը թեստավորել և ստուգել է երկաթուղիների և կամուրջների մետաղային կառուցման վիճակը։

Ֆերրիսը առավել հայտնի է 1893 թվականին առաջին սատանու անիվի ստեղծմամբ Չիկագոյում Համաշխարհային ցուցահանդեսի համար[4]։ Այս ծրագիրը հավերժացրեց ճարտարագետի ազգանունը անգլերեն լեզվում․ ցանկացած սատանու անիվ Ամերիկայում անվանում են Ֆերրիսի անիվ (Ferris wheel

Մահացել է 1869 թվականի նոյեմբերի 22-ին, 37 տարեկան հասակում, Փիթսբուրգի Mercy Hospital հիվանդանոցում որովայնային տիֆից։

Ազդեցությունը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Ֆերրիսի և նրա հայտնագործության պատվին է անվանվել Սանկտ Պետերբուրգի «Ճարտարագետ Ֆերրիսի սատանու անիվ» (ավելի վաղ «Ferris Wheel») էլեկտրոնային երաժշտության խումբը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Geni(բազմ․) — 2006.
  3. 3,0 3,1 «Alumni Hall of Fame». Политехнический институт Ренсселира. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 22-ին. «Ferris began his career in the railroad industry and pursued an interest in bridge building.»
  4. «Панорама Всемирной Колумбовской выставки в Чикаго с высоты птичьего полета, 1893 г.». World Digital Library. 1893. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Ֆերրիս» հոդվածին։