Ջորջ Չապմըն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Չապմըն
Ծնվել է1559[1][2][3][…]
ԾննդավայրՀարթֆորշիր, Անգլիա կամ Հիթչին, Նորթ Հարթֆորդշիր, Հարթֆորշիր, Անգլիա
Վախճանվել էմայիսի 12, 1634(1634-05-12)[4][5][6] կամ 1634[7]
Վախճանի վայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն
Մասնագիտությունդրամատուրգ, լեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունՕքսֆորդի համալսարան
Ուշագրավ աշխատանքներBussy D'Ambois?
 George Chapman Վիքիպահեստում

Ջորջ Չապմըն (Chapman 1559[1][2][3][…], Հարթֆորշիր, Անգլիա և Հիթչին, Նորթ Հարթֆորդշիր, Հարթֆորշիր, Անգլիա - մայիսի 12, 1634(1634-05-12)[4][5][6] կամ 1634[7], Լոնդոն, Անգլիայի թագավորություն), անգլիացի բանաստեղծ և դրամատուրգ։

Ավարտել է Օքսֆորդի համալսարանը։ Չապմընի ստեղծագործությունը պատկանում է ուշ Վերածննդի շրջանին։ Հեղինակը մերթ փորձում է կյանքի կոչել XVI դարի 90-ական թվականների չափածո կատակերգությունը («Բարեկիրթ դռնապանը», «Մսյո դ’Օլիվ», հրատարակվել է 1606 թվականին), մերթ էլ Բ․ Ջոնսոնին հետևելով, գրում է ժամանակի բարքերը մերկացնող կենցաղային կատակերգություններ («Զավեշտական օրվա բերկրանքը», 1599, «Բոլորը հիմարացած», 1605)։ Չապմընի «Հե՜յ, դեպի արևելք» (Զ․ Մարստոնի և Ջոնսոնի հետ, հրատարակվել է 1605 թ.) առավել հայտնի կատակերգությունը քաղաքական երգիծանքի տարրեր է պարունակում։ Չապմընի ողբերգությունները վերադարձ են դեպի նախաշեքսպիրյան դրաման ռոմանտիկ, պաթետիկայով հանդերձ («Բյուսի դ’Ամբուա», հրատարակվել է 1607, «Շառլի՝ Բիրոնի դքսի դավադրությունն ու ողբերգությունը», մաս 1—2, հրատարակվել է 1608 թ.), դրանց հերոսներն աներեր են ընդունում հանգամանքների ճակատագրական զուգադիպությունը («Կեսարն ու Պոմպեոսը», հրատարակվել է 1631 թ.)։ Թարգմանել է Հոմերոսին, Հեսիոդոսին, Դ․ Ցուվենալիսին, ավարտել է Ք․ Մառլոյի «Հերոն և Լեանդրը» (1598) պոեմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 670