Ջորջ Հերբերտ, 5-րդ կոմս Քարնարվոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Հերբերտ, 5-րդ կոմս Քարնարվոն
Դիմանկար
Ծնվել էհունիսի 26, 1866(1866-06-26)[1][2][3]
ԾննդավայրHighclere Castle
Մահացել էապրիլի 5, 1923(1923-04-05)[1][2] (56 տարեկան)
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս
ԳերեզմանBeacon Hill
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԻթըն քոլեջ և Թրինիթի քոլեջ
Մասնագիտությունմարդաբան, քաղաքական գործիչ, հնագետ, լուսանկարիչ, եգիպտագետ, ազնվական և necropolis scholar
ԱմուսինԱլմինա Հերբերտ (Քարնարվոնի կոմսուհի)[4]
Ծնողներհայր՝ Հենրի Հերբերտ (Քարնարվոնի 4-րդ կոմս)[4], մայր՝ Էվելին Սթենհոփ[2][4]
Զբաղեցրած պաշտոններԼորդերի պալատի անդամ
ԵրեխաներՀենրի Հերբերտ (Քարնարվոնի 6-րդ կոմս) և Էվելին Բոչամփ[2]
 George Herbert, 5th Earl of Carnarvon Վիքիպահեստում

Ջորջ Էդվարդ Սթենհոուպ Մոլինո Հերբերտ, 5-րդ կոմս Քարնարվոն (անգլ.՝ George Edward Stanhope Molyneux Herbert, 5th Earl of Carnarvon, հունիսի 26, 1866(1866-06-26)[1][2][3], Highclere Castle - ապրիլի 5, 1923(1923-04-05)[1][2], Կահիրե, Եգիպտոս), անգլիացի եգիպտագետ և հնություններ հավաքող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարնարվոնի 4-րդ կոմսի և լեդի Էվելին Սթենհոուպի (1834-1875 թվականներ) որդի Հենրի Հովարդ Հերբերտ (1831-1890 թվականներ)։ Մինչ հոր մահը կրում էր Փորչեսթերի լորդի տիտղոս։

Կրթությունը ստացել է Իթընի քոլեջում և Քեմբրիջի համալսարանի Տրինիտի քոլեջում։ Տարված էր որսով, արշավներով, հազվագյուտ իրերի հավաքող էր։ Երբ բրիտանացի եգիպտագետ Էռնեստ Բաջը նրան առաջարկեց զբաղվել եգիպտագիտությամբ, Քարնարվոնը ծանոթացավ Հովարդ Քարթերի հետ։

1895 թվականի հունիսի 26-ին Սուրբ Մարգարիտի եկեղեցում Քարնարվոնն ամուսնացավ Ալմինե Վիկտորիա Մարիա Ալեքսանդրա Ուոմբուելլի՝ Մարի Բեյերի (Ֆրեդերիկ Չարլզ Ուոմբուելլի կինը) դստեր հետ, բայց նրա հարազատ հայրը, ինչպես ենթադրում էին, Ռոտշիլդների տոհմից Ալֆրեդ Ռոտշիլդն էր, ով լեդի Քարնարվոնին դարձրեց իր ժառանգորդը։

Նրանց երեխաները Հենրի Ջորջ Ալֆրեդ Մարիուս Վիկտոր Ֆրենսիս Հերբերտը (1898 թվականի նոյեմբերի 7-1987 թվականի սեպտեմբերի 22) և լեդի Էվելին Լեոնորա Ալմինա Հերբերտն (1901 թվականի օգոստոսի 15-1980 թվական) էին։

Եգիպտագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թվականին Ջորջ Քարնարվոնը և հնագետ Հովարդ Քարթերը Եգիպտոսում՝ Թեբեի ու Դեյր էլ-Բահարիի մոտ, սկսեցին իրենց պեղումները։ Բազմամյա հետազոտությունների արդյունքում գիտնականները հայտնաբերեցին 12-րդ և 18-րդ դինաստիաների փարավոնների դամբարանները։ Այդ մասին նրանք նկարագրում էին իրենց համատեղ «Հետազոտություն Թեբեում հինգ տարի» աշխատության մեջ։

Առաջին համաշխարհային պատերազմն ընդհատեց հետազոտությունները, բայց շուտով նրա ավարտից հետո պեղումները վերսկսվեցին և 1922 թվականի նոյեմբերի 22-ին Քարնարվոնն ու Քարթերը բացեցին Թութանհամոնի դամբարանը։ Թութանհամոնը մ.թ.ա. XIV դարի Ամարնաների շրջանի փարավոն էր։ Թաղման սենյակը բացվել է 1923 թվականի փետրվարին, իսկ 1924 թվականի հունվարին գտնվել է սարկոֆագը։

1923 թվականի ապրիլի 5-ին Ջորջ Քարնարվոնը մահացավ Կահիրեում թոքաբորբից։ Լորդ Քարնարվոնի մահվան հանգամանքը լրատվամիջոցների համար առիթ հանդիսացավ փարավոնի անեծքի մասին լեգենիդի տարածմանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Հերբերտ, 5-րդ կոմս Քարնարվոն» հոդվածին։