Ջովանի Պաոլո Լոմացո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջովանի Պաոլո Լոմացո
Ծնվել էմայիսի 6, 1538 կամ ապրիլի 26, 1538[1][2]
ԾննդավայրՄիլան, Միլանի դքսություն[2]
Վախճանվել էհունվարի 27, 1592(1592-01-27)[3][4][5][…] (53 տարեկան) կամ փետրվարի 13, 1600(1600-02-13)[1] (61 տարեկան)
Մահվան վայրՄիլան[2]
Մասնագիտություննկարիչ, արվեստագետ և արվեստագետ
ՈճԻտալական Վերածնունդ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներԻնքնապատկեր
 Giovanni Paolo Lomazzo Վիքիպահեստում

Ջովանի Պաոլո Լոմացո (իտալ.՝ Giovanni Paolo Lomazzo, մայիսի 6, 1538 կամ ապրիլի 26, 1538[1][2], Միլան, Միլանի դքսություն[2] - հունվարի 27, 1592(1592-01-27)[3][4][5][…] կամ փետրվարի 13, 1600(1600-02-13)[1], Միլան[2]), մաներիզմի դարաշրջանի իտալացի նկարիչ, պոետ, կոլեկցիոներ և արվեստի տեսաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչի ծնողները ծագումով Լոմբարդիայի Լոմացո քաղաքից են։ Ջովանին Լոմբարդիայի հայտնի նկարիչ-մաներիստ Գաուդենցիո Ֆերարիի զարմիկն է։ Լոմացոն Միլանում եղել է Ջովանի-Բատիստ դելա Չերվայի աշակերտը, որն ուսանել էր Գաուդենցիո Ֆերարիի մոտ, դարձել էր նրա գլխավոր օգնականը, իսկ ավելի ուշ ժառանգել էր նրա արվեստանոցը[6]։

Ջովանի Պաոլո Լոմացոն աշխատել է Միլանում, Լոդիում և Պյաչենցայում։ Կրել է Ռաֆայելի և Միքելանջելոյի ազդեցությունը։ Նրա առաջին գեղանկարչական աշխատանքներից է եղել հայտնի նկարիչ Բերնարդինո Լուինիի աշխատանքը նմանակող կտավների շարքը (գտնվել է Կարոնո Պերտուզելա քաղաքի Սանտա Մարիա Նուովա եկեղեցում)։ Լոմացոն հայտնի է դարձել այն բանի շնորհիվ, որ նկարել է Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» կտավի ավելի մեծ կրկնօրինակը Միլանի Սանտա Մարիա դելա Պաչե եկեղեցու սեղանատանը (ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ)։ Նրան հաջողության է բերել դիմանկարչի գործունեությունը, բայց ստեղծագործությունների մեծ մասը չի պահպանվել։ Ֆլորենցիայում Լոմացոն որոշ ժամանակ ծառայել է որպես կոմս Կոզիմո Մեդիչիի պատկերասրահի վերակացու։

1960-ական թվականների վերջերին և 1970-ական թվականների սկզբին Լոմացոն մոնումենտալ և խիստ ոճով նկարազարդել է Միլանի մի քանի եկեղեցիների բեմերը։ Լոմացոյի ամենանշանակալից գործը որպես գեղանկարիչ համարվում է Միլանի Սան Մարկո եկեղեցում Ֆոպի կապելլայի որմնանկարների շարքը, որի թեման Սուրբ Պետրոսի և Պավելի պատմություններն են (1573)։ Այս նախաձեռնության ավարտից հետո նկարիչն աչքերի հիվանդության պատճառով ստիպված է եղել թողնել գեղանկարչությունը։ Իր կյանքի մնացած մասն անցկացրել է գրականություն և արվեստի տեսություն դասավանդելով։

Ջովան Պաոլո Լոմացոն մահացել է ինը տարի տևած երկարատև հիվանդությունից հետո իր տանը 1592 թվականի հունվարի 27-ին։ Ջովանի Ամբրոջո Ֆիջինոն, Կրիստոֆորո Չոկան և Ջիրոլամո Չոկան եղել են վերջինիս աշակերտները։

Լոմացո։ Գեղանկարչության արվեստի տեսություն

Գրական-տեսական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոմացոն կազմել է գեղանկարչության լոմբարդյան մաներիզմի պատմության հանգամանալից համայնապատկերը, ինչով զգալիորեն լրացրել է Ջորջո Վազարիի ստեղծած նկարը։ Լոմացոն գրել է երկու աշխատություն, որոնք դարձել են արվեստագիտության տեսական պատմության կարևոր ուղենիշերը։ Նրա առաջին «Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության արվեստի մասին աշխատությունը» (Trattato dell'arte della pittura, scultura ed architettura, 1584) «Արվեստի գրականություն» ստեղծագործությունում (Die Kunstliteratur. Ein Handbuch zur Quellenkunde der neueren Kunstgeschichte, 1924) մեկնաբանվել է ավստրիացի արվեստի պատմաբան Հուլիուս ֆոն Շլոսերի կողմից որպես «դեկորի հայեցակարգի ուղեցույց, որը Ռենեսանսը մասամբ ժառանգել է դասական անտիկությունից»։ Աշխատությունում հիմնավորված են մաներիզմի արվեստի գաղափարները՝ մարմինների համամասնության երկարացում, էմոցիոնալ լարվածություն, ճշգրտություն, ուրվագծերի էքսպրեսիվություն, գույների կոնտրաստային հարաբերություն։ Լոմացոն առանձնահատուկ նշանակություն է տվել այսպես կոչված «օձաձև գծին», որն արտահայտել է լարված պլաստիկ շարժումները։ Նման տեաձև ճկված գիծը պատկերված մարմիններին հաղորդել է բնորոշ ճկվածություն, որը դասական համամասնության տեսանկյունից թվում է մաներային, բայց նկարիչ-մաներիստները դրական գնահատական են տվել վերջինիս և սահմանել այն որպես տերմին (լատին․՝ artificio)[7]։

Մյուս՝ «Գեղանկարչության տաճարի գաղափար» (Idea del tempio della pittura, 1590), աշխատությունում Լոմացոն առաջարկում է ստեղծագործող անձի բնավորության մեկնաբանումը համաձայն չորս խառնվածքների թեորիայի։ Աշխատությունում բերվում է նաև տաճար պատկերող նկարի նկարագրությունը, որի յոթ սյունաշարերը խորհրդանշում են «գեղանկարչության յոթ հիմնասյուները», որոնք անձնավորում են Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Ռաֆայելը, Պոլիդորո դա Կավարաջոն, Անդրեա Մանտենյան, Տիցիանը և Գաուդենցիո Ֆերարին։ Ֆրեդերիկո Ցուկարոյի «Գեղանկարիչների, քանդակագործների և ճարտարապետների միտքը» աշխատության հետ միասին Լոմացոյի տեսական աշխատանքները կազմում են մաներիզմի արվեստի առաջին ավարտին հասցված էսթետիկ թեորիան[8]։

Լոմացոն երկխոսությունների ձևով գրված անսովոր բանաստեղծությունների հեղինակ է, որոնք իբր թե հորինվել են նկարիչների, երաժիշտների, արհեստավորների և դերասանների խմբերի կողմից, որոնք գաղտնի հավաքվել են Բաքոսի հովանու տակ և հանպատրաստից ստեղծագործել են տարբեր թեմաներով։ Այդ բանաստեղծությունները հրատարակվել են երկու ժողովածուներում՝ «Գրոտեսկներ» (Grotteschi) և «Արաբեսկներ» (Rabìsch)։ Դրանցում Լոմացոն, ցուցադրելով իր խորագիտակությունը, մեջբերումներ է արել Կաբալայից, Ագրիպա Կորնելիուսի «Օկուլտիվ փիլիսոփայությունից» և այլ անսովոր աղբյուրներից)[9][10]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Autoritratto (1558, Արվեստի պատմության թանգարան, Վիեննա)
  • Allegoria della cena quadragesimale (1567, Пьяченца, разрушена в 1944)
  • Cristo nell’orto (1568, Միլան)
  • Autoritratto come Abate dell’Accademia della Val di Blenio (1568, Միլան, Բրերա պատկերասրահ)
  • Noli me tangere (1568)
  • Stigmate di san Francesco con i santi Bernardino e Bartolomeo (1568 - 1570)
  • Crocifissione (1570)
  • Natività (1570)
  • Pietà (1570)
  • Affreschi e pala d’altare (1570-1571)
  • Cristo nell’orto (1572)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 3,2 Giovanni Paolo Lomazzo (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  5. 5,0 5,1 5,2 Kemp M. Lomazzo, Giovanni Paolo // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T051601
  6. Romano G. Giovan Рaolo Lomazzo, in Gaudenzio Ferrari e la sua scuola: i cartoni cinquecenteschi dell'Accademia Albertina. — Torino, 1982
  7. G. P. Lomazzo, Scritti sulle arti, a cura di R. P. Ciardi. — Firenze, 1973-1974
  8. Власов В. Г.. Ломаццо, Джованни Паоло // Стили в искусстве. В 3-х т. — СПб.: Кольна. Т. 2. — Словарь имен, 1996. — С. 521
  9. Accademia dei Facchini della Val di Blenio - Wikipedia
  10. Lynch J. B. Giovanni Paolo Lomazzo's self portrait in the Brera // «Gazette des Beaux Arts», LXIV, 1964, p. 189

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kassimatis M.Z. Zur Kunsttheorie des Malers Giovanni-Paolo Lomazzo (1538—1600). Frankfurt/Main; New York: P. Lang, 1985.
  • Manegold K. Wahrnehmung, Bild, Gedächtnis: Studien zur Rezeption der aristotelischen Gedächnistheorie in den kunsttheoretischen Schriften des Giovanni Paolo Lomazzo. Hildesheim; New York: Olms, 2004
  • Morandotti A. Milano profana nell’età dei Borromeo. Milano: Electa, 2005
  • Isella D. Lombardia stravagante: testi e studi dal Quattrocento al Seicento tra lettere e arti. Torino: Einaudi, 2005

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովանի Պաոլո Լոմացո» հոդվածին։