Ջոնաթան Սաֆրան Ֆոեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոնաթան Սաֆրան Ֆոեր
անգլ.՝ Jonathan Safran Foer
Ծնվել էփետրվարի 21, 1977(1977-02-21)[1][2][3][…] (47 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն
Մասնագիտությունվիպագիր, կարճ պատմվածքներ գրող
ԱզգությունԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓրինսթոնի համալսարան և Georgetown Day School?
Ուշագրավ աշխատանքներԱմեն ինչ լուսավորված է (2002)
ԱշխատավայրՆյու Յորքի համալսարան և Եյլի համալսարան
Պարգևներ
ԱմուսինՆիկոլ Քրաուս
 Jonathan Safran Foer Վիքիպահեստում

Ջոնաթան Սաֆրան Ֆոեր (անգլ.՝ Jonathan Safran Foer, փետրվարի 21, 1977(1977-02-21)[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[6]), ամերիկացի գրող, հայտնի է «Ամեն ինչ լուսավորված է» (անգլ.՝ Everything is illuminated) (2002 թ.) և «Չափազանց աղմկոտ և անհավատալիորեն մոտ» (անգլ.՝ Extremely Loud and Incredibly Close) (2005 թ.) վեպերով։ 2009 թվականին Ֆոերը գրել է «Կենդանիներ ուտելիս» (անգլ.՝ Eating animals) վավերագրությունը[7]։ Ֆոերը այժմ դասավանդում է ստեղծագործական գրականություն Նյու Յորքի համալսարանում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնաթան Սաֆրան Ֆոերը ծնվել է 1977 թվականին Վաշինգտոնում։ Հայրը՝ Ալբերտ Ֆոերն է, ով Ամերիկայի հակամենաշնորհային ինստիտուտի նախագահն է, իրավաբան, մայրը՝ Էսթեր Սաֆրան Ֆոերը Հոլոքոստից փրկվածների դուստր է և այժմ Sixth & I Historic Synagogue-ի տնօրենն է[8]։ Ֆոերը հրեական ընտանիքի միջնեկ որդին է, ավագ եղբայրը՝ Ֆրանքլին Ֆոերը, The New Republic ամսագրի խմբագիրն է, իսկ կրտսեր եղբայրը՝ Ջոշուա Ֆոերը, ֆրիլանս լրագրող է։

Ֆոերը շատ զգայուն և աչքի ընկնող երեխա էր, 8 տարեկանում վնասվել է քիմիայի դասասենյակում, որի մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքի վրա[8]։

Ֆորեը հաճախել է Ջորջթաունի ցերեկային դպրոցը և Փրինսթոնի Համալսարանը։ 1995 թվականին՝ առաջին կուրսում, Սաֆրանը Ջոյս Քերոլ Օեթսի հետ հաճախում է սկսնակ գրողների համար նախատեսված դասընթացներին[9], քանի որ հետաքրքիր էր համարում գրելը[10]։

Օատերը հետագայում դառնում է Սաֆրան Ֆոերի թեզի ղեկավարը։ Սաֆրանը նշում է, որ դրանից հետո «իր կյանքը ամբողջությամբ փոխվում է[10]»։

Փրիննսթոնն ավարտելուց հետո, Ֆոերը հաճախում է Մոունթ Սինայի բժշկական դպրոցը, սակայն շուտով թողնում է այն՝ նախընտրելով գրողի աշխատանքը[11]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Ֆոերն ավարտում է Փրինսթոնը փիլիսոփա մասնագիտությամբ[8] և ապա մեկնում է Ուկրաինա թեզն ավելի ծավալուն դարձնելու նպատակով։

2001 թվականին Ֆոերը խմբագրում է «Թռչունների տարամիտում․ հեղինակային արձակ և պոեզիա, ներշնչված Ջոզեֆ Քորնելի աշխատանքներով» (անգլ.՝ A Convergence of Birds: Original Fiction and Poetry Inspired by the Work of Joseph Cornell)։ Թեզը ծավալվում է վերածվելով վեպի «Ամեն ինչ լուսավորված է» անվամբ, որը տպագրվում է 2002 թվականին։ Գիրքը ստանում է Հրեական ազգային գրքի և Գարդիանի առաջին գրքի մրցանակները[12]։

2004 թվականին Ֆոերը կիսում է Ռոբերտ Բինգհեմի մրցանակը Հայնրիխ և Մոնիկ Տրյուոնի հետ։ 2005 թվականին Ֆոերը Լիվ Շրայբերի հետ ադապտացնում է «Ամեն ինչ լուսավորված է» վեպը և գրում ֆիլմային տարբերակը։

Ֆոերի երկրորդ վեպը՝ «Չափազանց աղմկոտ և անհավատալիորեն մոտ», տպագրվել է 2005 թվականին։ Վեպում Ֆոերը պատմում է 9-ամյա Օսկար Շելի պատմությունը, որոնք սկսում են սեպտեմբերի 11-ի դեպքերից (9/11)՝ Շելի հոր մահից հետո։ «Չափազանց աղմկոտ և անհավատալիորեն մոտ» վեպքում Ֆոերը օգտագործում է գրելու ոչ ավանդական տեխնիկա[13] and excoriation[14]։

Չնայած քննադատությունը, վեպը շատ արագ վաճառվում է և թարգմանվում մի քանի լեզուներով։ Ավելին, Վորներ Բրոս․ և Փարամաունթ ընկերությունները վեպը վերածում են ֆիլմի։ Ֆիլմի պրոդյուսերը Սքոթ Րուդինն էր[15], իսկ Ստեֆան Դալդրին՝ ռեժիսորը[16]։

2005 թվականին Ֆոերը գրում է օպերայի լիբրետո «Լռությունից փախչելու յոթ փորձերը» անվամբ, որի պրեմիերան տեղի է ունենում 2005 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Բեռլինի պետական օպերայում[17]։

Նյու Յորքում Ֆոերը քննարկում է իր «Կենդանիների ուտելիս» գիրքը։

Ֆոերը մինչ 10 տարեկանը պարբերաբար եղել է բուսակեր (մի քանի տարի բուսակեր, ապա ամենակեր), բայց 2006 թվականին գրում է «Եթե սա Կոշերն է․․․» փաստագրությունը, որը սատարում էր հրեական բուսակերությունը[18]։

2008 թվականի գարնանը Ֆոերն առաջին անգամ դասավանդում է գրելու արվեստ, հանդես գալով որպես հրավիրյալ դասախոս Յեյլի Համալսարանում[19]։ Ֆոերն այժմ դասախոսում է Նյու Յորքի համալսարանում[20]։ 2010 թվականի նոյեմբերին տպագրել է իր երրորդ վեպը՝ «Գաղտնագրերի վեպը» (անգլ.՝ Tree of Codes) անվամբ։

2012 թվականի մայիսին Բրաուն Լիթլի հետ սկսում է համատեղ աշխատանք իր չորրորդ վեպի վրա՝ «Փախուստ մանկական հիվանդանոցից» (անգլ.՝ Escape From Children's Hospital) անվամբ, որը տպագրվելու է 2014 թվականին[21]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի հունիսին Ֆոերն ամուսնանում է Լիքոլ Քրաուսի հետ։ Նրանք այժմ ապրում են Նյու Յորք, Բրքուլինում և ունեն երկու երեխա։

Մրացանակներ, ճանաչում և քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Ֆոերը շնորհվում է Zoetrope։ All-Story-ի արձակի մրցանակին, 2003 թվականին՝ Նյու Յորքի հանրային գրադարանի երիտասարդ առյուծների մրցանակին, իսկ 2007 թվականին՝ ընդգրկվում է Գրանտայի «Լավագույն երիտասարդ ամերիկյան վիպագիրների» ցանկում[22]։

2010 թվականի հունիսին, Ֆոերը ընդգրկվում է Նյու Յուրքեր շաբաթաթերթի «20 Under 40» ցանկում, որտեղ ըստ Նյու Յորքերի ընդգրկվում են տասնամյակի այն բոլոր երիտասարդ գրողները, որոնք «ունեն կամ կունենան կարևոր դեր սեփական սերնդի պատմության մեջ»[23]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վավերագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճ պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. https://www.americanacademy.de/person/jonathan-safran-foer/
  5. Epstein, Jennifer. "Creative writing program produces aspiring writers Արխիվացված 2008-01-13 Wayback Machine, The Daily Princetonian, 2004-12-06. Retrieved on 2008-10-30.
  6. 6,0 6,1 Deutsche Nationalbibliothek Record #124458343 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. «Jonathan Safran Foer». Fantasticfiction.co.uk. Վերցված է 2012 թ․ մարտի 31-ին.
  8. 8,0 8,1 8,2 Solomon, Deborah. "The Rescue Artist", Նյու Յորք Թայմս, 2005-02-27. Retrieved on 2008-05-24.
  9. Nash, Margo. "Learning to Write From the Masters", Նյու Յորք Թայմս, 2002-12-01. Retrieved on 2008-10-29.
  10. 10,0 10,1 Birnbaum, Robert. "Jonathan Safran Foer: Author of Everything is Illuminated talks with Robert Birnbaum", Identity Theory (webzine), 2006-05-26. Retrieved on 2008-10-29.
  11. Hartocollis, Anemona. "Getting Into Med School Without Hard Sciences", Նյու Յորք Թայմս, 2010-07-29. Retrieved on 2010-07-30.
  12. Gibbons, Fiachra. Gibbons, Fiachra (2002 թ․ դեկտեմբերի 4). «First journey ends with Guardian book prize». The Guardian. London. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.
  13. Kirn, Walter. Kirn, Walter (2005 թ․ ապրիլի 3). «'Extremely Loud and Incredibly Close': Everything Is Included». The New York Times. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.
  14. Siegel, Harry. «Extremely Cloying & Incredibly False». 2005 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 28-ին.
  15. «Press Release for Extremely Loud and Incredibly Close». Houghton Mifflin Company. 2006. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 8-ին. {{cite web}}: External link in |work= (օգնություն)
  16. «Stephen Daldry to Bring Safran Foer's Extremely Loud and Incredibly Close to the Screen». Heyuguys.co.uk. 2010 թ․ ապրիլի 1. Վերցված է 2012 թ․ մարտի 31-ին.
  17. Quinn, Emily. "Opera With Libretto by Novelist Jonathan Safran Foer Will Premiere in Berlin in September" Արխիվացված 2016-03-11 Wayback Machine, Playbill, 2005-07-25. Retrieved on 2009-05-24.
  18. Foer, Jonathan Safran. «If This Is Kosher…».
  19. «Famed Author to Teach Fiction». [1]. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 19–ին-ին. {{cite web}}: External link in |work= (օգնություն)
  20. «Jonathan Safran Foer». New York University. Վերցված է 2009 թ․ մարտի 25-ին.
  21. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 28-ին.
  22. «Jonathan Safran Foer | Granta Best of Young American Novelists 2». Granta. 2007. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 30-ին.
  23. http://www.newyorker.com/online/blogs/backissues/2010/06/back-issues-the-future-is-now.html
  24. Scieszka, Jon. «Noisy Outlaws, Unfriendly Blobs, and Some Other Things . . .: That Aren't as Scary, Maybe, Depending on How You Feel About Lost Lands, Stray ... So Maybe You Could Help Us Out (Mcsweeneys) (9781932416350): Nick Hornby, Neil Gaiman, Jon Scieszka, Jonathan Safran Foer, Editors of McSweeney's, Lemony Snicket: Books». Amazon.com. Վերցված է 2012 թ․ մարտի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնաթան Սաֆրան Ֆոեր» հոդվածին։