Ջոնաթան Դեյթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոնաթան Դեյթոն
անգլ.՝ Jonathan Dayton
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 16, 1760(1760-10-16)[1]
ԾննդավայրԷլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 9, 1824(1824-10-09)[2][3] (63 տարեկան)
Մահվան վայրԷլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԳերեզմանՆյու Ջերսի
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓրինսթոնի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Էլիաս Դեյթոն
Զբաղեցրած պաշտոններԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, Member of the New Jersey General Assembly?, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, Member of the State Senate of New Jersey?, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր և ԱՄՆ սենատոր
ԿուսակցությունPro-Administration Party? և Ֆեդերալիստական կուսակցություն
Ստորագրություն
Изображение автографа
 Jonathan Dayton Վիքիպահեստում

Ջոնաթան Դեյթոն (անգլ.՝ Jonathan Dayton, հոկտեմբերի 16, 1760(1760-10-16)[1], Էլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ - հոկտեմբերի 9, 1824(1824-10-09)[2][3], Էլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ), Նյու Ջերսիի բնակիչ, ամենաերիտասարդ սահմանադրության հեղինակն աշխարհում. իր ժամանակին նա է գրել ԱՄՆ Սահմանադրությունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտելով Նյու-Ջերսի Քոլեջը, ընդունվել է Կոնտինենտալ բանակի շարքերը։ Պատերազմի ավարտից հետո ստացել է իրավաբանական կրթություն և ստացել է փաստաբանի աստիճան։ Մասնակցության հրավեր է ստացել Սահմանադրության քննարկման գործընթացին և գրել է այն, անտեսելով նրա որոշ կետերի քննադատությունները։ 1787-1788 թթ. Նա Նյու Ջերսի նահանգի Կոնտինենտալ կոնգրեսի[4] անդամ էր։ Նրա հայրը՝ Էլիաս Դեյթոնը նույնպես կոնգրեսի անդամ էր, սակայն այդ տարիներին նա այնտեղ գնալ չէր կարող։ Չորս տարի անընդմեջ նա եղավ ԱՄՆ Կոնգրեսի անդամ, որպես Նյու Ջերսի նահանգի ներկայացուցիչ, նստում էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։

1795-1799 թթ. Կոնգրեսում իր աշխատանքի չորրորդ և հինգերորդ շրջաններում նա Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնում էր։ 1799-1805 թթ. ծառայել է ԱՄՆ Սենատում։

Նրա անունով է կոչվել Դեյթոն քաղաքը, որը գտնվում է Օյահո նահանգում։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օհայոի Դեյթոն քաղաքը կոչվել է Ջոնաթան Դեյթոնի անունով, թեև նա երբեք չի եղել այդ բնակավայրում։ Այն հիմնադրվել է 1796 թ.-ին, այն ժամանակ, երբ Դեյթոնը ստորագրեց Սահմանադրության հաստատման փաստաթուղթը։ Մինչ այդ քաղաքի տարածքը 250,000 ակր (1.011 կմ ²) պատկանում էր Արթուր Սենտ-Կլերի, Ջեյմս Ուիլկինսոնի և Իսրաիլ Լադլուի ընկերությանը (տարածք Մայամիի գետավազանում)։ Նրա անունով են կոչվել Նյու Ջերսի նահանգի Ջոնաթան Դեյթոնի ավագ դպրոցը, Նյու Ջերսի նահանգի Դեյթոն շրջանը, Նյու Ջերսիի Դեյթոն թաղամասը,Նյու Ջերսիի նահանգի Դեյթոնյան փողոցը, Դեյթոն թաղամասը և՛ Դեյթոնում, և՛ Նյու Ջերսիում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 Find A Grave — 1996.
  4. «ԱՄՆ-ի Սահմանադրության մշակումը և ընդունումը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնաթան Դեյթոն» հոդվածին։