Ջոն Քրոմվել Մադեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Քրոմվել Մադեր
Ծնվել էօգոստոսի 7, 1946(1946-08-07)[1][2][3][…] (77 տարեկան)
Ռոանոկ, Վիրջինիա, ԱՄՆ[4][5]
Քաղաքացիություն ԱՄՆ[6][7]
Մասնագիտությունաստղագետ, ֆիզիկոս, աստղաֆիզիկոս և հետազոտող
Հաստատություն(ներ)Մերիլենդի համալսարան
Գործունեության ոլորտաստղաֆիզիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Ամերիկյան ֆիզիկական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Միջազգային աստղագիտական միություն և Ամերիկյան աստղագիտական միություն
Ալմա մատերԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Սուորթմոր քոլեջ և Newton High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Պարգևներ
 John C. Mather Վիքիպահեստում

Ջոն Քրոմվել Մադեր (անգլ.՝ John Cromwell Mather, օգոստոսի 7, 1946(1946-08-07)[1][2][3][…], Ռոանոկ, Վիրջինիա, ԱՄՆ[4][5]), ամերիկացի ֆիզիկոս, աշխատում է ՆԱՍԱԳոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնում։ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Մրցանակը ստացել է 2006 թվականին, համատեղ Ջորջ Սմութի հետ, «տիեզերական ֆոնային ճառագայթման էներգետիկ սպեկտրի անիզոտրոպության և սև մարմնային կառուցվածքի հայտնաբերման համար»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադերը ստացել է ֆիզիկայի բակալավրի կոչում 1968 թվականին Սուորթմոր-քոլեջում, ապա 1974 թվականին փիլիսոփայության դոկտորի կոչում ֆիզիկայի ասպարեզում Բերկլիի համալսարանում։

COBE նախագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադերը ղեկավարել է COBE նախագծի աշխատակիցների խումբը[14], նախագծի շրջանակներում COBE արբանյակի վրա տեղադրված սարքավորման շնորհիվ հնարավոր եղավ գրանցել մնացորդային ճառագայթման աննշան փոփոխություններ, որը ինքնին ճեղքում էր վաղ տիեզերքի հետազոտություններում[15]։ Այս հետազոտությունները հանդիսանում էին «տիեզերքի ծնունդի ապացույց», որի մասին նախագծի մեկ այլ ղեկավար Ջորջ Սմութը ասաց, «եթե դուք հավատում եք Աստծոն, ապա դա նման է նրան նայելուն»[16][17]։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին, այլ նոբելյան մրցանակի դափնեկիրների հետ ստորագրել է բաց նամակ ուղղված Գրինփիս-ին, Միավորված ազգերի կազմակերպությանը և աշխարհի պետությունների կառավարություններին, որը կոչ էր անում դադարեցնել պայքարը Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների դեմ[18][19][20]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.nndb.com/lists/505/000063316/
  2. 2,0 2,1 http://www.nndb.com/people/915/000137504/
  3. 3,0 3,1 John C. Mather FactsNobel Foundation.
  4. 4,0 4,1 4,2 Overbye D. 2 Americans Win Nobel in Physics // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2006. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  5. 5,0 5,1 5,2 http://www.scienceguardian.com/blog/nobel-for-the-big-bang-not-for-halton-arp.htm
  6. Mather J. C. Cosmic background explorer (COBE) mission — 1993. — doi:10.1117/12.157821
  7. PREVIEW-U.S. seen keeping grip on science Nobels -- for now // reuters.com — 2007.
  8. The Nobel Prize in Physics 2006Nobel Foundation.
  9. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  10. https://aas.org/grants-and-prizes/dannie-heineman-prize-astrophysics
  11. https://www.amacad.org/rumford-prize-recipients
  12. https://gruber.yale.edu/cosmology-laureates
  13. https://searchpub.nssc.nasa.gov/servlet/sm.web.Fetch/Agency_Awards_Historical_Recipient_List.pdf?rhid=1000&did=2120817&type=released
  14. «Pictures of a Newborn Universe» (Press release). Royal Swedish Academy of Sciences. 2006 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 5-ին.
  15. Smoot, G.F.; և այլք: (September 1992). «Structure in the COBE differential microwave radiometer first-year maps». Astrophysical Journal. 396 (1): L1–L5. Bibcode:1992ApJ...396L...1S. doi:10.1086/186504.
  16. Associated Press (1992 թ․ ապրիլի 24). «U.S. Scientists Find a 'Holy Grail': Ripples at Edge of the Universe». International Herald Tribune. էջ 1.
  17. Thomas H. Maugh, II (1992 թ․ ապրիլի 24). «Relics of Big Bang, Seen for First Time». Los Angeles Times. էջեր A1, A30.
  18. 107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs
  19. Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)
  20. Նամակը ստորագրող նոբելյան դափնեկիրների ցանկ
  21. «Dannie Heineman Prize for Astrophysics». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Քրոմվել Մադեր» հոդվածին։