Ջոն Ուոթսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Ուոթսոն
անգլ.՝ John Broadus Watson
Ծնվել էհունվարի 9, 1878(1878-01-09)[1][2][3][…]
Գրինվիլ, Հարավային Կարոլինա, ԱՄՆ[4]
Մահացել էսեպտեմբերի 25, 1958(1958-09-25)[4][1][2][…] (80 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԳերեզմանWillowbrook Cemetery[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունհոգեբան և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Ջոնս Հոփքինսի համալսարան
Գործունեության ոլորտհոգեբանություն
Պաշտոն(ներ)Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահ
ԱնդամակցությունԱմերիկյան հոգեբանական ասոցիացիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՖուրմանի համալսարան, Չիկագոյի համալսարան և Greenville High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարՋեյմս Ռոուլանդ Էնջել
Ազդվել էԻվան Պավլով
Ամուսին(ներ)Mary Ickes? և Rosalie Rayner?
Երեխա(ներ)William Rayner Watson?, James Broadus Watson?, Mary Ickes Watson? և John Ickes Watson?
 John Broadus Watson Վիքիպահեստում
«Փոքրիկ Ալբերտը» գիտափորձ

Ջոն Բրոդես Ուոթսոն (հազվադեպ՝ Ջոն Բրոադուս Ուոթսոն, անգլ.՝ John Broadus Watson, հունվարի 9, 1878(1878-01-09)[1][2][3][…], Գրինվիլ, Հարավային Կարոլինա, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 25, 1958(1958-09-25)[4][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի հոգեբան, բիհեյվիորիզմի (անգլ.՝ behaviour-վարք) հիմնադիրը։ Բիհեյվիորիզմը 20-րդ դարի արևմտյան հոգեբանության ամենատարածված տեսություններից մեկն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Ուոթսոնը ծնվել է 1878 թվականի հունվարի 9-ին Գրինվիլում։ Ծնողները՝ Էմմա և Փայքենս Ուոթսոնները, բնակվել են Հարավային Կարոլինայում՝ Թրևելերս Ռեսթ փոքրիկ ավանում։ Մայրը շատ կրոնասեր է եղել, ուստի տղայի կյանքը լի է եղել սահմանափակումներով և արգելքներով։ Անձամբ Փայքենսը նախընտրել է բավականաչափ շվայտ կյանք։ Այդ հողի վրա սկանդալները 1891 թվականին հանգեցրել են ընտանիքից հոր հեռանալուն, երբ տղան 13 տարեկան է եղել։ Ջոնը կապված է եղել հոր հետ, այդ պատճառով էլ դժվար էր տարել բաժանումը և մինչև կյանքի վերջ չի կարողացել ներել նրան։

Մեծացել է Գրինվիլում (Հարավային Կարոլինա) և հենց այնտեղ գտնվող Ֆուրմանի համալսարանում ստացել մագիստրոսի դիպլոմ։ Դասախոսներից մեկի հորդորով՝ ավելի ուշ ընդունվել է Չիկագոյի համալսարան՝ Ջոն Դյուիի մոտ փիլիսոփայություն սովորելու նպատակով։ Սակայն իր իսկ խոսքերով, նա չի հասկացել, թե ինչի մասին է առհասարակ խոսում Դյուին և շուտով գերադասել է փոխել գիտական ղեկավարին՝ դիմելով հոգեբան Ջեյմս Էնջելին և ֆիզիոլոգ Հենրի Դոնալդսոնին։ Պատրաստվել է Ժակ Լյոբի հետ աշխատել շների ուղեղի ուսումնասիրության վրա։ Այդ գիտնականների համատեղ աշխատանքն ավելի ուշ հանգեցրել է վարքագծի ուսումնասիրության խիստ և օբյեկտիվ մոտեցման ձևավորմանը։

Նրա դոկտորական ատենախոսությունը, որը պաշտպանվել է Չիկագոյի համալսարանում 1903 թվականին («Կենդանիների ուսուցում։ Նյարդային համակարգի աճի հետ կապված սպիտակ առնետի ֆիզիկական զարգացման փորձարարական ուսումնասիրություն»), եղել է առնետների վարքագծի վերաբերյալ առաջին ժամանակակից գիրքը։

1913 թվականի փետրվարի 24-ին Ջոն Ուոթսոնը Նյու Յորքում կարդացել է «Հոգեբանությունը բիհեյվիորիստի տեսանկյունից» հայտնի դասախոսությունը (հրովարտակը)։ Բիհեյվիորիզմի ժամանակից ի վեր հոգեբանությունը բուռն կերպով զարգացել է որպես փորձարարական գիտություն։ Ուոթսոնն ընդհանուր առմամբ հերքել է գիտակցությունը որպես գիտական հետազոտության առարկա՝ հոգեկան երևույթները միացնելով վարքի տարբեր ձևերի հետ, որը հասկացվում է որպես արտաքին միջավայրի՝ օրգանիզմից ազդակների հանդեպ օրգանիզմի ռեակցիաների ամբողջություն։ Հոգեբանական ուսումնասիրության նպատակն է կանխագուշակել, թե ինչպիսին կլինի ռեակցիան և որոշել ընթացիկ ազդակի բնույթը։ Ռեակցիայի հնարավորությունները շատ մեծ են։ Ուոթսոնն առանձնացնում է ռեակցիայի 4 խոշոր դաս.

  • տեսանելի (էքսպրեցիտ) - դռների բացելը, ջութակ նվագելը,
  • անտեսանելի (սովորական ռեակցիաներ (իմպլցիիտ)) - մտածելը, որը մենք համարում ենք ներքին խոսակցություն,
  • տեսանելի ժառանգական ռեակցիաներ - բնազդական և հուզական ռեակցիաներ (փռշտոց և այլն),
  • անտեսանելի ժառանգական ռեակցիաներ - ներքին սեկրեցիայի համակարգ (ֆիզիոլոգիա

Բիհեյվիորիզմի տեսանկյունից հոգեբանությունը բնական գիտությունների օբյեկտիվ ճյուղ է։ Դրա նպատակն է վարքագծի կանխագուշակումը և դրա վերահսկողությունը։

Բիհեյվիորիզմի ազդեցությունն այնքան սրընթաց կերպով է աճել, որ նա 1915 թվականին ընտրվել է Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահ։

1920 թվականին Ուոթսոնը ստիպված է եղել լքել Ջոն Հոփքինսի համալսարանում զբաղեցրած իր պաշտոնը՝ ամուսնալուծության և իր օգնական Ռոզալի Ռեյների հետ սիրավեպի հետ կապված սկանդալի պատճառով (Ռոզալի Ռեյները 11 ամսական տղայի հույզերը պայմանավորող աշխատանքի համահեղինակն է, որը հոգեբանության պատմության մեջ մտել է որպես «Փոքրիկ Ալբերտի» գիտափորձ)։ Ավելի ուշ ամուսնացել է Ռեյների հետ։ Ոչ մի համալսարան չի համաձայնվել նրան աշխատանքի ընդունել։ Հետո տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ աշխատանք է ստացել Ջոն Ուոլթեր Թոմփսոնի գովազդային ընկերությունում՝ միաժամանակ դասախոսություններ կարդալով սոցիալական հետազոտությունների նոր դպրոցում[6]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վարք։ Համեմատական հոգեբանության ներածություն» / «Behaviour. Introduction to Comparative Psychology» (1914) 
  • «Բիհեյվիորիզմ» (1925)
  • «Բիհեյվիորիզմի ուղիները» (1926)
  • «Երեխաների հոգեբանական խնամք» (1928)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Уотсон Джон Бродес // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Find A Grave — 1996.
  6. Ludy T. Benjamin, Ludy T. Benjamin, Jr. A History of Psychology in Letters. Blackwell Publishing, 2006, p. 156 ISBN 1-4051-2611-6

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Buckley, Kerry W. 1994. "Misbehaviorism: The Case of John B. Watson's Dismissal from Johns Hopkins University." In Modern Perspectives on John B. Watson and Classical Behaviorism, edited by J. T. Todd & E. K. Morris. Greenwood Press.
  • Coon, Deborah J. 1994. "'Not a Creature of Reason': The Alleged Impact of Watsonian Behaviorism on Advertising in the 1920s." In Modern Perspectives on John B. Watson and Classical Behaviorism, edited by J. T. Todd & E. K. Morris. Greenwood Press.
  • Curtis, H. S. 1900 [1899]. "Automatic Movements of the Larynx." American Journal of Psychology 11:237–39.
  • Dewsbury, Donald A (1990). «Early interactions between animal psychologists and animal activists and the founding of the APA committee on precautions in animal experimentation». American Psychologist. 45 (3): 315–27. doi:10.1037/0003-066x.45.3.315.
  • Harris, B. 1984. "'Give me a dozen healthy infants...': John B. Watson's popular advice on child rearing, women, and the family." Pp. 126–54 in In the Shadow of the Past: Psychology Portrays the Sexes, edited by M. Lewin. New York: Columbia University Press.
  • Mills, John A. 1998. Control: A History of Behavioral Psychology. New York: New York University Press.
  • Samelson, F (1981). «Struggle for Scientific Authority: The Reception of Watson's Behaviorism, 1913-1920». Journal of the History of the Behavioral Sciences. 17 (3): 399–425. doi:10.1002/1520-6696(198107)17:3<399::aid-jhbs2300170310>3.0.co;2-2.
  • Todd, James T. 1994. "What Psychology Has to Say About John B. Watson: Classical Behaviorism in Psychology Textbooks, 1920-1989." In Modern Perspectives on John B. Watson and Classical Behaviorism, edited by J. T. Todd & E. K. Morris. Greenwood Press.
  • Todd, James T.; Morris, Edward K. (1986). «The Early Research of John B. Watson: Before the Behavioral Revolution». The Behavior Analyst. 9 (1): 71–88. doi:10.1007/BF03391931. PMC 2741879. PMID 22478649.
  • Todd, James T., and Edward K. Morris. 1994. Modern Perspectives on John B. Watson and Classical Behaviorism. New York: Greenwood Press.
  • Wyczoikowska, A. 1913. "Theoretical and experimental studies in the mechanism of speech." Psychological Review 20:448–58.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ուոթսոն» հոդվածին։