Ջոն Կարպենտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Կարպենտեր
անգլ.՝ John Carpenter
Ծնվել էհունվարի 16, 1948(1948-01-16)[1][2][3][…] (76 տարեկան)
ԾննդավայրCarthage, Ջեֆերսոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ կամ Ջեֆերսոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց և Արևմտյան Կենտուկիի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնաթեիզմ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կոմպոզիտոր, գրող, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, ռեժիսոր, կինոպրոդյուսեր և դերասան
Ոճ(եր)էլեկտրոնային երաժշտություն, ռոք, Ֆիլմի երաժշտություն և էմբիենտ
ԱմուսինԷդրիեն Բարբո և Sandy King?
Պարգևներ
IMDbID ID 0000118
theofficialjohncarpenter.com

Ջոն Կարպենտեր (անգլ.՝ John Carpenter, ամբողջ անունը` Ջոն Հովարդ Կարպենտեր (John Howard Carpenter), հունվարի 16, 1948(1948-01-16)[1][2][3][…], Carthage, Ջեֆերսոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ և Ջեֆերսոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր, ով խոր ազդեցություն է թողել 20-րդ դարի վերջի ամերիկյան անկախ կինեմատոգրաֆի վրա։ Չնայած այն հանգամանքին, որ աշխատել է տարբեր կինոժանրերում, նրա անունը հիմնականում կապված է սարսափ ֆիլմերի և գիտական ֆանտաստիկայի հետ, որոնք նկարահանվել են 1970-1980-ական թվականներին։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Կարպենտերը ծնվել է Նյու-Յորք նահանգի Կարթաջ համայնքում, սակայն մանկությունն անցել է Կենտուկի նահանգի Բոուլինգ Գրին քաղաքում։ Սկզբնական շրջանում սովորել է Արևմտյան Կենտուկիի համալսարանում, որտեղ նրա հայրը ղեկավարում էր երաժշտական ֆակուլտետը, իսկ հետագայում, ուսումը շարունակել է Հարավային Կարոլինայի համալսարանում, որտեղ դեռ ուսանողական տարիներին հանդես է եկել որպես սցենարիստ «Բրոնկո Բիլլիի հարությունը» կարճամետրաժ ֆիլմի համար։ Այդ ֆիլմը 1970 թվականին շահել է «Օսկար» մրցանակ։ Ջոն Կարպենտերը նկարահանումներ կատարում էր դեռևս ութ տարեկանում` կենցաղային կինոխցիկով, իսկ 1971 թվականին, իր ուսանողական ընկերոջ, ռեժիսոր Դեն Օ'Բեննոնի հետ նկարահանել է ֆանտաստիկ «Մութ աստղը» կինոկատակերգությունը, որն ավելի ուշ, 1974 թվականին էկրաններին հայտնվեց որպես լիամետրաժ ֆիլմ։

Երկու տարի անց կինոթատրոններում հայտնվեց նրա «Հարձակում 13-րդ տեղամասի վրա» կինոնկարը։ Իր հաջորդ` «Հելոուին» (1978 թ.) կինոնկարով, Ջոն Կարպենտերը ամերիկյան կինեմատոգրաֆում սկսեց սարսափ ֆիլմերի մի ամբողջ շարք։ Ֆիլմն ի սկզբանե ուներ 320 հազար դոլարի բյուջե, սակայն կարողացավ կինովարձույթում հավաքել 35 միլիոն դոլարի եկամուտ և երկար տարիներ մնում էր կոմերցիոն տեսակետից ամենահաջողված ֆիլմերից մեկը։ 1980 թվականին նա նկարահանեց «Մառախուղ» կինոնկարը, որի հաջողությունը ստիպեց ռեժիսորին, որպեսզի 1981 թվականից սկսած, երեք տարվա ընթացքում նկարահանի մի շարք ֆանտաստիկ ֆիլմեր։ Առաջինը «Փախուստ Նյու-Յորքից» (1981 թ.) ֆիլմն էր, որտեղ գլխավոր դերը կատարում էր Կուրտ Ռասելը։ Հաջորդը «Ինչ-որ մի բան» (1982 թ.) ֆիլմն էր, որը նկարահանվել էր Ջոն Վուդ Կեմպբելի «Ո՞վ է այնտեղ» պատմվածքի հիման վրա։ Մյուս աշխատանքը «Քրիստինա» (1983 թ.) կինոնկարն էր։ Այն նկարահանվել էր Սթիվեն Քինգի հայտնի վեպի մոտիվներով, որից հետո Ջոն Կարպենտերը նկարահանել է «Մարդն աստղից» (1984 թ.) ռոմանտիկ կինոնկարը` Ջեֆ Բրիջեսի և Կարեն Ալենի մասնակցությամբ։

1986 թվականին Ջոն Կարպենտերը նկարահանել է «Մեծ իրարանցում փոքր Չինաստանում» կինոնկարը, որը մատնվել է անհաջողության։ Դրանից հետո, ցածր բյուջեյով նա նկարահանել է «Խավարի իշխանը» (1987 թ.), «Օտարները մեր մեջ» (1988 թ.) և «Անտեսանելիի խոստովանությունը» (1992 թ.) կինոնկարները։ Երկրորդ ամուսնությունից հետո, Ջոն Կարպենտերի մոտ ճգնաժամ սկսվեց և հինգ տարվա ընթացքում նա ոչ մի լիամետրաժ ֆիլմ չնկարահանեց։ Այդ ժամանակ նա հեռուստատեսությունում նկարահանել է «Պարկեր դիակների համար» (1993 թ.) հեռուստասերիալը։ 1995 թվականին նա կրկին վերադարձավ մեծ կինո և նկարահանեց երկու ֆանտաստիկ ֆիլմ` «Անմտության երախի մեջ» և «Անիծյալների գյուղը»։ Նրա հաջորդ ֆիլմը «Փախուստ Լոս-Անջելեսից» (1996 թ.) կինոնկարն էր, կրկին Կուրտ Ռասելի մասնակցությամբ։

Վերջին ֆիլմերի անհաջողությունը նրան ստիպեց աշխատանքը շարունակել խոշոր կինոստուդիաների հետ և նկարահանել «Վամպիրները» (1998 թ.) միստիկ մարտաֆիլմը և «Մարսի ուրվականները» (2001 թ.) կինոնկարը։ 2005 թվականին Ջոն Կարպենտերը նկարահանել է «Սարսափի վարպետները» հեռուստասերիալի «Սիգարետային այրվածք» ութերորդ սերիան, որը ջերմ ընդունելության արժանացավ քննադատների և իր երկրպագուների կողմից։ 2006 թվականին, Ջոն Կարպենտերը նկարահանեց նշված հեռուստասերիալի ևս մեկ սերիա` «Չարքի երեխան»։ 2010 թվականին նա նկարահանել է «Հիվանդասենյակ» լիամետրաժ ֆիլմը Էմբեր Հյորդի մասնակցությամբ։

2015 թվականին, Ջոն Կարպենտերը, ով միշտ հայտնի է եղել երաժշտություն ստեղծելու իր տաղանդով, թողարկել է իր առաջին «Lost Themes» երաժշտական ալբոմը։ 2016 թվականին թողարկվել է «Lost Themes II» ալբոմը։ Երկու ալբոմներն էլ ջերմ ընդունելության են արժանացել։

Չնայած Ջոն Կարպենտերին շատերը համարում են Բ-կարգի ֆիլմերի ռեժիսոր, այնուամենայնիվ նա ունի իր սեփական ոճը։ Նա միշտ շեշտել է, որ իր վրա մեծ ազդեցություն են թողել Ալֆրեդ Հիչքոքը և Հովարդ Հոուքսը։ Նրա ֆիլմերն ունեն յուրօրինակ երաժշտություն` ստեղծված անձամբ իր կողմից, որոնցից շատերը հազվագյուտ երաժշտական նմուշներ են և համարվում են «կուռքային»։ Ջոն Կարպենտերի կատարած ներդրումը կինոարդյունաբերության մեջ, բազմիցս գնահատվել է և ընդգծվել։ Նրա մասին նկարահանվել են բազմաթիվ վավերագրական ֆիլմեր, իսկ նրա «Հելոուին» կինոնկարը ընդգրկվել է Ազգային ֆիլմերի գրանցամատյանի մեջ` Կոնգրեսի գրադարանում պահպանվելու համար և իրենից ներկայացնում է «մշակութային արժեք»։ Շատ կինոգործիչներ Ջոն Կարպենտերին համարում են իրենց ներշնչանքի աղբյուր։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին Ջոն Կարպենտերն ամուսնացել է դերասանուհի Էդրիեն Բարբոյի հետ։ Նրանք ունեն մեկ որդի` Կոդի Կարպենտերը։ 1984 թվականին ամուսնալուծվել են։

1990 թվականին Ջոն Կարպենտերն ամուսնացել է պրոդյուսեր Սենդի Քինգի հետ։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1962 Հսկայական հրեշների վրեժը Revenge of the Colossal Beasts
1963 Հարձակում տիեզերքից Terror from Space
1969 Մարտիկն ու Չարքը Warrior and the Demon
1969 Գորգոն ընդդեմ Գոձիլայի Gorgo Versus Godzilla
1969 Գորգոն. Տիեզերական հրեշը Gorgon, the Space Monster
1969 Կախարդը հեռավոր տիեզերքից Sorceror from Outer Space
1974 Մութ աստղը Dark Star
1976 Հարձակում 13-րդ տեղամասի վրա Assault on Precinct 13
1978 Հելոուին Halloween
1978 Ինչ-որ մեկը հետևում է ինձ Someone's Watching Me!
1979 Էլվիս Elvis
1980 Մառախուղ The Fog
1981 Փախուստ Նյու-Յորքից Escape from New York
1982 Ինչ-որ մի բան The Thing
1983 Քրիստինա Christine
1984 Մարդն աստղից Starman
1986 Մեծ իրարանցում փոքր Չինաստանում Big Trouble in Little China
1987 Խավարի իշխանը Prince of Darkness
1988 Օտարները մեր մեջ They Live
1992 Անտեսանելիի խոստովանությունը Memoirs of an Invisible Man
1993 Պարկեր դիակների համար Body Bags
1994 Անմտության երախի մեջ In the Mouth of Madness
1995 Անիծյալների գյուղը Village of the Damned
1996 Փախուստ Լոս-Անջելեսից Escape from L.A.
1998 Վամպիրները Vampires
2001 Մարսի ուրվականները Ghosts of Mars
2005 Սարսափի վարպետները Masters of Horror
2005 Սիգարետային այրվածք Cigarette Burns
2006 Չարքի երեխան Pro Life
2010 Հիվանդասենյակ The Ward

Սցենարիստ

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1970 Բրոնկո Բիլլիի հարությունը The Resurrection of Broncho Billy
1974 Մութ աստղը Dark Star
1976 Հարձակում 13-րդ տեղամասի վրա Assault on Precinct 13
1978 Լորա Մարսի աչքերը Eyes of Laura Mars
1978 Զումա լողափը Zuma Beach
1978 Հելոուին Halloween
1978 Ինչ-որ մեկը հետևում է ինձ Someone's Watching Me!
1979 Լավ է ուշ, քան երբեք Better Late Than Never
1980 Մառախուղ The Fog
1981 Փախուստ Նյու-Յորքից Escape from New York
1981 Հելոուին 2 Halloween II
1982 Հելոուին 3. Վհուկների ժամանակը Halloween III: Season of the Witch
1986 Սև լուսնի լուսաբացը Black Moon Rising
1987 Խավարի իշխանը Prince of Darkness
1988 Օտարները մեր մեջ They Live
1989 Հելոուին 5 Halloween 5
1990 Սատանան El Diablo
1995 Հելոուին 6. Մայքլ Մայերսի անեծքը Halloween: The Curse of Michael Myers
1996 Փախուստ Լոս-Անջելեսից Escape from L.A.
1998 Հելոուին. Քսան տարի անց Halloween H20: 20 Years Later
1999 Գիշատիչները Silent Predators
2001 Մարսի ուրվականները Ghosts of Mars
2002 Հելոուին. Հարություն Halloween: Resurrection
2003 Ջեյսոնը ընդդեմ Կաշվե դեմքի Jason Vs. Leatherface
2004 Մայքլը ընդդեմ Ջեյսոնի Michael Vs. Jason
2005 Հարձակում 13-րդ տեղամասի վրա Assault on Precinct 13
2005 Մառախուղ The Fog
2007 Հելոուին 2007 Halloween

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Կարպենտեր» հոդվածին։