Ջոն Դեյվիդ ծնվել է 1984 թվականի հուլիսի 28-ին Լոս Անջելեսում` դերասան Դենզել Վաշինգտոնի և դերասանուհի Փոլետա Վաշինգտոնի ընտանիքում։ Ունի երկու քույր և մեկ եղբայր[2]։ Ջոն Դեյվիդն իր դերասանական առաջին քայլերը արել է 1992 թվականին՝ նկարահանվելով հոր մասնակցությամբ «Malcolm X» ֆիմում[3]։
Դպրոցական տարիներին ամերիկյան ոճի ֆուտբոլով զբաղվելուց հետո, 2006 թվականին նա սկսեց իր պրոֆեսիոնալ կարիերան[2]։ Մի քանի ակումբում խաղալուց հետո, 2012 թվականին նա ավարտեց ֆուտբոլային կարիերան և սկսեց զբաղվել դերասանությամբ[2]։ Ջոն Դեյվիդը իր առաջին մեծ դերը ստացավ 2013 թվականին «Ballers» սերիալում[3], որի պրեմիերան կայացավ 2015 թվականին HBO հեռուստաալիքով։ Նա այդ սերիալում մարմնավորում է ֆուտբոլիստ Ռիկի Ջերեթի կերպարը[3]։