Ջոն Բեգնոլդ Բարջես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Բեգնոլդ Բարջես
անգլ.՝ John Bagnold Burgess
Ծնվել էհոկտեմբերի 21, 1829(1829-10-21)[1]
ԾննդավայրՉելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]
Վախճանվել էնոյեմբերի 2, 1897(1897-11-02)[1] (68 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
ՀայրHenry William Burgess?[3]
 John Bagnold Burgess Վիքիպահեստում

Ջոն Բեգնոլդ Բարջես (հոկտեմբերի 21, 1829(1829-10-21)[1], Չելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] - նոյեմբերի 2, 1897(1897-11-02)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]), պատմական ժանրի անգլիացի նկարիչ, բազմաթիվ աշխատանքներ ունի նկարված Իսպանիայում[4]։

Կյանք և ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկությունը արևելքում

Բարջեսը ծնվել է Լոնդոնի Չելսի շրջանում։ Նրա հայրը Հենրի Ուիլյամ Բարջեսն էր։ Նա բնանկարներ է նկարել Ուիլյամ 4-րդի համար։ Բարջեսը ականավոր նկարիչների ընտանիքից էր։ Սովորել է Բրոմտոնի Քերականության դպրոցում։ Հոր մահից հետո` 10 տարեկանում, նա սովորում է հոր ընկերոջ՝ մանրանկարիչ Ուիլյամ Չարլզ Ռոսի մոտ։ 1848 թվականին սովորում է Սոհոյում գտնվող Ջեյմս Մավյու Լեյի դպրոցում։ 1850 թվականին նա Գեղարվեստի թագավորական ակադեմիայում ցուցադրության է ներկայացնում մի նկար, իսկ 1849 թվականին ընդունվում է Թագավորական ակադեմիայի դպրոցը և արժանանում առաջին կարգի մեդալի բնական պատկեր ոճով նկարված նկարի համար։ 1852 թվականից սկսած ամեն տարի նա մասնակցություն է ունեցել Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ամենամյա ցուցահանդեսին[4]։

Բարջեսը իր կարիերան սկսել է դիմանկարներ նկարելով։ 1858 թվականին իր ընկերոջ՝ նկարիչ Էդվին Լոնգի հետ Իսպանիա է ճանապարհորդում և ճանապարհորդության ընթացքում բազմաթիվ նկարներ նկարում։ Հետագա երեսուն տարիների ընթացքում նա ամեն տարի մեկնում էր Իսպանիա, հաճախ շփվում տեղացի գյուղացիների հետ՝ ապրելով նրանց կյանքով և կիսելով նրանց հացը։ Նա մեկնել է նաև Մարոկկո։ 1860 թվականին ամուսնանում է Ռոբերտ Թըրնրի դուստր Սոֆյայի հետ Լինքոլնշիրի Գրենթամ քաղաքից[4]։

Բարջեսի առաջին հաջողություն ունեցած նկարն է «Բրավո Տորոն» (1865)։ Մյուս հայտնի նկարներից են «Գնչուի կողմից գողացածը» (1868), «Համբուրելով մասունքներ Իսպանիայում» (1869), «Տաղանդավոր սափրիչը» (1875)։ 1877 թվականին նա ընտրվում է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի կրտսեր անդամ։ Նրա նկարներից են նաև «Նամակագիրը» (1882), «Ծեծկռտուք հարսանիքին» (1884), «Ծխախոտագործները», «Ազատ լրատվություն» (1890), որը Բարջեսի դիպլոմային աշխատանքն էր 1889 թվականին Թագավորական ակադեմիայի անդամ ընտրվելիս[5]։ 1850-1897 թվականների ընթացքում Թագավորական ակադեմիայում Բարջեսը ցոցահանդեսների է ներկայացրել յոթանասուներեք աշխատանք, Բրիտանական ինստիտուտում տասնհինգ, հիսուն-վաթսուն աշխատանք էլ ներկայացրել է այլ ինստիտուտներում[4]։

«Իսպանացի նամակագիրը» 1888

Բարջեսը մահացել է 1897 թվականի նոյեմբերի 12-ին Լոնդոնում սրտի բնածին արատից։ Այդ հիվանդությունից տառապում էր ամբողջ կյանքում։ Նրան հուղարկավորել են Վիլեսդենի Փեդինգտոն գերեզմանատանը[4]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պրոֆոսորը և նրա աշակերտը» (փորագրված Բարջեսի կողմից)

Ջոնը ճանաչված նկարիչների ընտանիքից էր։ Նրա հայրը Հենրի Ուիլյամ Բարջեսն էր։ Նա Ուիլյամ 4-րդի բնանկարիչն էր։ Պապը՝ բնանկարիչ Ուիլյամ Բարջեսն էր (1749–1812), իսկ ապուպապը՝ Թոմաս Բարջեսը, ում աշակերտն էր Թոմաս Գեյնսբորոն, զարմիկը՝ բնանկարիչ Ջոն Քարտ Բարջեսը (1798–1863) և Թոմաս Բարջեսը[4][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Commons Creator page
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://rkd.nl/explore/artists/14193
  3. Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Dictionary of National Biography, 1901, pp. 333-5.
  5. The freedom of the press (RA collections).
  6. Magazine of Art, volume 5, 1882.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • John Bagnold Burgess (Magazine of Art, volume 5 (1882) pp. 133–137.
  • Wilfrid Meynell, The modern school of art, volume 2 (London: W. R. Howell & Co., c. 1887), pp. 55–63.
  • Lee, Sidney, ed. (1901). «Burgess, John Bagnold» . Dictionary of National Biography (1st supplement). Vol. 1. London: Smith, Elder & Co.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Բեգնոլդ Բարջես» հոդվածին։