Ջոյ Լին Քինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոյ Լին Քինգ
անգլ.՝ Joey King
Ծնվել էհուլիսի 30, 1999(1999-07-30) (24 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի, երգչուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
Ամուսին(ներ)Steven Piet?
Համատեղ ապրող(ներ)Steven Piet?
Պարգևներ և մրցանակներ

Ջոյ Լին Քինգ (անգլ.՝ Joey Lynn King, հուլիսի 30, 1999(1999-07-30), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, հայտնի է «Ռամոնա և Բիզուս» ֆիլմի գլխավոր դերակատարումից, որտեղ նա խաղացել է Սելենա Գոմեսի հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քինգը ծնվել է 1999 թվականի հուլիսի 30-ին Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Նրա ավագ քույրերը՝ Հանթեր Քինգն ու Քելի Քինգը հայտնի դերասաններ են։ Ջոյն իր դերասանական կարիերան սկսել է 7 տարեկան հասակում։ Նրա առաջին ֆիլմը՝ «Գրեյս»-ը (անգլ.՝ Grace) ներկայացվել է Էմմի մրցանակաբախշության։ Նա Ադամ Սենդլերի հետ խաղացել է «Դատարկված քաղաքը» և «Կարանտին» ֆիլմերում։ Նրա ձայնը հնչյունավորվել է «Հորթոն» և «Սառցե դարաշրջան 3։ Դինոզավրերի դարաշրջան» անիմացիոն ֆիլմերում։ 2010 թվականին Ջոյը նկարահանվել է «Ուրվականների հետ խոսողը» սերիալի մի քանի սերիաներում։ «The Hollywood Reporter» ամսագրին տված հարցազրույցում, Պատրիկ Հիպսը նշել է, որ Ջոյ Քինգը, Քորբին Բլուն և Սելենա Գոմեսը նոր սերնդի տաղանդներ են։ Ջոյը նկարահանվել է «Ամեն ինչ թիփ թոփ կամ Զակի և Քոդիի կյանքը» սերիալի երկու սերիաներում։ 2009 և 2010 թվականներին Ջոյը երեք անգամ անվանակարգվել է «Երիտասարդ դերասան» մրցանակի, իսկ 2011 թվականին ստացալ այդ մրցանակը՝ Ռամոնա և Բիզուս ֆիլմի գլխավոր դերի համար[1]։ 2010 թվականին Ջոյը սկսեց իր երաժշտական կարիերան` երգելով «Ռամոնա Կապույտ»[2], իսկ 2011 թվականին նա թողարկեց իր առաջին ունեցավ `« Anything at All »[3] վերնագրով։ Նույն թվականին նա նկարահանվեց Թեյլոր Սվիֆտի «Միտք»[4] երգի երաժշտական տեսահոլովակում։ 2013 թվականին նա հայտնվեց «Օզ` մեծ և սարսափելի» և «Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը» ֆիլմերում։ 2016 թվականին «Ֆլեշ» հեռուստատեսային շարքի երրորդ եթերաշրջանում նա ստացել է Մանդանթսի դերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Официальный сайт фильма Рамона и Бизус». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  2. Go Behind-the-Scenes of Joey King’s New Song «RAMONA BLUE» from Ramona & Beezus in Theatres Today!
  3. Joey King «Anything At All» Արխիվացված 2012-01-06 Wayback Machine DisneyDreaming.com
  4. Taylor Swift Voicemail Gets Deleted By Co-Star Joey King RyanSeacrest.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոյ Լին Քինգ» հոդվածին։