Ջոզեֆ Քոնրադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոզեֆ Քոնրադ
Ծննդյան անունլեհ.՝ Józef Teodor Konrad Korzeniowski
Ծնվել էդեկտեմբերի 3, 1857(1857-12-03)[1][2][3][…]
ԾննդավայրՏերեխովո, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն[4]
Վախճանվել էօգոստոսի 3, 1924(1924-08-03)[4][1][2][…] (66 տարեկան)
Վախճանի վայրԲիշոպսբորն, Սիթի օֆ Քենթերբերի, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5][4]
ԳերեզմանCanterbury City Cemetery[6]
Մասնագիտությունգրող, վիպասան, ակնարկագիր, սցենարիստ, գիտաֆանտաստիկ գրող և ինքնակենսագիր
Լեզուանգլերեն
Ազգությունլեհեր
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Միացյալ Թագավորություն[7] և  Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
ԿրթությունBartłomiej Nowodworski High School?
ԺանրերՆովել
Գրական ուղղություններՄոդեռնիզմ
Ուշագրավ աշխատանքներThe Lagoon?, Նեգր «Նարցիսից», Խավարի սրտում, Տեր Ջիմ, Էմի Ֆոդտեր, Typhoon?, Նոստրոմո, Գաղտնի գործակալ, The Secret Sharer? և Under Western Eyes?
ԱմուսինJessie George?
ԱզգականներStefan Bobrowski?, Aniela Zagórska? և Tadeusz Bobrowski?
Изображение автографа
 Joseph Conrad Վիքիպահեստում

Ջոզեֆ Քոնրադ (անգլ.՝ Joseph Conrad, դեկտեմբերի 3, 1857(1857-12-03)[1][2][3][…], Տերեխովո, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - օգոստոսի 3, 1924(1924-08-03)[4][1][2][…], Բիշոպսբորն, Սիթի օֆ Քենթերբերի, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5][4]), լեհական և անգլիական ծագումով գրող, համարվում է անգլերեն ստեղծագործած մեծագույն գրողներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1886 թվականին ստացել է Անգլիայի քաղաքացիություն, սակայն իրեն միշտ համարել է լեհ։ Չնայած անգլերեն լավ չի խոսել մինչև իր հասուն տարիքը (որից հետո էլ նրա խոսքում նկատելի էր օտար լեզվի ազդեցության առկայությունը), նա արձակի մեծ վարպետ էր և յուրահատուկ կերպով անգլիական գրականությունը հարստացրեց բազում նորարարություններով։ Դեռ վաղ տարիքից տիրապետել է ֆրանսերեն և իր մայրենի լեհերենին, իսկ անգլերեն սովորել է միայն քսանական թվականների վերջերին, սակայն նախընտրել է գրել հենց այս լեզվով։ Երբ նրան հարցրել են, թե ինչու՞ չի գրում ֆրանսերեն, պատասխանել է. «Անգլերենը այնքան ճկուն լեզու է, որ երբ դու չես գտնում հարմար բառը, կարող ես պարզապես հորինել այն, իսկ ֆրասներենով գրելու համար պետք է լինես այնպիսի գեղարվեստագետ, ինչպիսին է Անատոլ Ֆրանսը»։ Քոնրադն ասել է, որ վախենում է գրել ֆրանսերենի նման կատարելապես հղկված լեզվով։

Քոնրադին համարում են վաղ շրջանի մոդեռնիստ գրող, սակայն նրա գրվածքներում նկատելի են նաև 19-րդ դարի ռեալիզմին հատուկ մոտիվներ։ Նրա գրվածքների գլխավոր կերպարները հակահերոսներ են։ Քոնրադի ստեղծագործությունը հետագայում մեծ ազդեցություն է թողել Թոմաս Սթեռնս Էլիոթի, Ուիլյամ Ֆոլքների, Գրեհեմ Գրինի, իսկ նորագույն գրողներից՝ Սալման Ռուշդիի վրա։ Քոնրադի վեպերի հիման վրա բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել։

1878 թվականին Քոնրադը ինքնասպանության փորձ է կատարել։ Այս դիպվածը բացատրվում է նրանով, որ նա շատ պարտքեր էր կուտակել և հոգեբանական մեծ ճնշման տակ էր։

Քոնրադի առավել հայտնի գործերն են «Խավարի սրտում», «Տեր Ջիմը», «Գաղտնի գործակալը» և «Նոստրոմո» վեպերը։

Ջոզեֆ Քոնրադը մահացել է 1924 թվականի օգոստոսի 3-ին, իր տանը, Անգլիայում, հավանաբար սրտի կաթվածից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]