Ջին Սիմոնս (դերասանուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը անգլիացի դերասանուհու մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ջին Սիմոնս (այլ կիրառումներ)։
Ջին Սիմոնս
անգլ.՝ Jean Simmons
1955 թ. ստուդիական լուսանկար
Հասակը1.63 մ
Ծնվել է1929 հունվարի 31
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիա
Մահացել էհունվարի 22, 2010(2010-01-22) (տարիքը 80)
Մահվան վայրՍանտա Մոնիկա, ԱՄՆ
ԳերեզմանՀայգեյթ գերեզմանատուն
ԿրթությունAida Foster Theatre School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԱզգությունՄիացյալ Թագավորություն
Մասնագիտություն

դերասանուհի,

երգչուհի և պարուհի
Ակտիվ շրջան1944-2009
Ծնողներհայր՝ Charles Simmons?
Ամուսին(ներ)

Ստյուարտ Գրեյնջեր
(1950–60, ամուսնալուծ.) 1 երեխա
Ռիչարդ ԲրուքՍ

(1960–77, ամուսնալուծ.) 1 երեխա
Երեխա(ներ)

Թրեյսի Գրենջեր (ծն. 1956)

Քեյթ Բրուքս (ծն. 1961)
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0001739
ԿինոՊոիսկID 52254
Ջին Սիմոնս (դերասանուհի)՝ Վիքիպահեստ

Ջին Սիմոնս (անգլ.՝ Jean Simmons, հունվարի 31, 1929(1929-01-31)[2][4][5][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[6] - հունվարի 22, 2010(2010-01-22)[1][2][3][…], Սանտա Մոնիկա, ԱՄՆ[7]), բրիտանացի դերասանուհի[8][9], 1956 թ. ստացել է ԱՄՆ քաղաքացիություն[10], բրիտանական կայսրության շքանշանակիր, 2 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել է 2 Ոսկե Գլոբուս, առավել հայտնի է եղել 1940-1960 ական թվականներին, սկզբում նկարահանվել է բրիտանական ֆիլմերում, իսկ 1950 ական թթ. արդեն ԱՄՆ-ում[11]։

Խաղացել է ընդհանուր թվով մոտ 90 գեղարվեստական ֆիլմերում և հեռուստասերիալներում, առավել նշանավոր են «Սև նարգիզ» (1947), «Համլետ» (1948), «Սպարտակ» (1960), «Վերջին երևակայությունը. Ոգիներ ներսում» (2001) ֆիլմերից։

Կենսագրություն և համառոտ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջին Սիմոնսը, լրիվ անուն ազգանունը՝ Ջին Մերիլեն Սիմոնս, ծնվել է Լոնդոնում՝ Չառլզ Սիմոնսի և Ունիֆրեդ Աիդե Լավլենդի ընտանիքում, նրանց ամենափոքր չորրորդ երեխան էր, Էդնաից, Հարոլդից և Լորնաից հետո։ Հայրը՝ Չառլզ Սիմոնսը մարմնամարզիկ էր, մասնակցել է 1912 թ. Ամառային օլիմպիական խաղերին, գրավել մրցանակային տեղ[12], մայրը՝ Ուինիֆրեդ Աիդա Լավլենդ։

Դերասանական կարիերան Ջին Սիմոնսը սկսել է 14 տարեկանում։ Մինչև Հոլիվուդ տեղափոխվելը Անգլիայում խաղացել է մի քանի ֆիլմերում («Մեծ հույսեր» 1946 և «Համլետ» 1948)։ 1950 թվականին ամուսնացել է անգլիացի դերասան Ստյուարտ Գրեյնջերի հետ և նրանք 1956 թվականին ստացել են ԱՄՆ քաղաքացիություն[10], ում հետ հետագայում խաղացել է մի քանի ֆիլմերում։ ԱՄՆ-ում առաջին շրջանում նկարահանված ֆիլմերից առավել նշանավոր են «Եգիպտացին» (1954), «Տղաներ և տիկնիկներ» (1955), «Մեծ երկիր» (1958), «Սպարտակ» (1960) և «Երջանիկ ավարտ» (1969)։ Վերջին ֆիլմում խաղացած դերի համար ներկայացվել է Օսկարի Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում։

1970-ական թթ. ակտիվորեն խաղացել է հեռուստատեսությունում և մեկ անգամ 1983 թ. ստացել է Էմմի մրցանակ։ 1980 ական թթ. ստեղծագործական դադարից հետո խաղացել է «Լուսաբաց» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին Էնթոնի Հոփքինսը և Հյու Գրանտը, իսկ նրա մասնակցությամբ վերջին մեծ աշխատանքը 2009 թ. նկարահանված բրիտանական «Արևի ստվերները» ֆիլմն էր։

1960 թ. Ստյուարտ Գրեյնջերից ամուսնալուծվելուց հետո[13] ամուսնացել է ռեժիսոր Ռիչարդ Բրուքսի հետ։ Նրանք միասին ապրել են մինչև 1977 թ.։ Ունեցել է երկու աղջիկ՝ Թրեյսի Գրեյնջեր (ծն. 1956) և Քեյթ Բրուքս։ 1986 թվականին ալկոհոլամոլության դեմ բուժումներ է ստացել, և կյանքի վերջին տարիները անցկացրել Սանտա Մոնիկայի իր տանը, որտեղ և մահացել է 80 տարեկան հասակում թոքերի քաղցկեղից[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.latimes.com/news/local/la-me-jean-simmons23-2010jan23,0,6629557.story
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 http://www.aveleyman.com/OnThisDay.aspx?OTDMonth=01&OTDDay=31&OTDYear=1947
  4. Encyclopædia Britannica
  5. Discogs — 2000.
  6. 6,0 6,1 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  7. 7,0 7,1 http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2010/01/22/AR2010012205323.html?hpid=topnews
  8. Jean Simmons obituary, Los Angeles Times, 23 հունվար 2010 [1].
  9. Obituary London Independent, 26 հունվար 2010 jean simmons actress who dazzled
  10. 10,0 10,1 «The Stewart Grangers become citizens of US». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  11. Aljean Harmetz (2010 թ․ հունվարի 23). «Jean Simmons, Actress, Dies at 80». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին. «Jean Simmons, the English actress who made the covers of Time and Life magazines by the time she was 20 and became a major mid-century star alongside strong leading men like Laurence Olivier, Richard Burton and Marlon Brando, often playing their demure helpmates, died on Friday at her home in Santa Monica, California. She was 80. The cause was lung cancer, according to Judy Page, her agent.»
  12. ըստ Գլորիա Հաննիֆորդի Sunday, Sunday հեռուստատեսային հացազրույց շոուում, 1985 թ. աշուն
  13. Jean Simmons files to divorce Stewart Granger, google.com; վերցված է 24 ապրիլ 2014.
  14. «British-born Hollywood actress Jean Simmons dies at 80». BBC. 2010 թ․ հունվարի 23. Վերցված է 2010 թ․ հունվարի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջին Սիմոնս (դերասանուհի)» հոդվածին։